Քրդական ուժերը հայտնել են Սիրիայում թուրքական հարվածների հետևանքով 12 խաղաղ բնակչի զոհվելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.01
  • 419.20
WEATHER
+8.09 oC

Քրդական ուժերը հայտնել են Սիրիայում թուրքական հարվածների հետևանքով 12 խաղաղ բնակչի զոհվելու մասին

14:00 25.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Առնվազն 12 խաղաղ բնակիչ է զոհվել Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական զինուժի հարվածների հետևանքով։ Նման հայտարարությամբ են հանդես եկել քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերը»:

ՍԴԾ լրատվական ծառայության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ զոհվածների թվում կա երկու երեխա։ Եվս 25 խաղաղ բնակիչ վիրավորվել է։ Քրդական ուժերի տվյալներով՝ թուրքական զինուժի կողմից հարձակման է ենթարկվել 42 օբյեկտ, այդ թվում՝ քաղաքացիական ենթակառուցվածքներ։

Թուրքիայի զինված ուժերը հոկտեմբերի 24-ի գիշերը Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո սկսել են հարվածներ հասցնել Թուրքիայում արգելված և ահաբեկչական ճանաչված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» թիրախներին և հարակից կազմավորումներին։

Թուքիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Սիրիայում և Իրաքում ահաբեկիչների թիրախներին հարվածների ժամանակ ոչնչացվել է 47 օբյեկտ և 59 զինյալ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԻՊ-ի աջակցությամբ առանց էլեկտրաէներգիայի մատակարարման մնացած անձանց հարցը ստացել է լուծում

21:16 25.10.2024

ՄԻՊ-ի աջակցությամբ առանց էլեկտրաէներգիայի մատակարարման մնացած անձանց հարցը ստացել է լուծում

2024 թվականի հոկտեմբերի 25-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ տեղեկատվություն է ստացվել առ այն, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի մարզադպրոցի շենքում ժամանակավորապես բնակություն հաստատած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք մի քանի օր է մնացել են առանց էլեկտրաէներգիայի մատակարարման։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ՝ անհապաղ կապ է հաստատվել շենքի բնակիչների […] ...

«Շանթ ռեզիդենս». ի՞նչ է առաջարկում նոր բնակելի համալիրը

21:07 25.10.2024

«Շանթ ռեզիդենս». ի՞նչ է առաջարկում նոր բնակելի համալիրը

«Շանթ ռեզիդենս». նոր բնակելի թաղամաս՝ մայրաքաղաքի ամենահարուստ ենթակառուցվածքներով շրջանում: Բնակելի այս համալիրն ունի լավագույն պայմաններն ու գնային լավագույն առաջարկները, որոնք այսօր ներկայացվել են նաև «Տուն էքսպո 2024» միջազգային ցուցահանդեսում:   ...

ՊՍԺ-ին անհրաժեշտ է Մբապեի մակարդակի ֆուտբոլիստ․ Անրի

21:03 25.10.2024

ՊՍԺ-ին անհրաժեշտ է Մբապեի մակարդակի ֆուտբոլիստ․ Անրի

Լոնդոնի «Արսենալի», կատալոնական «Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին մեկնաբանել է ՊՍԺ-ի` Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրում Էյնդհովենի ՊՍՎ-ի հետ գրանցած ոչ-ոքին (1-1)։ «Մբապեի հեռանալուց հետո նրանք ասում էին, թե ավելի կայուն և համախմբված են դարձել։ Սկզբում դա աշխատում էր. ՊՍԺ-ն նման էր թիմի։ Նման խաղերում Կիլիանը կարող էր բեկել հանդիպման […] ...

Սերբիան շուտով կվերաբացի իր դեսպանատունը Կիևում

20:55 25.10.2024

Սերբիան շուտով կվերաբացի իր դեսպանատունը Կիևում

Ուկրաինայում Սերբիայի դեսպանատունը շուտով կվերսկսի իր աշխատանքը 2022 թվականի մարտին «անվտանգության նկատառումներով» դիվանագետների տարհանումից հետո։ Դիվանագիտական ​​ներկայացուցչության բացմանը ներկա կլինի Բալկանյան հանրապետության արտաքին գործերի նախարար Մարկո Ջուրիչը, հայտնել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ «Ես քննարկել եմ աշխարհաքաղաքական իրավիճակը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ, նրան տեղեկացրել եմ Սերբիայի քաղաքականության մասին՝ հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության և […] ...

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է հանրաքվեի արդյունքները

20:45 25.10.2024

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է հանրաքվեի արդյունքները

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հաստատել է հոկտեմբերի 20-ին կայացած հանրաքվեի արդյունքները, որի մասնակիցների մեծամասնությունը կողմ էր ԵՄ-ին անդամակցելուն։ Այս որոշումն ընդունվել է ԿԸՀ մամուլի ծառայության հեռարձակած խորհրդակցության ժամանակ։ Սահմանադրական հանրաքվեին մասնակցությունը բավարարել է անհրաժեշտ պայմանները․ կողմ է քվեարկել 739.155 քվեաթերթիկ, ընդհանուր առմամբ, վավեր է ճանաչվել 1.488.874 քվեաթերթիկ: Այն ընդունվել է միաձայն։ Բանաձեւը կուղարկվի Սահմանադրական […] ...

Ես խմիչքների սիրահար չեմ․ Սպերցյան

20:35 25.10.2024

Ես խմիչքների սիրահար չեմ․ Սպերցյան

Հայաստանի հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պատմել է, թե ինչպես է հանդիպումներից հետո վերաբերվում գարեջրի օգտագործմանը: «Գարեջո՞ւր հանդիպումից հետո: Ընդհանուր առմամբ, եթե թիմով հավաքվում ենք և մարզչական կազմը թույլ է տալիս, ապա ինչու ոչ: Ես խմիչքների սիրահար չեմ, հատկապես՝ թունդ ալկոհոլի, բայց երբ թիմով հավաքվում ենք, մեկ բաժակ գարեջրից կամ գինուց չեմ հրաժարվում»,- […] ...

BACK_TO_TOP