Ստեղծարար ոլորտի զարգացմանը միտված նոր ծրագիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.01
  • 419.20
WEATHER
+15.09 oC

Ստեղծարար ոլորտի զարգացմանը միտված նոր ծրագիր

11:40 26.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հոկտեմբերի 25-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում ազդարարվել է «Advocacy Society for the Arts» (ԱՍԱ) համաժողովը:

Համաժողովին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը:

Նորաստեղծ արվեստի ջատագովման համայնք («Advocacy Society for the Arts-ASA») ծրագրի նպատակն է նպաստել մշակութային ոլորտի զարգացմանը, ապահովել հայաստանյան մշակութային դաշտի առավել ներգրավվածությունը միջազգային ասպարեզում։

Համաժողովն անցկացվում է ԵՄ աջակցությամբ և Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ համագործակցությամբ:

Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վասկեն Յակուբյանը, «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ղեկավար Աննա Գարգարյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ներկաներին և ուրախությամբ ընդգծել, որ շաբաթը ստեղծագործական է, որն ամփոփվում է ավարտին մոտեցող «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրով:

Նախարարի տեղակալի նշմամբ՝ ծրագրի ակունքներում դրված է Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակի այն գաղափարը, որ ստեղծարար արդյունաբերության ոլորտում առանձին ծրագիր ունենալը պետության կողմից կարևորվել է. «Այս նախագիծը տնտեսական ուղղվածություն ունեցող «ԵՄ-ն հանուն Հայաստանի» ծրագրի մաս է կազմում, որի ստեղծարար արդյունաբերության բաղադրիչն իրականացվում է առանձին: Ցանկանում եմ ընդգծել, որ ստեղծարար արդյունաբերության զարգացումը դրված է մշակույթի ոլորտի պետական քաղաքականության հիմքում: Նախարարությունը շահագրգռված է ստեղծագործական արդյունաբերությանն առնչվող նոր ծրագրերի մեկնարկով, և Հայաստան-ԵՄ ընդհանուր փաթեթի շրջանակում այս ուղղությանը տրվում է մեծ նշանակություն։

Ուրախությամբ կուզեի արձանագրել, որ «Կատապուլտ» ծրագրի արդյունքում ստեղծվել է մի հարթակ, որը նպաստում է մշակույթի ոլորտում հանրության, քաղաքացիական հասարակության և պետության միջև երկխոսության շարունակականությանը, որտեղ մեկտեղվում են բոլոր կողմերի համահավաք շահերը»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ «ՀՀ մշակույթի պահպանության և զարգացման 2023-2027 թթ․ ռազմավարության» մեջ հատուկ ուշադրություն է դարձվել ստեղծարար արդյունաբերության ոլորտին վերաբերող բաժնին:

«Մշակույթը կարևոր դեր ունի ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերություններում։ Այն ոչ միայն ամրապնդում է մեր փոխադարձ ըմբռնումն ու խորը կապերը մեր հասարակությունների միջև, այլև նպաստում է Հայաստանի դիմակայունության և տնտեսական զարգացման ամրապնդմանը։ ASA ֆորումը կարևոր քայլ է՝ հարթակ ստեղծելու համար, որտեղ մշակութային քաղաքականությունը, ստեղծարար տնտեսությունը և միջոլորտային գործընկերությունները միավորվում են՝ իրականացնելու իրական փոփոխություններ»,- իր խոսքում նշել է ԵՄ դեսպանը:

Համաժողովի շրջանակում անցկացված «Մշակույթի իրավական շրջանակները» պանելային քննարկմանը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը նշել է, որ ԱՍԱ-ն ՀՀ կառավարության և ԵՄ համագործակցության արդյունքում իրականացված «Կատապուլտ» աքսելերացիոն ծրագրի զարգացման վերջնարդյունք է և միաժամանակ նոր նախաձեռնության յուրօրինակ մեկնարկ։

Ալֆրեդ Քոչարյանը նշել է նաև, որ մշակույթի ոլորտում իրավական դաշտի կատարելագործումը պետական քաղաքականության առաջնահերթություններից է: «Մշակութային և ստեղծարար ոլորտներում նոր իրավահարաբերությունների հաստատումը, մշակութային արտադրանք ստեղծելու բարենպաստ միջավայրի ձևավորումը, ստեղծարար տնտեսության զարգացումը, մշակութային ժառանգության պահպանության և զարգացմանն ուղղված ժամանակակից նոր իրավական գործիքակազմերի ներդրումը նախարարության ամենօրյա աշխատանքն է: Դրան են ուղղված այն օրենսդրական փոփոխությունները, խրախուսման մեխանիզմների ներդնումը, որը նախաձեռնել է նախարարությունը մշակութային և ստեղծարար ոլորտներում»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը և ներկայացրել «Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանման, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների» ռազմավարությամբ նախատեսվող գործողությունները:

