18:06 25.10.2024
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով մաքսային վճարները չվճարելու դեպքի մի շարք հանգամանքներ։
Նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ոչ մասնագիտացված մեծածախ առևտրի գործունեությամբ զբաղվող ընկերության կողմից, որը, սակայն, օտարերկրյա իրավաբանական անձի անվամբ է գրանցված, ԻԻՀ-ից ՀՀ են ներմուծվել ապրանքներ, որոնց համար չեն հաշվարկվել և ՀՀ պետական բյուջե չեն վճարվել 103.261.200 ՀՀ դրամ մաքսային վճարներ, որից 40.761.000 ՀՀ դրամը՝ մաքսատուրք, իսկ 62.500.200 ՀՀ դրամը՝ ԱԱՀ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Դատարանի որոշմամբ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Նախաքննության ընթացքում ընկերության կողմից պետական բյուջե է վերականգնվել ընդհանուր 103 410 000 ՀՀ դրամի չվճարված վճարների գումարը:
Նշված անձի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացվել` պատճառված վնասը վերականգնելու հիմքով:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21:50 25.10.2024
Օվեչկինը թարմացրել է ռեկորդը21:30 25.10.2024
Արմենակ Արմենակյան փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած21:22 25.10.2024
Դանիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի19:45 25.10.2024
3 հայազգի շախմատիստներ մասնակցել են ԱՄՆ-ի առաջնությանը19:40 25.10.2024
Կուբան միացել է BRICS-ին որպես գործընկեր երկիր19:00 25.10.2024
Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երեք աստիճան18:53 25.10.2024
Չհայտարարված մշտադիտարկման այց՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ18:47 25.10.2024
Քննարկվել են համագործակցության հեռանկարները Քեմբրիջի համալսարանի հետ18:12 25.10.2024
Հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել երիտասարդական ԱԱ-ում17:33 25.10.2024
Նարեկ Հարությունյանը ևս 1/4 եզրափակչում է․ Մ23 ԱԱ17:14 25.10.2024
Պուտինը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով16:24 25.10.2024
Կայացել է Հայաստանում ագրոանտառաբուծության առաջին կոնֆերանսը15:54 25.10.2024
Հակոբ Աբրահամյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից14:11 25.10.2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Թաիլանդից ժամանած ուխտավորների13:16 25.10.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 24-ից 25-ը13:11 25.10.2024
ԲՏԱ նախարարությունում ընդունել են Գանայի դեսպանին13:01 25.10.2024
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին22:03 25.10.2024
Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովում հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ, հայտնում են ԱԺ-ից։ «Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Կառավարության անդամներ եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներ: Քննարկվել են արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր»,-նշված է հաղորդագրության մեջ: ...
21:56 25.10.2024
Արման Խաչատրյանը՝ Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Արման Խաչատրյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Արման ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ […] ...
21:50 25.10.2024
Օվեչկինը թարմացրել է ռեկորդը«Վաշինգտոն Քեփիթալզի» ռուս հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը «Ֆիլադելֆիայի» դեմ Հոկեյի ազգայի լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղում դարձել է գոլի հեղինակ: 39-ամյա հոկեյիստը 58-րդ անգամ է տափօղակն ուղարկել դատարկ դարպասը և թարմացրել է սեփական ռեկորդը: NHL-ի պատմության լավագույն ռմբարկու Ուեյն Գրետցկին այդ ցուցանիշով երկրորդ տեղում է 56 գոլով: ...
21:40 25.10.2024
Վաղը Վրաստանում ընտրություններ են․ հետընտրական ի՞նչ զարգացումներ արժե սպասելՎաղը Վրաստանում կկայանան հերթական խորհրդարանական ընտրությունները: Հայաստանում գտնվող Վրաստանի քաղաքացիները կկարողանան քվեարկել Երևանում գտնվող Վրաստանի դեսպանատանը բացված ընտրատեղամասում: Ո՞ր ուժերն իրական շանս ունեն խորհրդարան անցնելու ու կառավարություն ձևավորելու: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Թեև ընտրություններին ներկայացված է 19 քաղաքական ուժ, սակայն, խորհրդարան անցնելու իրական շանս դրանցից 5-ն ունեն: Ակնհայտ ֆավորիտ է ներկայումս իշխող […] ...
21:30 25.10.2024
Արմենակ Արմենակյան փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժածՀոկտեմբերի 25-ին, ժամը 17:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արմենակ Արմենակյան փողոցում գտնվող սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ե․ Գ․) բախվել է կայանած […] ...