Ես հասկանում եմ, որ Ռոնալդուն մեգաաստղ է, բայց նա հասարակ մարդու տպավորություն թողեց. Նգանու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.01
  • 419.20
WEATHER
+5.09 oC

Ես հասկանում եմ, որ Ռոնալդուն մեգաաստղ է, բայց նա հասարակ մարդու տպավորություն թողեց. Նգանու

19:36 26.10.2024

UFC-ի նախկին չեմպիոն Ֆրենսիս Նգանուն պատմել է, թե PFL Super Fights հեղինակավոր մրցաշարի մենամարտից առաջ ինչի մասին է զրուցել Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ:

«Նա շատ շփվող տղա է: Կրիշը սիրում է խառը մենամարտերը: Ռոնալդուին շատ հարցեր էին հետաքրքրում այս ոլորտի մասին: Հետո նա ասաց, որ լավ էներգիա է ստանում ինձանից: Մենք նստել և հանգիստ զրուցում էինք: Ես հասկանում եմ, որ Ռոնալդուն մեգաաստղ է, բայց նա հասարակ մարդու տպավորություն թողեց»,- կամերունցի մարտիկի խոսքերը մեջբերում է MMA Junkie-ն:

38-ամյա Նգանուն PFL խառը մենամարտերի մրցաշարում նորամուտը նշել էր հաղթանակով: Նա ծանր քաշային կարգի գործող չեմպիոն, բրազիլացի Ռենան Ֆերեյրայի դեմ մենամարտի առաջին ռաունդում նոկաուտի էր ենթարկել մրցակցին և նվաճել էր PFL Super Fights-ի գոտին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 26.10.2024

SHANTNEWS

Իսրայելի հարձակման հետևանքով իրանցի զոհված զինվորականների թիվը աճել է

21:55 26.10.2024

Իսրայելի հարձակման հետևանքով իրանցի զոհված զինվորականների թիվը աճել է

Իրանի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհված զինվորականների թիվը հասել է չորսի։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Նրա խոսքով՝ շաբաթ երեկոյան հարվածի ժամանակ վիրավորված երկու իրանցի զինվոր մահացել են։ Հոկտեմբերի 26-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց, որ հարվածներ է հասցնում Իրանում ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան «բազմաթիվ շարունակական հարձակումների»։ Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի հայտարարության մեջ ասվում է, […] ...

Իսրայելի ռազմաօդային ուժերը մեկ շաբաթվա ընթացքում ոչնչացրել են «Հըզբոլլահի» մոտ 130 հրթիռային կայանք

21:50 26.10.2024

Իսրայելի ռազմաօդային ուժերը մեկ շաբաթվա ընթացքում ոչնչացրել են «Հըզբոլլահի» մոտ 130 հրթիռային կայանք

Անցած շաբաթվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը Լիբանանում ոչնչացրել են շուրջ 130 հրթիռային կայանք, որոնք օգտագործվել են շիական «Հըզբոլլահի» ստորաբաժանումների կողմից։ Այս մասին հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։ Մասնավորապես, հոկտեմբերի 25-ին հնարավոր է եղել արագ գտնել և ոչնչացնել այն կայանքը, որով հրթիռներ են արձակվել Իսրայելի հյուսիսում գտնվող Մաջդ ալ-Կրում գյուղի ուղղությամբ, որտեղ հրետակոծության հետևանքով զոհվել […] ...

Ֆլիկը փոխեց «Բարսելոնայի» խաղի փիլիսոփայությունը. Անչելոտի

21:45 26.10.2024

Ֆլիկը փոխեց «Բարսելոնայի» խաղի փիլիսոփայությունը. Անչելոտի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է կատալոնական «Բարսելոնայի» դեմ մրցաշրջանի առաջին «Էլ կլասիկոյի» մասին, նաև անդրադարձել մրցակցի նախկին և ներկայիս մարզիչներին: «Նրանք խաղի շատ հստակ ծրագիր ունեն: Պետք է լավ պատրաստվենք հանդիպմանը: Նրանք իսկապես լավ են գործում, դժվար է «Էլ կլասիկոյում» ֆավորիտ նշել: Կլինեն պահեր, երբ մենք կվերահսկենք խաղի ընթացքը, իսկ երբ նրանք […] ...

Քանդակին ես տվեցի իմ դեմքը, իսկ քանդակը ինձ տվեց իր ուժը. «Մայր Հայաստանի» բնորդուհի

21:40 26.10.2024

Քանդակին ես տվեցի իմ դեմքը, իսկ քանդակը ինձ տվեց իր ուժը. «Մայր Հայաստանի» բնորդուհի

Գենյա Մուրադյանը 18 տարեկան էր, երբ քանդակագործ Արա Հարությունյանն առաջարկեց դառնալ «Մայր Հայաստան» քանդակի բնորդուհին: Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տեսանյութում։ ...

Հունգարիայի վարչապետը շնորհավորել է «Վրացական երազանք»-ին

21:30 26.10.2024

Հունգարիայի վարչապետը շնորհավորել է «Վրացական երազանք»-ին

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շնորհավորել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությանն ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, aliq.ge-ի փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությունն Օրբանը հրապարակել է X սոցիալական ցանցում։ «Շնորհավորում եմ վարչապետ Իրակլի Կոբախիձեին և «Վրացական երազանք» կուսակցությանն այսօր խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Վրաստանի ժողովուրդը գիտի, թե ինչն է ավելի լավ իր երկրի համար, և նրանց ձայնն այսօր լսվեց»,- […] ...

BACK_TO_TOP