Ճապոնիայի իշխող կուսակցությունը կարող է կորցնել իր միակուսակցական մեծամասնությունը խորհրդարանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.01
  • 419.20
WEATHER
+6.09 oC

Ճապոնիայի իշխող կուսակցությունը կարող է կորցնել իր միակուսակցական մեծամասնությունը խորհրդարանում

17:30 27.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցությունը՝ կիրակի օրը կայացած ընտրություններից հետո, հավանաբար կկորցնի իր միակուսակցական մեծամասնությունը երկրի խորհրդարանի ստորին պալատում։ Այս մասին են վկայում Ճապոնիայի հանրային հեռուստատեսության (NHK) անցկացրած exit poll-ի արդյունքները։

Միաժամանակ, երկրի գլխավոր ընդդիմադիր Սահմանադրական դեմոկրատական ​​կուսակցությունը ընտրությունների արդյունքներով կարող է զգալիորեն բարելավել իր դիրքերը՝ ստանալով մինչև 190 մանդատ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եգիպտոսն առաջարկել է Գազայում երկօրյա զինադադար հաստատել

22:10 27.10.2024

Եգիպտոսն առաջարկել է Գազայում երկօրյա զինադադար հաստատել

Եգիպտոսն առաջարկել է նախ ժամանակավոր զինադադարի պայմանագիր կնքել Գազայի հատվածում և ազատ արձակել մի քանի պատանդների՝ նախքան անկլավում հրադադարի ամբողջական դադարեցումը։ Այսպիսի հայտարարություն է արել երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին՝ Կահիրեում իր ալժիրցի գործընկերոջ՝ Աբդելմաջիդ Թեբունիի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ «Եգիպտոսը վերջին մի քանի օրերի ընթացքում ակտիվ ջանքեր է գործադրում երկու օրով ժամանակավոր հրադադարի […] ...

Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր

21:50 27.10.2024

Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանում ընթացող մրցաշարի մինչև 20 տարեկանների պայքարում մեծահասակների Եվրոպայի առաջնության գործող չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը  (55 կգ) երկու հաջող մոտեցմամբ պոկել է 81 և 85 կգ: Հրում վարժությունում նա գլխավերևում պահել է 105 և 115 կգ: Երկամարտի 200 […] ...

Վրաստանի նախագահը չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները

21:30 27.10.2024

Վրաստանի նախագահը չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որտեղ ձայների մեծամասնությունը ստացել է «Վրացական երազանք» կուսակցությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։ Վրաստանի նախագահը ընտրությունները անվանել է «ամբողջովին կեղծված»։ Նա կոչ է արել բնակչությանը երկուշաբթի օրը խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ցույց անցկացնել։ ...

Աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության կառույցներում

21:10 27.10.2024

Աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության կառույցներում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է անցնող շաբաթվա աշխատանքային գործունեությունը․ «Դիլիջան» ազգային պարկում՝ ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Ալիխանյանը հյուրընկալել է Բրյուսովի անվան պետական համալսարանի «Զբոսաշրջության և հյուրընկալության կառավարում» մասնագիտության մագիստրատուրայի ուսանողներին։ Գիտական բաժնի աշխատակիցներն ուսանողներին են ներկայացրել՝ «Դիլիջան»-ի էկոտուրիստական հնարավորությունները, «Դիլիջան»-ի կենսաբազմազանությունը, ՀՀ բույսերի և կենդանիների կարմիրգրքային տեսակները։ Ուսանողները քննարկել են ազգային պարկում զբոսաշրջության զարգացման հնարավորություններն […] ...

Իսրայելի շատ դաշնակիցներ մտահոգություն են հայտնում UNRWA-ի արգելքի կապակցությամբ

20:50 27.10.2024

Իսրայելի շատ դաշնակիցներ մտահոգություն են հայտնում UNRWA-ի արգելքի կապակցությամբ

Իսրայելի մի քանի հիմնական դաշնակիցների՝ Կանադայի, Ավստրալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները համատեղ հայտարարություն են տարածել՝ «խիստ մտահոգություն» հայտնելով Քնեսեթում ներկայացված օրինագծի վերաբերյալ, որով նախատեսված է արգել ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությանը (UNRWA)՝ Իսրայելում գործելու կամ Իսրայելի պաշտոնյաների հետ համագործակցելու համար: «UNRWA-ն կենսականորեն հումանիտար օգնություն և անհրաժեշտ […] ...

Ժորա Գրիգորյանը ոսկե մեդալակիր, Ռաֆիկ Մարտիրոսյանը՝ արծաթե․ Ծանրամարտի երիտասարդական ԵԱ

20:30 27.10.2024

Ժորա Գրիգորյանը ոսկե մեդալակիր, Ռաֆիկ Մարտիրոսյանը՝ արծաթե․ Ծանրամարտի երիտասարդական ԵԱ

Ժորա Գրիգորյանը ոսկե մեդալ նվաճեց Լեհաստանում ընթացող ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում, հայտնում է armsport.am-ը։ 55 կգ քաշայինների պայքարում Ժորա Գրիգորյանը երկամարտում գրանցել է 233 կգ արդյունք (103+130)։ 61 կգ քաշայինների պայքարում Ռաֆիկ Մինասյանը դարձավ արծաթե մեդալակիր՝ երկամարտի արդյունքում գրանցելով 264 կգ և մեկ միավոր զիջելով ոսկի նվաճած մոլդովացի Իոն Բադանևին։ ...

BACK_TO_TOP