Նախարարի տեղակալի ներկայացմամբ՝ օրենսդրական բարեփոխումների ուղղությամբ արդեն իսկ իրականացվել են մի շարք քայլեր. մշակութային ժառանգության ոլորտում գրեթե ամբողջությամբ փոփոխվել է օրենսդրական դաշտը. «Ընդունվել է «Թանգարանների մասին օրենքը», լրացումներ և փոփոխություններ են կատարվել «Գրադարանների և գրադարանային գործի մասին», «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման» մասին, «Հուշարձանների մասին» օրենքներում, մշակվել է «Մշակութային աճուրդների մասին օրենքը»:

Համաժողովը եզրափակվել է ԱՍԱ «Բիզնեսն արվեստին» առաջին մրցանակաբաշխությամբ: Մրցանակները հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում բախվել են թիվ 97 երթուղին սպասարկող «Zhong Tong»-ն ու «Nissan»-ը

16:12 26.10.2024

Երևանում բախվել են թիվ 97 երթուղին սպասարկող «Zhong Tong»-ն ու «Nissan»-ը

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Սասունցի Դավթի հրապարակում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Երևանի բնակիչներ 53-ամյա Համլետ Խանվելյանի վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 97 երթուղին սպասարկող «Zhong Tong» մակնիշի ավտոբուսն ու 47-ամյա Խաչատուր Պետրոսյանի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր 31-ամյա Շուշանիկ […] ...

«Հայկական եվրաքվե»-ի շտաբը ամփոփել է ստորագրահավաքի արդյունքները

16:06 26.10.2024

«Հայկական եվրաքվե»-ի շտաբը ամփոփել է ստորագրահավաքի արդյունքները

«Հայկական եվրաքվե»-ի շտաբը ամփոփել է ստորագրահավաքի արդյունքները: ԵՄ անդամակցության գործընթացին նպաստող օրինագծի նախաձեռնող խումբը իր խորին երախտագիտությունն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությամբ աջակցել են նախաձեռնությանը, ընդգծելով, որ անհրաժեշտ քանակի ստորագրություններն ապահովել են նախանշված ժամկետից կրկնակի ավելի շուտ՝ գերազանցելով նույնիսկ ամենահամարձակ սպասումները։ «Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթացին նպաստող օրինագծի նախաձեռնող խմբի անունից հայտնում […] ...

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Իսրայելի օդային հարվածը Իրանին

15:57 26.10.2024

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Իսրայելի օդային հարվածը Իրանին

Ռուսական կողմը բոլոր ներգրավված կողմերին կոչ է անում զսպվածություն դրսևորել Իրանի տարածքում Իսրայելի օդային հարվածների առնչությամբ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք կոչ ենք անում բոլոր ներգրավված կողմերին զսպվածություն դրսևորել, դադարեցնել բռնությունը և կանխել իրադարձությունների զարգացումը աղետալի սցենարով»,- ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված նրա մեկնաբանության մեջ։ «Պետք է դադարեցվեն հակահարված տալու […] ...

Մանվել Խնձրցյանը ժամանակից շուտ 12-2 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին. Մ23 ԱԱ

15:50 26.10.2024

Մանվել Խնձրցյանը ժամանակից շուտ 12-2 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին. Մ23 ԱԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ23 Աշխարհի առաջնությունում հայ ըմբիշ Մանվել Խնձրցյանը պայքարը սկսել է որակավորման փուլից և հաղթել ադրբեջանցի Վասիֆ Բաղիրովին: Գրանցվել է 12-2 հաշիվը, հայ ըմբիշը հաղթանակ է տարել ժամանակից շուտ: 1/8 եզրափակչում Մանվել Խնձրցյանը կմրցի թուրք Մուհամետ Կարավուսի հետ: ...

Գրիպի դեմ պատվաստման գործընթաց՝ Ազգային ժողովում

15:46 26.10.2024

Գրիպի դեմ պատվաստման գործընթաց՝ Ազգային ժողովում

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների կանխարգելման նպատակով ՀՀ ԱԺ աշխատակազմն Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ կազմակերպել է սեզոնային գրիպի դեմ պատվաստման գործընթաց Ազգային ժողովի պատգամավորների և խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչների համար: Գրիպի դեմ պատվաստումն անվտանգ է, բայց, երբեմն, պատվաստումից հետո 1-2 օր ներարկման հատվածում կարող է նկատվել թեթև ցավ, քոր, կարմրություն: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում: ...

ԵԱՏՄ, ԵՄ, ԲՐԻՔՍ. ինչպիսի՞ն են Հայաստանի տնտեսության զարգացման հնարավորությունները

15:38 26.10.2024

ԵԱՏՄ, ԵՄ, ԲՐԻՔՍ. ինչպիսի՞ն են Հայաստանի տնտեսության զարգացման հնարավորությունները

Հայաստանն առաջին անգամ մասնակցեց ԲՐԻՔՍ-ի գագաթաժողովին։ Բացի դրանից, մեր երկիրն այս տարի նախագահում է ԵԱՏՄ-ում։ Գործնականում ինչպիսի՞ն են Հայաստանի տնտեսության զարգացման հնարավորությունները այս կառույցների հետ հնարավոր համագործակցության համատեքստում։ Այս և այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկվել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների լաբորատորիայի ղեկավար Ատոմ Մարգարյանի և «Ամերիա» ընկերության կառավարման խորհրդատվական ծառայության […] ...

BACK_TO_TOP