Թամանցիների փողոցը մեկ ամիս միակողմանի փակ կլինի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 10 2024
  • $
    387.14
  • RUBLE
    4.00
  • 418.07
WEATHER
+8.09 oC

Թամանցիների փողոցը մեկ ամիս միակողմանի փակ կլինի

18:40 24.10.2024

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը՝ ժամը 00:00-ից մինչև 08:00-ն, փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Թամանցիների փ. – Արտաշատի խճ. օղակաձև հատումից մինչև Թամանցիների փ. – Արշակունյանց պ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը:

Քաղաքապետարանը հորդորում է վարորդներին՝ աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում, ինչպես նաև պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 24.10.2024

SHANTNEWS

Ինձ համար մեծ պատիվ էր պարգևատրել Փարիզի ամառային օլիմպիական խաղերի հայ մեդալակիրներին․ Ավինյան

21:55 24.10.2024

Ինձ համար մեծ պատիվ էր պարգևատրել Փարիզի ամառային օլիմպիական խաղերի հայ մեդալակիրներին․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է․ «Ինձ համար մեծ պատիվ էր ընդունել և պարգևատրել Փարիզի ամառային օլիմպիական խաղերի հայ մեդալակիրներ Արթուր Ալեքսանյանին, Արթուր Դավթյանին, Մալխաս Ամոյանին, Վարազդատ Լալայանին, քանի որ իրենց հաղթանակներն ու գրանցած հաջողությունները ոչ միայն հպարտություն են առաջացնում բոլորիս մոտ, այլ նաև մոտիվացնում են այն երիտասարդներին, ովքեր իրենց առաջին քայլերն են […] ...

ՃՏՊ Երասխ-Երևան ավտոճանապարհի․ կան տուժածներ

21:48 24.10.2024

ՃՏՊ Երասխ-Երևան ավտոճանապարհի․ կան տուժածներ

Հոկտեմբերի 24-ին, ժամը 17:12-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երասխ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին բախվել են «Ford» (վարորդ՝ Ա․ […] ...

Վանաշեն-Ոսկետափ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

21:38 24.10.2024

Վանաշեն-Ոսկետափ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Հոկտեմբերի 24-ին, ժամը 17:36-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն-Ոսկետափ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաշեն-Ոսկետափ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Hyundai» (վարորդ՝ Գ. Ս., ծնված 1986 թ.), «Opel» (վարորդ՝ […] ...

Մերձավոր Արևելքում իրավիճակը գնալով վատթարանում է. Պուտին

21:28 24.10.2024

Մերձավոր Արևելքում իրավիճակը գնալով վատթարանում է. Պուտին

Մերձավոր Արեւելքում իրավիճակը ոչ միայն չի բարելավվել, այլեւ գնալով վատթարանում է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մեր նախորդ հանդիպումից հետո իրավիճակը տարածաշրջանում, ցավոք, ոչ թե բարելավվել է, այլ, ընդհակառակը, գնալով վատթարանում է: Գազայի հատվածում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն արդեն հանգեցրել են ավելի քան 40 հազար մարդու մահվան։ Լիբանանում և Մերձավոր Արևելքի այլ մասերում լարվածությունն […] ...

Բրազիլիայի նախագահը Պուտինին խնդրել է ուղերձ փոխանցել Վենեսուելայի նախագահին

21:18 24.10.2024

Բրազիլիայի նախագահը Պուտինին խնդրել է ուղերձ փոխանցել Վենեսուելայի նախագահին

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է «որոշ խոսքեր» փոխանցել Վենեսուելայի իր գործընկերոջը։ «Բրազիլիայի նախագահը խնդրեց ինձ մի քանի խոսք փոխանցել Վենեսուելայի նախագահին մեր հեռախոսազրույցի ընթացքում»,- ասել է Պուտինը BRICS-ի 16-րդ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Ես ճանաչում եմ նախագահ Լուլային որպես շատ պարկեշտ, ազնիվ անձնավորության և […] ...

BACK_TO_TOP