Եվրախորհրդարանի լիտվացի 2 պատգամավոր պարգևատրվել է ՀՀ ԱԺ շքանշանով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 10 2024
  • $
    387.14
  • RUBLE
    4.00
  • 418.07
WEATHER
+8.09 oC

Եվրախորհրդարանի լիտվացի 2 պատգամավոր պարգևատրվել է ՀՀ ԱԺ շքանշանով

17:25 24.10.2024

Եվրոպական խորհրդարանի լիտվացի պատգամավորներ Ռասա Յուկնեվիչիենեն եւ Անդրիուս Կուբիլիուսը պարգևատրվել են Հայաստանի Ազգային ժողովի շքանշանով։  Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ շքանշանը տրվել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրամանով Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման հարցում ունեցած ներդրման համար։

ԵԽ լիագումար նիստի համար Ստրասբուրգում գտնվող պատգամավորներին շքանշանը հանձնել է Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։

Ռասա Յուկնեվիչիենեն X-ի իր էջում կատարած գրառման մեջ նշել է՝ պատիվ է համարում նման մեդալ ստանալը։

«Հայաստանի առաջընթացը կենսական նշանակություն ունի ԵՄ-ի համար։ Որքան ավելի ժողովրդավարական տարածք լինի մեզնից դեպի արևելք, այնքան մենք ավելի ապահով կլինենք», – գրել է Յուկնեվիչիենեն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բրազիլիայի նախագահը Պուտինին խնդրել է ուղերձ փոխանցել Վենեսուելայի նախագահին

21:18 24.10.2024

Բրազիլիայի նախագահը Պուտինին խնդրել է ուղերձ փոխանցել Վենեսուելայի նախագահին

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է «որոշ խոսքեր» փոխանցել Վենեսուելայի իր գործընկերոջը։ «Բրազիլիայի նախագահը խնդրեց ինձ մի քանի խոսք փոխանցել Վենեսուելայի նախագահին մեր հեռախոսազրույցի ընթացքում»,- ասել է Պուտինը BRICS-ի 16-րդ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Ես ճանաչում եմ նախագահ Լուլային որպես շատ պարկեշտ, ազնիվ անձնավորության և […] ...

ԱԺ-ն ընդունել է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագիծը

21:06 24.10.2024

ԱԺ-ն ընդունել է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագիծը

ԱԺ -ն ընդունել է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը. օրինագծին կողմ է քվեարկել 88 պատգամավոր, ձեռնպահ՝ 5, դեմ՝ 0, հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ «ԱԺ հոկտեմբերի 24-ի լիագումար նիստում օրինագիծը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը՝ ընդգծելով, որ նախագիծը մանրամասն քննարկվել է […] ...

Ի՞նչ կփոխի Փաշինյան-Ալիև հանդիպումը. զրույց Արա Պապյանի հետ

20:59 24.10.2024

Ի՞նչ կփոխի Փաշինյան-Ալիև հանդիպումը. զրույց Արա Պապյանի հետ

Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հանդիպեցին Կազանում: Ի՞նչ սպասել առաջիկայում և հնարավոր է արդյոք Ադրբեջանը փոխի իր մոտեցումներն ու Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքի: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Արա Պապյանը: ...

Պուտինը խոսել է Վենեսուելայի՝ BRICS-ին միանալու հնարավորության մասին

20:47 24.10.2024

Պուտինը խոսել է Վենեսուելայի՝ BRICS-ին միանալու հնարավորության մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Վենեսուելայի՝ BRICS-ին միանալու հնարավորությունը, ասել է, որ դա հնարավոր է միայն ասոցիացիայի բոլոր մասնակիցների համաձայնությամբ։ Հոկտեմբերի 22-24-ը Կազանում տեղի է ունենում BRICS-ի գագաթնաժողովը՝ պետությունների ղեկավարների մասնակցությամբ։ «Ինչ վերաբերում է Վենեսուելայի կամ որևէ այլ պետության անդամակցությանը BRICS-ին, ապա ես ուզում եմ ասել, որ դա հնարավոր է միայն կոնսենսուսի դեպքում, ըստ որի՝ […] ...

Գազայում դպրոցի շենքին հասցված իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 17 պաղեստինցի է զոհվել

20:37 24.10.2024

Գազայում դպրոցի շենքին հասցված իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 17 պաղեստինցի է զոհվել

Առնվազն 17 պաղեստինցիներ, այդ թվում՝ երեխաներ են զոհվել հոկտեմբերի 24–ին Գազայի կենտրոնական հատվածում գտնվող Նուսեյրաթ ճամբարի դպրոցի շենքի վրա իսրայելական հարվածների հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը: Դպրոցում մարդիկ պատսպարվել էին: Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարության և կառավարման կենտրոնին, որը նախկինում որպես դպրոց է օգտագործվել: ...

ՀՀ բժշկական կազմակերպություններում առկա են մարդասիրական օգնությամբ ստացված դեղեր, որոնք անվճար են. ԱՆ

20:25 24.10.2024

ՀՀ բժշկական կազմակերպություններում առկա են մարդասիրական օգնությամբ ստացված դեղեր, որոնք անվճար են. ԱՆ

ՀՀ ԱՆ-ն տեղեկացնում է, որ Հայաստանի բժշկական կազմակերպություններում առկա են մարդասիրական օգնությամբ ստացված դեղեր, որոնք անվճար են և տրվում են ՀՀ քաղաքացիներին իրենց սպասարկող պոլիկլինիկաներում` ըստ բժշկական ցուցումների, անկախ պացիենտի` սոցիալական խմբերի ցանկում ընդգրկվածության:   ...

BACK_TO_TOP