Մոդին և Շոլցը խոսել են Մերձավոր Արևելքում էսկալացիան կանխելու անհրաժեշտության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.01
  • 419.20
WEATHER
+8.09 oC

Մոդին և Շոլցը խոսել են Մերձավոր Արևելքում էսկալացիան կանխելու անհրաժեշտության մասին

19:55 25.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել են Մերձավոր Արևելքում սրացումները կանխելու անհրաժեշտության մասին։ Այս մասին ասված է համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է միջկառավարական հնդկ-գերմանական խորհրդակցությունների արդյունքներով, որոնք տեղի են ունեցել Շոլցի Նյու Դելի կատարած այցի ընթացքում։

Մոդին և Շոլցը ընդհանուր հետաքրքրություն են հայտնել Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հասնելու հարցում։ «Առաջնորդներն ընդգծել են տարածաշրջանում հակամարտության սրումն ու տարածումը կանխելու անհրաժեշտությունը։
Այդ կապակցությամբ նրանք կոչ են արել տարածաշրջանային բոլոր դերակատարներին գործել պատասխանատու և զսպված»,- ասվում է փաստաթղթում:

Նրանք նաև կոչ են արել անհապաղ ազատ արձակել բոլոր պատանդներին և շտապ բարելավել մարդասիրական օգնության հասանելիությունը և դրա կայուն բաշխումը Գազայի հատվածում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ

22:03 25.10.2024

Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովում հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ, հայտնում են ԱԺ-ից։ «Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Կառավարության անդամներ եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներ: Քննարկվել են արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր»,-նշված է հաղորդագրության մեջ: ...

SHANTNEWS

22:00 25.10.2024

SHANTNEWS

Արման Խաչատրյանը՝ Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

21:56 25.10.2024

Արման Խաչատրյանը՝ Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Արման Խաչատրյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Արման ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ […] ...

Օվեչկինը թարմացրել է ռեկորդը

21:50 25.10.2024

Օվեչկինը թարմացրել է ռեկորդը

«Վաշինգտոն Քեփիթալզի» ռուս հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը «Ֆիլադելֆիայի» դեմ Հոկեյի ազգայի լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղում դարձել է գոլի հեղինակ: 39-ամյա հոկեյիստը 58-րդ անգամ է տափօղակն ուղարկել դատարկ դարպասը և թարմացրել է սեփական ռեկորդը: NHL-ի պատմության լավագույն ռմբարկու Ուեյն Գրետցկին այդ ցուցանիշով երկրորդ տեղում է 56 գոլով: ...

Վաղը Վրաստանում ընտրություններ են․ հետընտրական ի՞նչ զարգացումներ արժե սպասել

21:40 25.10.2024

Վաղը Վրաստանում ընտրություններ են․ հետընտրական ի՞նչ զարգացումներ արժե սպասել

Վաղը Վրաստանում կկայանան հերթական խորհրդարանական ընտրությունները: Հայաստանում գտնվող Վրաստանի քաղաքացիները կկարողանան քվեարկել Երևանում գտնվող Վրաստանի դեսպանատանը բացված ընտրատեղամասում: Ո՞ր ուժերն իրական շանս ունեն խորհրդարան անցնելու ու կառավարություն ձևավորելու: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Թեև ընտրություններին ներկայացված է 19 քաղաքական ուժ, սակայն, խորհրդարան անցնելու իրական շանս դրանցից 5-ն ունեն: Ակնհայտ ֆավորիտ է ներկայումս իշխող […] ...

Արմենակ Արմենակյան փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

21:30 25.10.2024

Արմենակ Արմենակյան փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Հոկտեմբերի 25-ին, ժամը 17:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արմենակ Արմենակյան փողոցում գտնվող սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ե․ Գ․) բախվել է կայանած […] ...

BACK_TO_TOP