ՃՏՊ Արմավիր-Լուկաշին ավտոճանապարհին․ կա տուժած – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.01
  • 419.20
WEATHER
+14.09 oC

ՃՏՊ Արմավիր-Լուկաշին ավտոճանապարհին․ կա տուժած

10:55 27.10.2024

Հոկտեմբերի 26-ին, ժամը 20:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Լուկաշին ավտոճանապարհի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արմավիր-Լուկաշին ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Է․ Մ․, ծնված 1985 թ․) և «BMW» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1991 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը, հատուկ տեխնիկայի օգնությամբ Է․ Մ․-ին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանական միջուկային օբյեկտները Իսրայելի հարվածներից չեն տուժել․ Գրոսսի

14:50 27.10.2024

Իրանական միջուկային օբյեկտները Իսրայելի հարվածներից չեն տուժել․ Գրոսսի

Իրանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը հայտնել է, որ իր միջուկային օբյեկտները չեն տուժել Իսրայելի հարվածից։ Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Իրանի միջուկային օբյեկտները չեն տուժել: ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներն ապահով են և շարունակում են իրենց կարևոր աշխատանքը: Ես կոչ եմ անում ցուցաբերել հայեցողություն, անհրաժեշտ է ձեռնպահ մնալ այնպիսի քայլեր ձեռնարկելուց, որոնք սպառնում են […] ...

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 28-ի գիշերը կնվազի ևս 2-3 աստիճանով

14:30 27.10.2024

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 28-ի գիշերը կնվազի ևս 2-3 աստիճանով

Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արարատյան դաշտում օդում սպասվում է 0․․․-3 աստիճան, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։ Երևանում հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ​ Մարզերում հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 28-ի գիշերը կնվազի ևս 2-3 աստիճանով։ ...

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին

14:20 27.10.2024

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ծաղիկներ է խոնարհել ԱԺ այգում կանգնեցված հուշակոթողի մոտ և հարգանքի տուրք մատուցել 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը զոհ դարձած պետական և քաղաքական գործիչների հիշատակին, հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...

ԼՂ-ում հիմնած իր փոքրիկ բիզնեսը շարունակում է Հայաստանում

14:15 27.10.2024

ԼՂ-ում հիմնած իր փոքրիկ բիզնեսը շարունակում է Հայաստանում

Կարինա Հարությունյանը ԼՂ-ում հիմնած իր փոքրիկ բիզնեսը շարունակում է Հայաստանում. երեխաների համար գիպսե արձանիկներ է պատրատում։ Մանարմասները՝ տեսանյութում։ ...

Գլխավոր դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի գործով 2019-2024 թթ. կատարված վարութային գործողությունների մասին

14:00 27.10.2024

Գլխավոր դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի գործով 2019-2024 թթ. կատարված վարութային գործողությունների մասին

ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել Հոկտեմբերի 27-ի գործով 2019-2024 թվականների ընթացքում կատարված վարութային գործողությունների մասին: Նշվում է, որ 2019 թվականի դեկտեմբերի 27-ին վերսկսվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի և մյուսների կողմից տեռորիստական ակտ կատարելու վերաբերյալ քրեական գործից (քրեական վարույթից) 2004 թվականի հուլիսի 11-ին անջատված և 2004 թվականի նոյեմբերի 11-ին կարճված քրեական գործը: […] ...

Պուշկինի թունելում 30 րոպեով երթևեկությունը երկկողմանի կփակվի, այնուհետև 3 ժամով կկազմակերպվի միակողմանի

13:45 27.10.2024

Պուշկինի թունելում 30 րոպեով երթևեկությունը երկկողմանի կփակվի, այնուհետև 3 ժամով կկազմակերպվի միակողմանի

Հոկտեմբերի 27-ին Պուշկինի թունելում, դիտահորի վրա կատարվելիք աշխատանքներով պայմանավորված և անվտանգության նկատառումներից ելնելով, 30 րոպեով երթևեկությունը երկկողմանի կփակվի, այնուհետև 3 ժամով երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...

BACK_TO_TOP