«Հայկական եվրաքվե»-ի շտաբը ամփոփել է ստորագրահավաքի արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.01
  • 419.20
WEATHER
+8.09 oC

«Հայկական եվրաքվե»-ի շտաբը ամփոփել է ստորագրահավաքի արդյունքները

16:06 26.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հայկական եվրաքվե»-ի շտաբը ամփոփել է ստորագրահավաքի արդյունքները:

ԵՄ անդամակցության գործընթացին նպաստող օրինագծի նախաձեռնող խումբը իր խորին երախտագիտությունն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությամբ աջակցել են նախաձեռնությանը, ընդգծելով, որ անհրաժեշտ քանակի ստորագրություններն ապահովել են նախանշված ժամկետից կրկնակի ավելի շուտ՝ գերազանցելով նույնիսկ ամենահամարձակ սպասումները։

«Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթացին նպաստող օրինագծի նախաձեռնող խմբի անունից հայտնում ենք խորին երախտագիտությունն ու ջերմ շնորհավորանքները բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությամբ աջակցեցին այս կարևոր նախաձեռնությանը։ Ձեր հավատարմության ու աջակցման շնորհիվ մենք անհրաժեշտ 50 հազար ստորագրությունների փոխարեն հավաքագրեցինք 60 հազարը նախանշված ժամկետից գրեթե կրկնակի ավելի շուտ՝ գերազանցելով նույնիսկ ամենահամարձակ սպասումները։ Այս ստորագրահավաքը վկայում է ոչ միայն ազատության հանդեպ ՀՀ քաղաքացիների ձգտումն ու ազգային արժանապատվությունը, այլեւ մեր հասարակության քաղաքական հասունությունը եւ միասնությունը՝ հանուն համամարդկային արժեքների եւ եվրոպական ապագայի։

Սա կարևոր ազդակ է մեր մեծ տարածաշրջանում՝ Հարավ-Արևելյան Եվրոպայում ծավալվող աշխարհաքաղաքական գործընթացներում՝ դրական արձագանք թողնելով Վրաստանում և Մոլդովայում նույն օրերին ընթացող ժողովրդավարական շարժումներին։

Նախաձեռնող քաղաքական կուսակցությունները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պատրաստվում են հավաքված ստորագրությունները առաջիկայում ներկայացնել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որը համապատասխան ստուգումներից հետո օրինագիծը կփոխանցի ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը։

Մենք հաստատակամորեն կպաշտպանենք Ձեր պատգամն ու իղձերը՝ հասնելու մեր ընդհանուր նպատակին՝ Հայաստանի Հանրապետության անդամակցությանը Եվրոպական Միությանը: Կեցցե՛ ազատ, անկախ և եվրոպական Հայաստանը»,-ասվում է հայտարարության տեքստում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանի կառավարության շենքի մոտ ոստիկանական ավտոբուսներ են ժամանել

20:18 26.10.2024

Վրաստանի կառավարության շենքի մոտ ոստիկանական ավտոբուսներ են ժամանել

Վրաստանում ընթացող խորհրդարանական ընտրությունների ֆոնին Թբիլիսիի կենտրոնում ոստիկանական ավտոբուսներ են ժամանել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Շաբաթ օրը տեղի ունեցող խորհրդարանական ընտրություններում հիմնական մրցակիցը իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն է, որը հանդես է գալիս Ռուսաստանի հետ չափավոր հարաբերությունների պահպանման և պատժամիջոցների դեմ: Դրան դեմ է վրացական ընդդիմության ողջ կոնգլոմերատը, որը գոյություն ունի արևմտյան դրամաշնորհների հաշվին և, համապատասխանաբար, […] ...

Վրաստանի իշխող կուսակցությունը հաղթում է խորհրդարանական ընտրություններում՝ հավաքելով ձայների 56,1%-ը

20:10 26.10.2024

Վրաստանի իշխող կուսակցությունը հաղթում է խորհրդարանական ընտրություններում՝ հավաքելով ձայների 56,1%-ը

Վրաստանի իշխող կուսակցությունը հաղթում է խորհրդարանական ընտրություններում՝ հավաքելով ձայների 56,1 տոկոսը, վկայում են «Իմեդի» հեռուստաընկերության exit poll-ի արդյունքները։ Վրաստանում ընտրությունների արդյունքներով 4 ընդդիմադիր կուսակցություններ հաղթահարում են 5 տոկոսի շեմը և անցնում խորհրդարան։ Ընդդիմությունն, ընդհանուր առմամբ, ավելի շատ ձայներ ունի՝ ըստ Formula TV-ի exit poll-ի։ ...

Վինիսիուսը պետք է արժանանա «Ոսկե գնդակին». Լա լիգայի նախագահ

20:05 26.10.2024

Վինիսիուսը պետք է արժանանա «Ոսկե գնդակին». Լա լիգայի նախագահ

Իսպանական Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կարծում է, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիուսը պետք է արժանանա «Ոսկե գնդակին»։ «Իսպանական ֆուտբոլի համար ավելի մեծ նվեր չի կարող լինել, քան Վինիսիուսի հաղթանակը։ Նա պետք է արժանանա «Ոսկե գնդակին»։ Վինիսիուսի նախորդ մրցաշրջանը բացառիկ էր, և ես կարծում եմ, որ նա բոլորից արժանի է այդ մրցանակին»,- Տեբասի խոսքերը մեջբերում […] ...

SHANTNEWS

20:00 26.10.2024

SHANTNEWS

Էրդողանը Իսրայելին մեղադրել է տարածաշրջանային հակամարտություն սկսելու ձգտման մեջ

19:52 26.10.2024

Էրդողանը Իսրայելին մեղադրել է տարածաշրջանային հակամարտություն սկսելու ձգտման մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 26-ի գիշերը Իրանի վրա հարձակված Իսրայելին մեղադրել է տարածաշրջանային մասշտաբով հակամարտություն սկսելու ձգտման մեջ։ Այդ մասին նա հայտարարել է երկրի հարավ-արեւելքում գտնվող Հաթայ նահանգում։ Հեռարձակումն իրականացրել է TRT Haber հեռուստաալիքը։ «Իսրայելի սիոնիստական ​​կառավարությունը, որը հովանավորվում է արևմտյան տերությունների կողմից, փորձում է բորբոքել տարածաշրջանային հակամարտությունը: Հուսով եմ, որ այս խաղը […] ...

Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Բալաշ Պետեր Մոլնարի հետ

19:43 26.10.2024

Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Բալաշ Պետեր Մոլնարի հետ

Հոկտեմբերի 25-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Հունգարիայի Եվրոպական Միության հարցերով նախարարության պետքարտուղար Բալաշ Պետեր Մոլնարի հետ, հայտնում են Հունգարիայում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ-ԵՄ հարաբերություններին և երկկողմ օրակարգին վերաբերվող հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP