Բռնություն Մառնեուլիի ընտրատեղամասերից մեկում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 12 2024
  • $
    399.59
  • RUBLE
    3.75
  • 420.17
WEATHER
+1.09 oC

Բռնություն Մառնեուլիի ընտրատեղամասերից մեկում

14:43 26.10.2024

Վրաստանի Մառնեուլիի 74-րդ ընտրատեղամասում տեղի է ունեցել ծեծկռտուք, որի հետևանքով տուժել է 1 մարդ։ Այս մասին հայտնում է «Ալիք մեդիա»-ն:

Դիտորդի խոսքով՝ ինքը դիտողություն է արել հանձնաժողովի անդամներին սեղանների դասավորության և մակնշման խախտումների վերաբերյալ, որից հետո ինչ-որ մարդկանց խումբ պահանջել է լքել տարածքը: Նրա խոսքով՝ խմբի անդամները նույնպես վերահսկում էին ընտրողների որոշումները։

«Այստեղ սարսափելի է, ՀԿ ներկայացուցչին վռնդել են ընտրատեղամասից։ Մենք եկել ենք, որ վերահսկենք այս իրավիճակը, և հանկարծ ինչ-որ ավազակախումբ մտել է ընտրատեղամաս և սկսել ծեծել մեզ, իսկ մեր կուսակցության նախագահը դաժան ծեծի է ենթարկվել։ Մենք դեռ սպասում ենք շտապ օգնության ժամանմանը, սպասում ենք ոստիկանությանը, բայց ոստիկանությունը չկա: Այստեղ ինչ-որ խումբ է հավաքվել, և նրանք սպառնում են սպանել մեզ», — ասել է ՄԱՇ-ի ներկայացուցիչ Կախա Կվեքվեսկիրին։

Վրաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Նինո Լոմջարիան տարածել է Մառնեուլիի 69-րդ ընտրատեղամասում արված տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են մարդիկ քվեաթերթիկները լցնում քվեատուփի մեջ:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Մառնեուլիի 69-րդ ընտրատեղամասը փակվել է:

Հիշեցնենք՝ Վրաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թեհրանը դեռ մտադիր չէ երկխոսություն վարել Թրամփի հետ. Աբբաս Արաղչի

12:25 04.12.2024

Թեհրանը դեռ մտադիր չէ երկխոսություն վարել Թրամփի հետ. Աբբաս Արաղչի

Իրանի իշխանությունները մտադիր չեն երկխոսություն վարել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, քանի դեռ Վաշինգտոնի նոր վարչակազմը հստակ չի մշակել իր քաղաքականությունը։ Այս մասին Al Araby Al Jadeed-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Այս պահին մենք մտադիր չենք երկխոսության գնալ, քանի որ նման երկխոսության հիմք չկա: Պետք է […] ...

42-ամյա տղամարդու մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել

12:13 04.12.2024

42-ամյա տղամարդու մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները ապօրինի զենք-զինամթերք պահելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էին ստացել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 3-ին Նոր Խարբերդ գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ 42-ամյա տղամարդը: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 7 փամփուշտով: 42-ամյա տղամարդը, հայտնաբերվածը և կազմված […] ...

Կոռուպցիայի դեմ պայքարի մեկամսյակի շրջանակում՝ միջոցառում Գյումրիում

12:10 04.12.2024

Կոռուպցիայի դեմ պայքարի մեկամսյակի շրջանակում՝ միջոցառում Գյումրիում

Արդարադատության նախարարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն իրազեկման արշավի շրջանակում՝ «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի մասնակցությամբ տեղի է ունեցել Գյումրու թիվ 41 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի «Արդարության ջատագովները» Բարեվարքության ակումբի բաց քննարկումը։ Բարեվարքության ակումբի երիտասարդ դեսպանները ներկայացրել են իրենց հետազոտական աշխատանքները։ Ակումբային քննարկմանն ինտելեկտուալ խաղի միջոցով, երիտասարդ դեսպաններն ամրապնդել են իրենց գիտելիքները կոռուպցիայի, բարեվարքության և մեդիագրագիտության վերաբերյալ։ Միջոցառումն […] ...

Reuters. Կիևը զիջումների կգնա Մոսկվային Թրամփի ծրագրով

12:03 04.12.2024

Reuters. Կիևը զիջումների կգնա Մոսկվային Թրամփի ծրագրով

Ուկրաինան տարածքային զիջումների կգնա Ռուսաստանին՝ համաձայն հակամարտության կարգավորման ծրագրի, որը կարող է առաջարկել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի ապագա ղեկավարին մոտ կանգնած աղբյուրներին՝ նշելով, որ Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ կկասեցվի, բայց չի հանվի օրակարգից, ինչպես մտածում է Ռուսաստանի ղեկավարությունը։ Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ նորընտիր նախագահը դեռ պետք է […] ...

SHANTNEWS

12:00 04.12.2024

SHANTNEWS

Հիմնանորոգվում է Երևան-Էջմիածին հատվածում գոյություն ունեցող թունելային տեղամասը

11:49 04.12.2024

Հիմնանորոգվում է Երևան-Էջմիածին հատվածում գոյություն ունեցող թունելային տեղամասը

Հիմնանորոգվում է Մ-5, Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի վրա՝ Երևան-Էջմիածին հատվածում գոյություն ունեցող թունելային տեղամասը (մոտ 650մ)։ Կատարվում է պատերի ամրացում, փոխվել են մայթերի եզրաքարերը, հեղեղատար խողովակները՝ ապահովելու համար ջրահեռացման համակարգի անխափան աշխատանքը։ Թունելի երթևեկելի մասում տեղադրվում է ավազակոպճային շերտը, այնուհետև կտեղադրվի խճային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Շինարարությունը կատարում է «Եվրոբուդ Պլյուս» ՍՊԸ-ն։ Նույն […] ...

BACK_TO_TOP