Հրդեհ Երևան քաղաքի Միքայել Չայլախյան փողոցում. կա զոհ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.01
  • 419.20
WEATHER
+13.09 oC

Հրդեհ Երևան քաղաքի Միքայել Չայլախյան փողոցում. կա զոհ

10:25 27.10.2024

Հոկտեմբերի 27-ին, ժամը 04:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Միքայել Չայլախյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։41-ին, մարվել՝ 05։31-ին։ Տան սենյակում այրվել են կենցաղային իրեր (մոտ 15 քմ)։ Սենյակում հայտնաբերվել է Գ․ Թ․-ի (ծնված 1962 թ․) դին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԼՂ-ում հիմնած իր փոքրիկ բիզնեսը շարունակում է Հայաստանում

14:15 27.10.2024

ԼՂ-ում հիմնած իր փոքրիկ բիզնեսը շարունակում է Հայաստանում

Կարինա Հարությունյանը ԼՂ-ում հիմնած իր փոքրիկ բիզնեսը շարունակում է Հայաստանում. երեխաների համար գիպսե արձանիկներ է պատրատում։ Մանարմասները՝ տեսանյութում։ ...

Գլխավոր դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի գործով 2019-2024 թթ. կատարված վարութային գործողությունների մասին

14:00 27.10.2024

Գլխավոր դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի գործով 2019-2024 թթ. կատարված վարութային գործողությունների մասին

ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել Հոկտեմբերի 27-ի գործով 2019-2024 թվականների ընթացքում կատարված վարութային գործողությունների մասին: Նշվում է, որ 2019 թվականի դեկտեմբերի 27-ին վերսկսվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի և մյուսների կողմից տեռորիստական ակտ կատարելու վերաբերյալ քրեական գործից (քրեական վարույթից) 2004 թվականի հուլիսի 11-ին անջատված և 2004 թվականի նոյեմբերի 11-ին կարճված քրեական գործը: […] ...

Պուշկինի թունելում 30 րոպեով երթևեկությունը երկկողմանի կփակվի, այնուհետև 3 ժամով կկազմակերպվի միակողմանի

13:45 27.10.2024

Պուշկինի թունելում 30 րոպեով երթևեկությունը երկկողմանի կփակվի, այնուհետև 3 ժամով կկազմակերպվի միակողմանի

Հոկտեմբերի 27-ին Պուշկինի թունելում, դիտահորի վրա կատարվելիք աշխատանքներով պայմանավորված և անվտանգության նկատառումներից ելնելով, 30 րոպեով երթևեկությունը երկկողմանի կփակվի, այնուհետև 3 ժամով երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...

Թել Ավիվի արվարձաններից մեկում բեռնատարը հարվածել է ավտոբուսի կանգառում հավաքված մարդկանց

13:30 27.10.2024

Թել Ավիվի արվարձաններից մեկում բեռնատարը հարվածել է ավտոբուսի կանգառում հավաքված մարդկանց

Թել Ավիվի արվարձաններից մեկում բեռնատարը մխրճվել է ավտոբուսի կանգառի մեջ, հայտնել են Իսրայելի շտապօգնության ծառայությունից։ Նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել, բժիշկները նրանց օգնություն են ցուցաբերում։ Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Թել Ավիվի հյուսիսային ծայրամասում՝ Cinema City Glilot մեծ կինոթատրոնի մոտ գտնվող ավտոբուսի կանգառում։ «Դեպքի վայր են ուղարկվում մեծ […] ...

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին

13:10 27.10.2024

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության տպավորիչ հաղթանակի առիթով: Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ պարոն վարչապետ, Ջերմորեն շնորհավորում եմ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության տպավորիչ հաղթանակի կապակցությամբ: Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթություններից է։ Լիահույս եմ, որ Վրաստանում Ձեր առաջնորդության […] ...

Իրանին մեկ տարի կպահանջվի իր հրթիռային կարողությունները վերականգնելու համար․ Sky

13:00 27.10.2024

Իրանին մեկ տարի կպահանջվի իր հրթիռային կարողությունները վերականգնելու համար․ Sky

Իսրայելը կարծում է, որ իր հարձակումից հետո Իրանին մեկ տարի կպահանջվի հրթիռային կարողությունները վերականգնելու համար։ Այս մասին հայտնում է էմիրաթական Sky News Arabia հեռուստաալիքը՝ հղում անելով իսրայելական աղբյուրներին։ Հեռուստաալիքի զրուցակիցների խոսքով՝ հարվածի հիմնական թիրախները եղել են իրանական ռազմական օբյեկտները, որոնք ապահովում էին բալիստիկ հրթիռների համար պինդ վառելիքի արտադրությունը։ Ըստ իսրայելական ներկայացուցիչների, որոնց հղում է անում […] ...

BACK_TO_TOP