Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.01
  • 419.20
WEATHER
+8.09 oC

Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

14:52 25.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը:

Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ:

«Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին»,-ասվում է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԻՊ-ի աջակցությամբ առանց էլեկտրաէներգիայի մատակարարման մնացած անձանց հարցը ստացել է լուծում

21:16 25.10.2024

ՄԻՊ-ի աջակցությամբ առանց էլեկտրաէներգիայի մատակարարման մնացած անձանց հարցը ստացել է լուծում

2024 թվականի հոկտեմբերի 25-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ տեղեկատվություն է ստացվել առ այն, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի մարզադպրոցի շենքում ժամանակավորապես բնակություն հաստատած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք մի քանի օր է մնացել են առանց էլեկտրաէներգիայի մատակարարման։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ՝ անհապաղ կապ է հաստատվել շենքի բնակիչների […] ...

«Շանթ ռեզիդենս». ի՞նչ է առաջարկում նոր բնակելի համալիրը

21:07 25.10.2024

«Շանթ ռեզիդենս». ի՞նչ է առաջարկում նոր բնակելի համալիրը

«Շանթ ռեզիդենս». նոր բնակելի թաղամաս՝ մայրաքաղաքի ամենահարուստ ենթակառուցվածքներով շրջանում: Բնակելի այս համալիրն ունի լավագույն պայմաններն ու գնային լավագույն առաջարկները, որոնք այսօր ներկայացվել են նաև «Տուն էքսպո 2024» միջազգային ցուցահանդեսում:   ...

ՊՍԺ-ին անհրաժեշտ է Մբապեի մակարդակի ֆուտբոլիստ․ Անրի

21:03 25.10.2024

ՊՍԺ-ին անհրաժեշտ է Մբապեի մակարդակի ֆուտբոլիստ․ Անրի

Լոնդոնի «Արսենալի», կատալոնական «Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին մեկնաբանել է ՊՍԺ-ի` Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրում Էյնդհովենի ՊՍՎ-ի հետ գրանցած ոչ-ոքին (1-1)։ «Մբապեի հեռանալուց հետո նրանք ասում էին, թե ավելի կայուն և համախմբված են դարձել։ Սկզբում դա աշխատում էր. ՊՍԺ-ն նման էր թիմի։ Նման խաղերում Կիլիանը կարող էր բեկել հանդիպման […] ...

Սերբիան շուտով կվերաբացի իր դեսպանատունը Կիևում

20:55 25.10.2024

Սերբիան շուտով կվերաբացի իր դեսպանատունը Կիևում

Ուկրաինայում Սերբիայի դեսպանատունը շուտով կվերսկսի իր աշխատանքը 2022 թվականի մարտին «անվտանգության նկատառումներով» դիվանագետների տարհանումից հետո։ Դիվանագիտական ​​ներկայացուցչության բացմանը ներկա կլինի Բալկանյան հանրապետության արտաքին գործերի նախարար Մարկո Ջուրիչը, հայտնել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ «Ես քննարկել եմ աշխարհաքաղաքական իրավիճակը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ, նրան տեղեկացրել եմ Սերբիայի քաղաքականության մասին՝ հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության և […] ...

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է հանրաքվեի արդյունքները

20:45 25.10.2024

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է հանրաքվեի արդյունքները

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հաստատել է հոկտեմբերի 20-ին կայացած հանրաքվեի արդյունքները, որի մասնակիցների մեծամասնությունը կողմ էր ԵՄ-ին անդամակցելուն։ Այս որոշումն ընդունվել է ԿԸՀ մամուլի ծառայության հեռարձակած խորհրդակցության ժամանակ։ Սահմանադրական հանրաքվեին մասնակցությունը բավարարել է անհրաժեշտ պայմանները․ կողմ է քվեարկել 739.155 քվեաթերթիկ, ընդհանուր առմամբ, վավեր է ճանաչվել 1.488.874 քվեաթերթիկ: Այն ընդունվել է միաձայն։ Բանաձեւը կուղարկվի Սահմանադրական […] ...

Ես խմիչքների սիրահար չեմ․ Սպերցյան

20:35 25.10.2024

Ես խմիչքների սիրահար չեմ․ Սպերցյան

Հայաստանի հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պատմել է, թե ինչպես է հանդիպումներից հետո վերաբերվում գարեջրի օգտագործմանը: «Գարեջո՞ւր հանդիպումից հետո: Ընդհանուր առմամբ, եթե թիմով հավաքվում ենք և մարզչական կազմը թույլ է տալիս, ապա ինչու ոչ: Ես խմիչքների սիրահար չեմ, հատկապես՝ թունդ ալկոհոլի, բայց երբ թիմով հավաքվում ենք, մեկ բաժակ գարեջրից կամ գինուց չեմ հրաժարվում»,- […] ...

BACK_TO_TOP