ԲՐԻԿՍ-ի երկրների ղեկավարներն առայժմ նոր անդամներ չեն ընդունի միավորման կազմում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 10 2024
  • $
    387.14
  • RUBLE
    4.00
  • 418.07
WEATHER
+8.09 oC

ԲՐԻԿՍ-ի երկրների ղեկավարներն առայժմ նոր անդամներ չեն ընդունի միավորման կազմում

15:30 24.10.2024

ԲՐԻԿՍ-ի անդամ պետությունների ղեկավարները Կազանի գագաթնաժողովում որոշում են ընդունել առայժմ նոր անդամներ չընդունել միավորման կազմում, այլ մի քանի երկրի շնորհել միավորման գործընկերոջ կարգավիճակ։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, փոխանցում է IRNA գործակալությունը:

«ԲՐԻԿՍ-ի պետությունների ղեկավարները, ի պատասխան 30-ից 35 երկրի՝ միավորմանն անդամակցելու խնդրանքների, Կազանի հանդիպմանը որոշում են ընդունել, որ այս պահին նոր անդամներ չեն ընդունվի խմբի կազմում, իսկ մի քանի երկիր ԲՐԻԿՍ-ին կմիանա որպես գործընկեր», -ասել է Արաղչին:

Նա նշել է, որ Կազանի գագաթնաժողովում ԲՐԻԿՍ-ի երկրները դրույթ են մշակել այն մասին, թե ինչ չափանիշների պետք է համապատասխանի պետությունը գործընկերոջ կարգավիճակ ստանալու համար։ Միավորման կազմ երկրի ընդունվելու համար անհրաժեշտ է կոնսենսուս դրա բոլոր մասնակիցների միջև։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էրդողանը Կազանում հանդիպել է Վենեսուելայի նախագահին

20:10 24.10.2024

Էրդողանը Կազանում հանդիպել է Վենեսուելայի նախագահին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «BRICS»-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՌԴ կատարած այցի ընթացքում մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել: Կազան քաղաքում Էրդողանը մտքեր է փոխանակել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ: Այս մասին հայտնում է ermenihaber-ը։ Հանդիպումն անցել է փակ ձևաչափով: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր: Թուրքիայի […] ...

SHANTNEWS

20:00 24.10.2024

SHANTNEWS

Պուտինն առաջարկել է երկարաձգել Բրազիլիայի նախագահությունը BRICS-ի Նոր զարգացման Բանկում

19:56 24.10.2024

Պուտինն առաջարկել է երկարաձգել Բրազիլիայի նախագահությունը BRICS-ի Նոր զարգացման Բանկում

Ռուսաստանն առաջարկել է երկարաձգել Բրազիլիայի և Դիլմա Ռուսեֆի նախագահությունը BRICS-ի Նոր զարգացման բանկում (NDB): Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նա բացատրել է, որ այս տարի Բրազիլիան նախագահում է G-20-ի գագաթնաժողովը, իսկ հաջորդ տարի կարող է գլխավորել BRICS-ը: Պուտինը հավելել է, որ BRICS երկրները «կուժեղացնեն միջբանկային հաղորդակցությունը»։ […] ...

Ռուբեն Սողոյանը նշանակվել է Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

19:47 24.10.2024

Ռուբեն Սողոյանը նշանակվել է Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի՝ Ռուբեն Սողոյանը նշանակվել է Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։   ...

Ամերիկացին առևանգել է անծանոթուհուն և ատրճանակի սպառնալիքով ստիպել նրան ամուսնության երդում տալ

19:43 24.10.2024

Ամերիկացին առևանգել է անծանոթուհուն և ատրճանակի սպառնալիքով ստիպել նրան ամուսնության երդում տալ

Ալաբամայում անծանոթ տղամարդը առևանգել է մի կնոջ, տարել եկեղեցի և ատրճանակի սպառնալիքով ստիպել ամուսնության երդում տալ: Այս մասին հայտնում է Fox News-ը։ 37-ամյա կինը մեքենան վարել է մայրուղու երկայնքով և ճանապարհի եզրին նկատել տղամարդու, ով կանգնեցրել է վերջինիս ընթացքը։ Երբ նա կանգ է առել, անծանոթը ատրճանակն ուղղել է նրա վրա, հրամայել նստել հետևի նստատեղին և […] ...

ԱՄՆ-ը հայտարարել է, որ Իրանում իշխանությունը փոխելու քաղաքականություն չի վարում

19:33 24.10.2024

ԱՄՆ-ը հայտարարել է, որ Իրանում իշխանությունը փոխելու քաղաքականություն չի վարում

ԱՄՆ-ը այնպիսի քաղաքականություն չի վարում, որն ուղղված կլինի Իրանում իշխանությունը փոխելուն։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Ազգային պաշտպանության համալսարանում։ «Մեր դիրքորոշումը պարզ է: Մենք կարծում ենք, որ Իրանի ապագան պետք է որոշի իր ժողովուրդը: Եվ մենք կարծում ենք, որ Միացյալ Նահանգները մեծ արդյունքների չի հասել […] ...

BACK_TO_TOP