Ամերիկացին առևանգել է անծանոթուհուն և ատրճանակի սպառնալիքով ստիպել նրան ամուսնության երդում տալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 10 2024
  • $
    387.14
  • RUBLE
    4.00
  • 418.07
WEATHER
+8.09 oC

Ամերիկացին առևանգել է անծանոթուհուն և ատրճանակի սպառնալիքով ստիպել նրան ամուսնության երդում տալ

19:43 24.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ալաբամայում անծանոթ տղամարդը առևանգել է մի կնոջ, տարել եկեղեցի և ատրճանակի սպառնալիքով ստիպել ամուսնության երդում տալ: Այս մասին հայտնում է Fox News-ը։

37-ամյա կինը մեքենան վարել է մայրուղու երկայնքով և ճանապարհի եզրին նկատել տղամարդու, ով կանգնեցրել է վերջինիս ընթացքը։ Երբ նա կանգ է առել, անծանոթը ատրճանակն ուղղել է նրա վրա, հրամայել նստել հետևի նստատեղին և մեքենայով գնացել մոտակա եկեղեցի:

Վերջինս ստիպել է ամերիկուհուն իրեն հավատարմության երդում տալ, որից հետո նրան քարշ է տվել դեպի ավտոմեքենան և բռնաբարել։
Կնոջ հարազատները դիմել են ոստիկանություն և հայտնել, որ նա անհետացել է․ հանցագործը բաց է թողել տուժած կնոջը միայն այն բանից հետո, երբ  ոստիկանները կանգնեցրել են նրա ավտոմեքենան։

Քննչական կոմիտեի աշխատակիցները ուսումնասիրում են կատարված հանցագործության ամբողջական պատկերը․ հետաքննությունը չի բացառում, որ իրականում ավելի շատ տուժածներ կան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ծովինար Համբարձումյանը՝ Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

22:04 24.10.2024

Ծովինար Համբարձումյանը՝ Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացում է, որ ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի՝ Ծովինար ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ նշանակել Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր […] ...

SHANTNEWS

22:00 24.10.2024

SHANTNEWS

Ինձ համար մեծ պատիվ էր պարգևատրել Փարիզի ամառային օլիմպիական խաղերի հայ մեդալակիրներին․ Ավինյան

21:55 24.10.2024

Ինձ համար մեծ պատիվ էր պարգևատրել Փարիզի ամառային օլիմպիական խաղերի հայ մեդալակիրներին․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է․ «Ինձ համար մեծ պատիվ էր ընդունել և պարգևատրել Փարիզի ամառային օլիմպիական խաղերի հայ մեդալակիրներ Արթուր Ալեքսանյանին, Արթուր Դավթյանին, Մալխաս Ամոյանին, Վարազդատ Լալայանին, քանի որ իրենց հաղթանակներն ու գրանցած հաջողությունները ոչ միայն հպարտություն են առաջացնում բոլորիս մոտ, այլ նաև մոտիվացնում են այն երիտասարդներին, ովքեր իրենց առաջին քայլերն են […] ...

ՃՏՊ Երասխ-Երևան ավտոճանապարհի․ կան տուժածներ

21:48 24.10.2024

ՃՏՊ Երասխ-Երևան ավտոճանապարհի․ կան տուժածներ

Հոկտեմբերի 24-ին, ժամը 17:12-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երասխ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին բախվել են «Ford» (վարորդ՝ Ա․ […] ...

Վանաշեն-Ոսկետափ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

21:38 24.10.2024

Վանաշեն-Ոսկետափ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Հոկտեմբերի 24-ին, ժամը 17:36-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն-Ոսկետափ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաշեն-Ոսկետափ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Hyundai» (վարորդ՝ Գ. Ս., ծնված 1986 թ.), «Opel» (վարորդ՝ […] ...

Մերձավոր Արևելքում իրավիճակը գնալով վատթարանում է. Պուտին

21:28 24.10.2024

Մերձավոր Արևելքում իրավիճակը գնալով վատթարանում է. Պուտին

Մերձավոր Արեւելքում իրավիճակը ոչ միայն չի բարելավվել, այլեւ գնալով վատթարանում է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մեր նախորդ հանդիպումից հետո իրավիճակը տարածաշրջանում, ցավոք, ոչ թե բարելավվել է, այլ, ընդհակառակը, գնալով վատթարանում է: Գազայի հատվածում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն արդեն հանգեցրել են ավելի քան 40 հազար մարդու մահվան։ Լիբանանում և Մերձավոր Արևելքի այլ մասերում լարվածությունն […] ...

BACK_TO_TOP