Իսրայելի ռազմաօդային ուժերը մեկ օրում հարվածել են «Հըզբոլլահի» ավելի քան 70 օբյեկտի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.01
  • 419.20
WEATHER
+15.09 oC

Իսրայելի ռազմաօդային ուժերը մեկ օրում հարվածել են «Հըզբոլլահի» ավելի քան 70 օբյեկտի

12:24 26.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իսրայելի ռազմաօդային ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հըզբոլլահ» շիական կազմակերպության ավելի քան 70 օբյեկտի։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։

Հայտարարության համաձայն՝ թիրախների թվում են եղել հակատանկային հրթիռների արձակման դիրքեր, հրամանատարական կետեր, զենքի պահեստներ, ռազմական ենթակառուցվածքների այլ օբյեկտներ և արմատականների առանձին զինված խմբեր։

Իսրայելի ցամաքային ստորաբաժանումները շարունակում են գործել հարավային Լիբանանի սահմանային շրջաններում։ Վերջին 24 ժամվա ընթացքում նրանք ոչնչացրել են ռազմական ենթակառուցվածքները և մարտեր վարել «Հըզբոլլահի» ստորաբաժանումների հետ։

Սեպտեմբերի 23-ին Իսրայելը սկսեց «Հյուսիսի նետեր» գործողությունը Լիբանանում «Հըզբոլլահի» ուժերի դեմ, որի ընթացքում զանգվածային հարվածներ է հասցնում շարժման ռազմական օբյեկտներին: Հայտարարված նպատակն է ստեղծել անվտանգ պայմաններ հրեական պետության հյուսիսային սահմանային շրջաններում, որպեսզի տասնյակ հազարավոր բնակիչներ կարողանան տուն վերադառնալ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանում ահաբեկիչների հետ փոխհրաձգության հետևանքով տասը սահմանապահ է զոհվել

16:20 26.10.2024

Իրանում ահաբեկիչների հետ փոխհրաձգության հետևանքով տասը սահմանապահ է զոհվել

Իրանի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում ահաբեկիչների հետ փոխհրաձգության հետևանքով տասը սահմանապահ է սպանվել, հայտնում է Իրանի ՆԳՆ-ն։ «10 սահմանապահի զոհվելուց հետո ՆԳ նախարարը կարգադրել է ոստիկանության հրամանատարներից և ՆԳՆ պաշտոնյաներից կազմված խմբին շտապ հետաքննել դեպքի հանգամանքները»,-հայտնել են ՆԳՆ-ից։ Սիստան և Բելուջիստան նահանգը, որը գտնվում է Իրանի հարավ-արևելքում՝ Պակիստանի և Աֆղանստանի հետ սահմանին, հաճախ է […] ...

«Բոլոնիա» – «Միլան» խաղը հետաձգվել է ջրհեղեղի պատճառով

16:16 26.10.2024

«Բոլոնիա» – «Միլան» խաղը հետաձգվել է ջրհեղեղի պատճառով

Իտալիայի Ա սերիայի 9-րդ տուրի «Բոլոնիա» – «Միլան» խաղը ջրհեղեղի պատճառով հետաձգվել է, հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը: Բոլոնիա քաղաքում աշխատանքներ են իրականացվում ջրհեղեղի հետևանքները վերացնելու ուղղությամբ: Խաղը պետք է կայանար հոկտեմբերի 26-ին: Այժմ միայն հայտնի է, որ հանդիպումը տեղի կունենա 2025 թվականին: Ա սերիայում «Միլանը» 14 միավորով չորրորդն է, «Բոլոնիան»` 9 միավորով 12-րդը: ...

Երևանում բախվել են թիվ 97 երթուղին սպասարկող «Zhong Tong»-ն ու «Nissan»-ը

16:12 26.10.2024

Երևանում բախվել են թիվ 97 երթուղին սպասարկող «Zhong Tong»-ն ու «Nissan»-ը

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Սասունցի Դավթի հրապարակում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Երևանի բնակիչներ 53-ամյա Համլետ Խանվելյանի վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 97 երթուղին սպասարկող «Zhong Tong» մակնիշի ավտոբուսն ու 47-ամյա Խաչատուր Պետրոսյանի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր 31-ամյա Շուշանիկ […] ...

«Հայկական եվրաքվե»-ի շտաբը ամփոփել է ստորագրահավաքի արդյունքները

16:06 26.10.2024

«Հայկական եվրաքվե»-ի շտաբը ամփոփել է ստորագրահավաքի արդյունքները

«Հայկական եվրաքվե»-ի շտաբը ամփոփել է ստորագրահավաքի արդյունքները: ԵՄ անդամակցության գործընթացին նպաստող օրինագծի նախաձեռնող խումբը իր խորին երախտագիտությունն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությամբ աջակցել են նախաձեռնությանը, ընդգծելով, որ անհրաժեշտ քանակի ստորագրություններն ապահովել են նախանշված ժամկետից կրկնակի ավելի շուտ՝ գերազանցելով նույնիսկ ամենահամարձակ սպասումները։ «Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթացին նպաստող օրինագծի նախաձեռնող խմբի անունից հայտնում […] ...

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Իսրայելի օդային հարվածը Իրանին

15:57 26.10.2024

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Իսրայելի օդային հարվածը Իրանին

Ռուսական կողմը բոլոր ներգրավված կողմերին կոչ է անում զսպվածություն դրսևորել Իրանի տարածքում Իսրայելի օդային հարվածների առնչությամբ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք կոչ ենք անում բոլոր ներգրավված կողմերին զսպվածություն դրսևորել, դադարեցնել բռնությունը և կանխել իրադարձությունների զարգացումը աղետալի սցենարով»,- ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված նրա մեկնաբանության մեջ։ «Պետք է դադարեցվեն հակահարված տալու […] ...

Մանվել Խնձրցյանը ժամանակից շուտ 12-2 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին. Մ23 ԱԱ

15:50 26.10.2024

Մանվել Խնձրցյանը ժամանակից շուտ 12-2 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին. Մ23 ԱԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ23 Աշխարհի առաջնությունում հայ ըմբիշ Մանվել Խնձրցյանը պայքարը սկսել է որակավորման փուլից և հաղթել ադրբեջանցի Վասիֆ Բաղիրովին: Գրանցվել է 12-2 հաշիվը, հայ ըմբիշը հաղթանակ է տարել ժամանակից շուտ: 1/8 եզրափակչում Մանվել Խնձրցյանը կմրցի թուրք Մուհամետ Կարավուսի հետ: ...

BACK_TO_TOP