Հայաստանում կայացել է ջրային ռեսուրսների առաջին հեքաթոնը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 10 2024
  • $
    387.13
  • RUBLE
    3.98
  • 418.76
WEATHER
+15.09 oC

Հայաստանում կայացել է ջրային ռեսուրսների առաջին հեքաթոնը

12:28 28.10.2024

Եվրոպական միության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համատեղ ջանքերով և Շրջակա միջավայրի նախարարության հետ սերտ համագործակցությամբ կազմակերպված միջոցառումը համախմբել է 34 երիտասարդի՝ միասնական ջանքերով մշակելու թվային լուծումների գաղափարներ, ուղղված ջրային ռեսուրսների կայուն կառավարմանը։

Շրջակա միջավայրի նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման վարչության պետ Գայանե Հովսեփյանն ընդգծել է երիտասարդներին ջրային ռեսուրսների կառավարման գործընթացում ակտիվորեն ներգրավելու և ոլորտը երիտասարդ փորձագետների համար առավել գրավիչ դարձնելու առումով նախաձեռնության կարևորությունը․

«Այս երկու օրվա ընթացքում բազմաթիվ և շատ բազմաբովանդակ գաղափարներ են ներկայացրել երիտասարդները։ Դրանք հետագայում կքննարկվեն կուսումնասիրվեն և անպայման կկիրառվեն մեր կողմից, առավելագույնս լավագույն կերպով ջրային ռեսուրսները կառավարելու համար։ Հույս ունեմ, որ այս երկու օրվա ընթացքում ստացված փորձն ու գիտելիքները երիտասարդների մոտ կառաջացնեն հետաքրքություն և նրանք հետագայում արդեն որպես մասնագետներ կներգրավվեն ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում»։

Երկու օրվա ընթացքում երիտասարդները հնարավորություն են ստացել աշխատել ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի, Ֆրանսիայի ջրերի միջազգային գրասենյակի փորձագետների և Շրջակա միջավայրի նախարարության մասնագետների հետ՝ խորացնելով ոլորտի վերաբերյալ գիտելիքները և ձեռք բերելով տվյալների վերլուծության, մշակման և կիրառման հմտություններ։

Լավագույն 3 թիմերը ստացել են ֆինանսական աջակցություն իրենց գաղափարները վերջնականացնելու և իրական թվային լուծումների վերածելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բորելն անսպասելի խոստովանություն է արել Ուկրաինայի մասին

17:17 28.10.2024

Բորելն անսպասելի խոստովանություն է արել Ուկրաինայի մասին

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը իսպանական RNE ռադիոկայանին տված հարցազրույցում խոստովանել է, որ Արևմուտքի համար Ուկրաինայի հակամարտությունը ետին պլան է անցել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Մենք այնքան էլ չենք խոսում Ուկրաինայի պատերազմի մասին, կարծես այն ավարտվել է, բայց ոչ, վստահեցնում եմ ձեզ, այն չի ավարտվել, այն շարունակվում է և շարունակվում է նույն ինտենսիվությամբ»,- ասել է […] ...

Ներքին Շենգավիթում 72-ամյա կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է վերջինիս որդին. ՔԿ

17:11 28.10.2024

Ներքին Շենգավիթում 72-ամյա կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է վերջինիս որդին. ՔԿ

2024 թվականի հոկտեմբերի 27-ին՝ ժամը 23:00-ին, Երևան քաղաքի Ն. Շենգավիթ 6-րդ փողոցի տներից մեկի բնակչից ահազանգ է ստացվել այն մասին, որ իր 72-ամյա կնոջը իրենց որդին սպանել է։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ: […] ...

Էլինա Ավանեսյանը ևս առաջադիմել է․ WTA

17:05 28.10.2024

Էլինա Ավանեսյանը ևս առաջադիմել է․ WTA

WTA-ն հրապարակել է թենիսիստուհիների դասակարգման թարմացված աղյուսակը։ Առաջատարը Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան է (9016), երկրորդը` Իգա Շվյոնտեկը (7970)։ Եռյակը եզրափակում է Կոկո Գաուֆը (ԱՄՆ, 5230), չորրորդ տեղ է բարձրացել իտալուհի Յասմին Պաոլինին (5144), որին հաջորդում է Ելենա Ռիբակինան (Ղազախստան, 4971)։ Երկրորդ շաբաթն անընդմեջ առաջադիմել է նաև Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը, որը կարիերայում առաջին անգամ բարձրացել […] ...

ԳՇ պետն Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիա սկսելու վտանգ չի տեսնում

16:57 28.10.2024

ԳՇ պետն Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիա սկսելու վտանգ չի տեսնում

Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիա սկսելու վտանգներ և սպառնալիքներ այս պահին չկան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք այս պահին Ադրբեջանի կողմից էսկալացիա սկսելու ռիսկ կա: «Ոչ, այդպիսի վտանգներ և սպառնալիքներ չկան։ Ներկա դրությամբ իրադրությունը գնահատվում է հարաբերականորեն կայուն»,- ասել […] ...

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

16:52 28.10.2024

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

Հոկտեմբերի 21-ից 28-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4913 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 202 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 227, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 372 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 42, չամրակապված վարելու՝ 1068, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 313, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […] ...

Բրազիլիայում ֆուտբոլիստը կարմիր քարտ է ստացել խաղի երրորդ վայրկյանին

16:45 28.10.2024

Բրազիլիայում ֆուտբոլիստը կարմիր քարտ է ստացել խաղի երրորդ վայրկյանին

Բրազիլիայի առաջնությունում «Կրուզեյրոյի» ֆուտբոլիստ Ռաֆա Սիլվան կարմիր քարտ է ստացել հանդիպման երրորդ վայրկյանին թույլ տված խախտման համար։ Դեպքը տեղի է ունեցել 31-րդ տուրի «Ատլետիկո Պարանաենսեի» դեմ խաղում (0-3)։ 32-ամյա հարձակվողը հանդիպման հենց մեկնարկում կոպիտ խախտում է թույլ տվել մրցակցի պաշտպան Կայկե Ռոշայի նկատմամբ։ Ռաֆա Սիլվան անակնկալի է եկել և չի համաձայնել հեռանալ դաշտից, սակայն հանդիպման […] ...

BACK_TO_TOP