ՆԳՆ ոստիկանության պետը և ոստիկանության զորքերի հրամանատարը այցելել են Սյունիքի մարզ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.01
  • 419.20
WEATHER
+8.09 oC

ՆԳՆ ոստիկանության պետը և ոստիկանության զորքերի հրամանատարը այցելել են Սյունիքի մարզ

17:38 25.10.2024

ՆԳՆ Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը և ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Հայկ Բաբայանը հոկտեմբերի 24-ին Սյունիքի մարզում էին։ Նրանք եղել են մարզի այն անցակետերում, որտեղ հերթապահություն են իրականացնում ոստիկանության զորքերի ծառայողները։

Արամ Հովհաննիսյանը և Հայկ Բաբայանը զրուցել են ծառայողների հետ, ծանոթացել առկա խնդիրներին և տվել կոնկրետ հանձնարարականներ: Նրանք եղել են նաև ոստիկանության զորքերի՝ Սյունիքի մարզի տեղակայման վայրերում, հետևել ծառայությանը և ծանոթացել կեցության պայմաններին։

ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը աշխատանքային այցի շրջանակում խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնում։ Նա շնորհակալություն է հայտնել բարեխիղճ ծառայության համար, խոսել ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների և դրանք հետևողականորեն իրականացնելու մասին։

Քննարկվել են նաև մարզում օպերատիվ իրավիճակին վերաբերող հարցեր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ

22:03 25.10.2024

Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովում հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ, հայտնում են ԱԺ-ից։ «Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Կառավարության անդամներ եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներ: Քննարկվել են արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր»,-նշված է հաղորդագրության մեջ: ...

SHANTNEWS

22:00 25.10.2024

SHANTNEWS

Արման Խաչատրյանը՝ Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

21:56 25.10.2024

Արման Խաչատրյանը՝ Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Արման Խաչատրյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Արման ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ […] ...

Օվեչկինը թարմացրել է ռեկորդը

21:50 25.10.2024

Օվեչկինը թարմացրել է ռեկորդը

«Վաշինգտոն Քեփիթալզի» ռուս հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը «Ֆիլադելֆիայի» դեմ Հոկեյի ազգայի լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղում դարձել է գոլի հեղինակ: 39-ամյա հոկեյիստը 58-րդ անգամ է տափօղակն ուղարկել դատարկ դարպասը և թարմացրել է սեփական ռեկորդը: NHL-ի պատմության լավագույն ռմբարկու Ուեյն Գրետցկին այդ ցուցանիշով երկրորդ տեղում է 56 գոլով: ...

Վաղը Վրաստանում ընտրություններ են․ հետընտրական ի՞նչ զարգացումներ արժե սպասել

21:40 25.10.2024

Վաղը Վրաստանում ընտրություններ են․ հետընտրական ի՞նչ զարգացումներ արժե սպասել

Վաղը Վրաստանում կկայանան հերթական խորհրդարանական ընտրությունները: Հայաստանում գտնվող Վրաստանի քաղաքացիները կկարողանան քվեարկել Երևանում գտնվող Վրաստանի դեսպանատանը բացված ընտրատեղամասում: Ո՞ր ուժերն իրական շանս ունեն խորհրդարան անցնելու ու կառավարություն ձևավորելու: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Թեև ընտրություններին ներկայացված է 19 քաղաքական ուժ, սակայն, խորհրդարան անցնելու իրական շանս դրանցից 5-ն ունեն: Ակնհայտ ֆավորիտ է ներկայումս իշխող […] ...

Արմենակ Արմենակյան փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

21:30 25.10.2024

Արմենակ Արմենակյան փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Հոկտեմբերի 25-ին, ժամը 17:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արմենակ Արմենակյան փողոցում գտնվող սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ե․ Գ․) բախվել է կայանած […] ...

BACK_TO_TOP