Տասնյակ հազարավոր իտալացիներ կոչ են արել անհապաղ դադարեցնել համաշխարհային հակամարտությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.01
  • 419.20
WEATHER
+9.09 oC

Տասնյակ հազարավոր իտալացիներ կոչ են արել անհապաղ դադարեցնել համաշխարհային հակամարտությունները

15:10 27.10.2024

Տասնյակ հազարավոր ցուցարարներ շաբաթ օրը դուրս են եկել իտալական յոթ քաղաքների փողոցներ՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել բոլոր գլոբալ հակամարտությունները:

Ցույցեր են տեղի ունեցել Հռոմում, Թուրինում, Միլանում, Ֆլորենցիայում, Բարիում, Պալերմոյում և Կալյարիում՝ խաղաղությանը, զինաթափմանը և մարդու իրավունքներին աջակցող հարյուրավոր ասոցիացիաների աջակցությամբ։

Ինչպես բացատրել են կազմակերպիչները, երթերը կազմակերպվել են ի պատասխան ուկրաինական պատերազմի, Մերձավոր Արևելքում բռնության աճի և աշխարհով մեկ տարածվող հակամարտությունների, ինչը ցույց է տալիս ՄԱԿ-ի դերի նվազումը:

Հռոմում մի քանի հազար մարդ երթ է անցկացրել՝ ծածանելով հսկա ծիածանի դրոշը Կոլիզեյի դիմաց։

Ցուցարարները կրել են «Եկեք դադարեցնենք պատերազմները։ Խաղաղության ժամանակն է» և «Դադարեցրեք ցեղասպանությունը» գրությամբ պաստառներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Հըզբոլլահը» հարվածներ է հասցրել Հայֆայի և Ակկոյի մերձակայքում գտնվող ռազմարդյունաբերական ձեռնարկություններին

19:10 27.10.2024

«Հըզբոլլահը» հարվածներ է հասցրել Հայֆայի և Ակկոյի մերձակայքում գտնվող ռազմարդյունաբերական ձեռնարկություններին

«Հըզբոլլահը» հրթիռներ է արձակել Հայֆա քաղաքի հյուսիսում գտնվող Զվուլուն արդյունաբերական շրջանի ուղղությամբ։ Այս մասին ասվում է  կազմավորման Telegram-ի ալիքում։ «Իսլամական դիմադրության ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրթիռներ են արձակել Հայֆայի հյուսիսում գտնվող Զվուլունի տարածքը, որտեղ տեղակայված են Rafael ռազմական ընկերության ձեռնարկությունները։ Այս գործողությունն իրականացվել է ի աջակցություն Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդի տոկունության և իսրայելական ագրեսիայից Լիբանանի պաշտպանության», […] ...

Իրանը պահանջել է անհապաղ գումարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ Իսրայելի հարվածների հետ կապված

18:50 27.10.2024

Իրանը պահանջել է անհապաղ գումարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ Իսրայելի հարվածների հետ կապված

Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է պահանջում՝ դատապարտելու Իսրայելի օդային հարվածները Իսլամական Հանրապետության դեմ։ Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի ղեկավարին՝ «պահանջելով Անվտանգության խորհրդի հրատապ նիստ՝ այս ագրեսիան դատապարտելու համար վճռական դիրքորոշում ընդունելու համար», ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Իր նամակում Արաղչին պնդում է, որ «արձակված […] ...

Եղիազար Վարդանյանն այցելել է TOON EXPO 2024 ցուցահանդես

18:30 27.10.2024

Եղիազար Վարդանյանն այցելել է TOON EXPO 2024 ցուցահանդես

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այցելել է TOON EXPO 2024 ցուցահանդես: Կոմիտեի նախագահը, «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Գուրգեն Գրիգորյանի և Big Projects ընկերության հիմնադիր տնօրեն Համլետ Խնկոյան հետ շրջելով ցուցահանդեսի տաղավարներով և ծանոթանալով ներկայացված ընկերություններին, կարևորել է նման միջոցառումների իրականացումն ու վերջիններիս դերակատարությունը հասարակության լայն շրջանակներին քաղաքաշինական ոլորտի ձեռքբերումների վերաբերյալ իրազեկման գործընթացում: ...

ՀԱՄԱՍ-ը Դոհայի բանակցություններում կառաջարկի դադարեցնել հակամարտությունը Գազայում․ ԶԼՄ-ներ

18:10 27.10.2024

ՀԱՄԱՍ-ը Դոհայի բանակցություններում կառաջարկի դադարեցնել հակամարտությունը Գազայում․ ԶԼՄ-ներ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները Դոհայում խորհրդակցությունների ժամանակ միջնորդներին կառաջարկեն համաձայնագիր կնքել, որը ենթադրում է Գազայի հատվածում հակամարտության անհապաղ դադարեցում: Այս մասին հայտնում է Asharq News հեռուստաալիքը՝ վկայակոչելով շարժման աղբյուրին։ «ՀԱՄԱՍ շարժումը Դոհայի բանակցություններում միջնորդներին կառաջարկի համապարփակ համաձայնագիր, որը կներառի պատերազմի անհապաղ ավարտը», – ասել է հեռուստաալիքի անանուն զրուցակիցը: Նրա խոսքով, ՀԱՄԱՍ-ի առաջարկը ներառում է իսրայելական […] ...

Հարիսը Մերձավոր Արևելքում դեէսկալացիան անվանել է ԱՄՆ առաջնահերթություններից մեկը

17:50 27.10.2024

Հարիսը Մերձավոր Արևելքում դեէսկալացիան անվանել է ԱՄՆ առաջնահերթություններից մեկը

Մերձավոր Արևելքում իրավիճակի դեէսկալացիան Միացյալ Նահանգների վարչակազմի առաջնահերթություններից է։ Այս մասին Միչիգանում լրագրողներին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։ «Մի քանի ժամ առաջ ես ավարտեցի երկար և կարևոր զրույցը նախագահի հետ և մեր ազգային անվտանգության թիմի հետ: Իհարկե, մենք շարունակում ենք հավատալ, որ կարևոր է աջակցել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին: Մենք նաև համոզված ենք, որ ապագայում […] ...

Ճապոնիայի իշխող կուսակցությունը կարող է կորցնել իր միակուսակցական մեծամասնությունը խորհրդարանում

17:30 27.10.2024

Ճապոնիայի իշխող կուսակցությունը կարող է կորցնել իր միակուսակցական մեծամասնությունը խորհրդարանում

Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցությունը՝ կիրակի օրը կայացած ընտրություններից հետո, հավանաբար կկորցնի իր միակուսակցական մեծամասնությունը երկրի խորհրդարանի ստորին պալատում։ Այս մասին են վկայում Ճապոնիայի հանրային հեռուստատեսության (NHK) անցկացրած exit poll-ի արդյունքները։ Միաժամանակ, երկրի գլխավոր ընդդիմադիր Սահմանադրական դեմոկրատական ​​կուսակցությունը ընտրությունների արդյունքներով կարող է զգալիորեն բարելավել իր դիրքերը՝ ստանալով մինչև 190 մանդատ։ ...

BACK_TO_TOP