Չհայտարարված մշտադիտարկման այց՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.01
  • 419.20
WEATHER
+8.09 oC

Չհայտարարված մշտադիտարկման այց՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ

18:53 25.10.2024

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (կանխարգելման ազգային մեխանիզմ) ներկայացուցիչները՝ Պաշտպանի հանձնարարությամբ, 2024 թվականի հոկտեմբերին երկօրյա չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին, նրանց իրավունքների ապահովման վիճակին, դրանց համապատասխանությանը սահմանված պահանջներին։ Ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ հացադուլ հայտարարած անձանց հետ, տեղի են ունեցել առանձնազրույցներ, ստուգվել են նաև բժշկական փաստաթղթերը:

Մշտադիտարկմանը ներգրավված են եղել իրավաբաններ, բժիշկներ և հոգեբան: Այցի ընթացքում ուսումնասիրության առարկա են դարձել նաև քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց սննդի, բժշկական օգնության և սպասարկման ապահովման վիճակը, քրեակատարողական ծառայողների հաստիքների համալրվածությունը և նրանց աշխատանքային պայմանները, ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապը, հոգեբանական աշխատանքներին և վերասոցիալականացմանն առնչվող հարցեր և այլն:

Արձանագրված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուրաբաշեն» ստորաբաժանման բժշկական անձնակազմի հետ։

Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ

22:03 25.10.2024

Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովում հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ, հայտնում են ԱԺ-ից։ «Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Կառավարության անդամներ եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներ: Քննարկվել են արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր»,-նշված է հաղորդագրության մեջ: ...

SHANTNEWS

22:00 25.10.2024

SHANTNEWS

Արման Խաչատրյանը՝ Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

21:56 25.10.2024

Արման Խաչատրյանը՝ Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Արման Խաչատրյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Արման ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ […] ...

Օվեչկինը թարմացրել է ռեկորդը

21:50 25.10.2024

Օվեչկինը թարմացրել է ռեկորդը

«Վաշինգտոն Քեփիթալզի» ռուս հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը «Ֆիլադելֆիայի» դեմ Հոկեյի ազգայի լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղում դարձել է գոլի հեղինակ: 39-ամյա հոկեյիստը 58-րդ անգամ է տափօղակն ուղարկել դատարկ դարպասը և թարմացրել է սեփական ռեկորդը: NHL-ի պատմության լավագույն ռմբարկու Ուեյն Գրետցկին այդ ցուցանիշով երկրորդ տեղում է 56 գոլով: ...

Վաղը Վրաստանում ընտրություններ են․ հետընտրական ի՞նչ զարգացումներ արժե սպասել

21:40 25.10.2024

Վաղը Վրաստանում ընտրություններ են․ հետընտրական ի՞նչ զարգացումներ արժե սպասել

Վաղը Վրաստանում կկայանան հերթական խորհրդարանական ընտրությունները: Հայաստանում գտնվող Վրաստանի քաղաքացիները կկարողանան քվեարկել Երևանում գտնվող Վրաստանի դեսպանատանը բացված ընտրատեղամասում: Ո՞ր ուժերն իրական շանս ունեն խորհրդարան անցնելու ու կառավարություն ձևավորելու: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Թեև ընտրություններին ներկայացված է 19 քաղաքական ուժ, սակայն, խորհրդարան անցնելու իրական շանս դրանցից 5-ն ունեն: Ակնհայտ ֆավորիտ է ներկայումս իշխող […] ...

Արմենակ Արմենակյան փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

21:30 25.10.2024

Արմենակ Արմենակյան փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Հոկտեմբերի 25-ին, ժամը 17:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արմենակ Արմենակյան փողոցում գտնվող սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ե․ Գ․) բախվել է կայանած […] ...

BACK_TO_TOP