Դիտարկվել է Գյումրիի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից հատվածում ասֆալտապատման աշխատանքների ընթացքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 10 2024
  • $
    387.14
  • RUBLE
    4.00
  • 418.07
WEATHER
+8.09 oC

Դիտարկվել է Գյումրիի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից հատվածում ասֆալտապատման աշխատանքների ընթացքը

17:33 24.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալներ Ալբերտ Այվազյանն ու Աննա Մարտիկյանն այսօր դիտարկել են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ծրագրի շրջանակներում Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից հատվածում՝ Աբովյան փողոցում, իրականացվող ասֆալտապատման աշխատանքների ընթացքը։

Մարզպետի տեղակալները շրջել են տարածքում, հետևել հիմնանորոգման աշխատանքներին և շինարարի հետ զրույցում կարևորել դրանց որակով իրականցումը։

ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ իրականացվող շինարարական ծրագիրը հինգ բաղադրիչով է իրականացվում՝ «Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի վերականգնում», «Գյումրի քաղաքի Տերյան և Նալբանդյան փողոցների վերանորոգում», «Գյումրի քաղաքի Խանջյան և Չայկովսկի փողոցների վերանորոգում», «Գյումրի քաղաքի Աճեմյան, Հանեսօղլյան և Ջիվանի փողոցների վերականգնում» և «Գյումրի համայնքի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից այգու և հարող Աբովյան փողոցի աջ և ձախ հատվածների վերականգնում»։

«ՀՀ Շիրակի մարզի Գյումրու Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից այգու և հարող Աբովյան փողոցի աջ և ձախ հատվածների վերականգնում» բաղադրիչով իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը 1 մլրդ 113 մլն դրամ է: Ենթածրագրի բաղադրիչի շրջանակում նախատեսվում է 0,62 կմ Աբովյան փողոցի, եկեղեցու հարակից այգու վերակառուցում, նոր շատրվանների տեղադրում, ճեմուղու կառուցում, մայթերի և հուշարձանի տարածքի բարեկարգում, ինժեներական ենթակառուցվածքների անցկացում, կահավորում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱԺ-ն ընդունել է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագիծը

21:06 24.10.2024

ԱԺ-ն ընդունել է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագիծը

ԱԺ -ն ընդունել է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը. օրինագծին կողմ է քվեարկել 88 պատգամավոր, ձեռնպահ՝ 5, դեմ՝ 0, հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ «ԱԺ հոկտեմբերի 24-ի լիագումար նիստում օրինագիծը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը՝ ընդգծելով, որ նախագիծը մանրամասն քննարկվել է […] ...

Ի՞նչ կփոխի Փաշինյան-Ալիև հանդիպումը. զրույց Արա Պապյանի հետ

20:59 24.10.2024

Ի՞նչ կփոխի Փաշինյան-Ալիև հանդիպումը. զրույց Արա Պապյանի հետ

Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հանդիպեցին Կազանում: Ի՞նչ սպասել առաջիկայում և հնարավոր է արդյոք Ադրբեջանը փոխի իր մոտեցումներն ու Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքի: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Արա Պապյանը: ...

Պուտինը խոսել է Վենեսուելայի՝ BRICS-ին միանալու հնարավորության մասին

20:47 24.10.2024

Պուտինը խոսել է Վենեսուելայի՝ BRICS-ին միանալու հնարավորության մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Վենեսուելայի՝ BRICS-ին միանալու հնարավորությունը, ասել է, որ դա հնարավոր է միայն ասոցիացիայի բոլոր մասնակիցների համաձայնությամբ։ Հոկտեմբերի 22-24-ը Կազանում տեղի է ունենում BRICS-ի գագաթնաժողովը՝ պետությունների ղեկավարների մասնակցությամբ։ «Ինչ վերաբերում է Վենեսուելայի կամ որևէ այլ պետության անդամակցությանը BRICS-ին, ապա ես ուզում եմ ասել, որ դա հնարավոր է միայն կոնսենսուսի դեպքում, ըստ որի՝ […] ...

Գազայում դպրոցի շենքին հասցված իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 17 պաղեստինցի է զոհվել

20:37 24.10.2024

Գազայում դպրոցի շենքին հասցված իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 17 պաղեստինցի է զոհվել

Առնվազն 17 պաղեստինցիներ, այդ թվում՝ երեխաներ են զոհվել հոկտեմբերի 24–ին Գազայի կենտրոնական հատվածում գտնվող Նուսեյրաթ ճամբարի դպրոցի շենքի վրա իսրայելական հարվածների հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը: Դպրոցում մարդիկ պատսպարվել էին: Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարության և կառավարման կենտրոնին, որը նախկինում որպես դպրոց է օգտագործվել: ...

ՀՀ բժշկական կազմակերպություններում առկա են մարդասիրական օգնությամբ ստացված դեղեր, որոնք անվճար են. ԱՆ

20:25 24.10.2024

ՀՀ բժշկական կազմակերպություններում առկա են մարդասիրական օգնությամբ ստացված դեղեր, որոնք անվճար են. ԱՆ

ՀՀ ԱՆ-ն տեղեկացնում է, որ Հայաստանի բժշկական կազմակերպություններում առկա են մարդասիրական օգնությամբ ստացված դեղեր, որոնք անվճար են և տրվում են ՀՀ քաղաքացիներին իրենց սպասարկող պոլիկլինիկաներում` ըստ բժշկական ցուցումների, անկախ պացիենտի` սոցիալական խմբերի ցանկում ընդգրկվածության:   ...

ՀՀ-ն Եգիպտոսում և Իտալիայում նոր դեսպաններ ունի

20:17 24.10.2024

ՀՀ-ն Եգիպտոսում և Իտալիայում նոր դեսպաններ ունի

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել, համաձայն որոնց՝ Եգիպտոսում և Իտալիայում նոր դեսպաններ են նշանակվել․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի՝ Արմեն Սարգսյանին նշանակել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կահիրե)»,- […] ...

BACK_TO_TOP