Նոկաուտի կենթարկեմ Խավիեր Տեբասին. Թոփուրիայի արձագանքը՝ «Էլ կլասիկոն» իր մենամարտի ժամին նշանակելուն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.01
  • 419.20
WEATHER
+4.09 oC

Նոկաուտի կենթարկեմ Խավիեր Տեբասին. Թոփուրիայի արձագանքը՝ «Էլ կլասիկոն» իր մենամարտի ժամին նշանակելուն

20:28 26.10.2024

UFC-ի կիսաթեթև քաշային կարգի գործող չեմպիոն, Իսպանիան ներկայացնող վրացի մարտիկ Իլիա Թոփուրիան ամերիկացի Մաքս Հոլոուեյի դեմ տիտղոսի պաշտպանության մենամարտից առաջ կայացած ասուլիսին դժգոհություն է հայտնել, որ Լա լիգան իր մենամարտի ժամին է նշանակել մրցաշրջանի առաջին «Էլ կլասիկոն»:

Թոփուրիան սպառնացել է նոկաուտի ենթարկել այն մարդուն, որը պատասխանատու է «Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպման ժամի ընտրության համար։

«Հոլոուեյին նոկաուտով տապալելու փոխարեն պետք է նոկաուտի ենթարկեմ այն ​​անձին, որը պատասխանատու է այս հանդիպումն իմ մենամարտի հետ միաժամանակ նշանակելու համար»,- ասել է վրացին:

Ավելի ուշ լրագրողներից մեկը նշել է, որ դրա պատասխանատուն Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասն է, Թոփուրիան էլ պատասխանել է.

«Ուրեմն, ես նոկաուտի կենթարկեմ Խավիեր Տեբասին»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 26.10.2024

SHANTNEWS

Իսրայելի հարձակման հետևանքով իրանցի զոհված զինվորականների թիվը աճել է

21:55 26.10.2024

Իսրայելի հարձակման հետևանքով իրանցի զոհված զինվորականների թիվը աճել է

Իրանի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհված զինվորականների թիվը հասել է չորսի։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Նրա խոսքով՝ շաբաթ երեկոյան հարվածի ժամանակ վիրավորված երկու իրանցի զինվոր մահացել են։ Հոկտեմբերի 26-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց, որ հարվածներ է հասցնում Իրանում ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան «բազմաթիվ շարունակական հարձակումների»։ Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի հայտարարության մեջ ասվում է, […] ...

Իսրայելի ռազմաօդային ուժերը մեկ շաբաթվա ընթացքում ոչնչացրել են «Հըզբոլլահի» մոտ 130 հրթիռային կայանք

21:50 26.10.2024

Իսրայելի ռազմաօդային ուժերը մեկ շաբաթվա ընթացքում ոչնչացրել են «Հըզբոլլահի» մոտ 130 հրթիռային կայանք

Անցած շաբաթվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը Լիբանանում ոչնչացրել են շուրջ 130 հրթիռային կայանք, որոնք օգտագործվել են շիական «Հըզբոլլահի» ստորաբաժանումների կողմից։ Այս մասին հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։ Մասնավորապես, հոկտեմբերի 25-ին հնարավոր է եղել արագ գտնել և ոչնչացնել այն կայանքը, որով հրթիռներ են արձակվել Իսրայելի հյուսիսում գտնվող Մաջդ ալ-Կրում գյուղի ուղղությամբ, որտեղ հրետակոծության հետևանքով զոհվել […] ...

Ֆլիկը փոխեց «Բարսելոնայի» խաղի փիլիսոփայությունը. Անչելոտի

21:45 26.10.2024

Ֆլիկը փոխեց «Բարսելոնայի» խաղի փիլիսոփայությունը. Անչելոտի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է կատալոնական «Բարսելոնայի» դեմ մրցաշրջանի առաջին «Էլ կլասիկոյի» մասին, նաև անդրադարձել մրցակցի նախկին և ներկայիս մարզիչներին: «Նրանք խաղի շատ հստակ ծրագիր ունեն: Պետք է լավ պատրաստվենք հանդիպմանը: Նրանք իսկապես լավ են գործում, դժվար է «Էլ կլասիկոյում» ֆավորիտ նշել: Կլինեն պահեր, երբ մենք կվերահսկենք խաղի ընթացքը, իսկ երբ նրանք […] ...

Քանդակին ես տվեցի իմ դեմքը, իսկ քանդակը ինձ տվեց իր ուժը. «Մայր Հայաստանի» բնորդուհի

21:40 26.10.2024

Քանդակին ես տվեցի իմ դեմքը, իսկ քանդակը ինձ տվեց իր ուժը. «Մայր Հայաստանի» բնորդուհի

Գենյա Մուրադյանը 18 տարեկան էր, երբ քանդակագործ Արա Հարությունյանն առաջարկեց դառնալ «Մայր Հայաստան» քանդակի բնորդուհին: Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տեսանյութում։ ...

Հունգարիայի վարչապետը շնորհավորել է «Վրացական երազանք»-ին

21:30 26.10.2024

Հունգարիայի վարչապետը շնորհավորել է «Վրացական երազանք»-ին

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շնորհավորել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությանն ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, aliq.ge-ի փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությունն Օրբանը հրապարակել է X սոցիալական ցանցում։ «Շնորհավորում եմ վարչապետ Իրակլի Կոբախիձեին և «Վրացական երազանք» կուսակցությանն այսօր խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Վրաստանի ժողովուրդը գիտի, թե ինչն է ավելի լավ իր երկրի համար, և նրանց ձայնն այսօր լսվեց»,- […] ...

BACK_TO_TOP