Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 10 2024
  • $
    387.14
  • RUBLE
    4.00
  • 418.07
WEATHER
+12.09 oC

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր

13:31 24.10.2024

Հոկտեմբերի 24-ին երկրորդ ընթերցման ընթացակարգով Ազգային ժողովի քննարկմանն են ներկայացվել մի շարք նախագծեր:

«Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքի նախագիծն Ազգային ժողովն արդեն ընդունել է առաջին ընթերցմամբ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մանթաշյանը տեղեկացրել է, որ երկրորդ ընթերցման ընթացակարգում առաջարկներ չեն ներկայացվել: Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը լրացումներ է առաջարկել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում խմբագրական ու տեխնիկական բնույթի առաջարկներ են ներկայացվել:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումների ու փոփոխության հեղինակը Կառավարությունն է: Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի՝ առաջին ընթերցումից հետո նախագծում կատարվել են խմբագրական փոփոխություններ:

Արթուր Մանուկյանի ներկայացմամբ պատգամավորները նաեւ քննարկել են «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը:

Առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են տեխնիկական փոփոխություններ:

««Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցումից հետո կատարվել են հիմնականում խմբագրական փոփոխություններ եւ ծանուցման համակարգին վերաբերող մեկ բովանդակային փոփոխություն, որի հեղինակը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն է: Այս մասին ասել է ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:

«ՀՀ հարկային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը նույնպես ներկայացրել է Արթուր Մանուկյանը: Նրա խոսքով առաջինից երկրորդ ընթերցում որեւէ առաջարկ չի ներկայացվել եւ նախաձեռնությունը չի փոփոխվել:

Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է հերթական նիստերում քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:

Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ

19:04 24.10.2024

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ

Հոկտեմբերի 24-ին, ժամը 15:55-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորավանք վանական համալիր տանող ճանապարհի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 110-րդ կմ-ին բախվել են «Toyota» (վարորդ՝ Կ. Զ., […] ...

Ի գիտություն ուսուցչի կամավոր ատեստավորման մասնակիցների. ԿԳՄՍՆ

19:00 24.10.2024

Ի գիտություն ուսուցչի կամավոր ատեստավորման մասնակիցների. ԿԳՄՍՆ

Կամավոր ատեստավորման գործընթացն այս տարի իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ vexams.emis.am կայքի միջոցով, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Կամավոր ատեստավորման դիմած ուսուցիչները, ինչպես նաև ուսուցչի պաշտոնի համար սահմանված պահանջներին համապատասխանող, սակայն տվյալ պահին չաշխատող քաղաքացիները, որոնք նույնպես հայտագրվել են, vexams.emis.am կայքում իրենց հաշիվ մուտք գործելու համար նախ պետք է ընտրեն, թե ինչպես են գրանցվել՝ կամավոր ատեստավորման համակարգո՞վ […] ...

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցի Գեղարքունիքի մարզում

18:56 24.10.2024

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցի Գեղարքունիքի մարզում

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցի Գեղարքունիքի մարզում: Տեղում աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, ծառայությունները քաղաքացիներին առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ներդրել է շրջիկ ծառայություն։ Հոկտեմբերի 23-ին շրջիկ խումբը ծառայություններ է մատուցել Ճամբարակ համայնքի Դրախտիկ, Շողակաթ […] ...

Մեծամոր գյուղում այրվել է անասնակեր

18:52 24.10.2024

Մեծամոր գյուղում այրվել է անասնակեր

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 15:19-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Նար-Դոսի փողոցի տներից մեկին հարակից տարածքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:20-ին, մարվել՝ 17:14-ին: Այրվել […] ...

ՍՊԸ-ների տնօրենը 14 քաղաքացուց ընդհանուր շուրջ 521․000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է հափշտակել. ՔԿ

18:46 24.10.2024

ՍՊԸ-ների տնօրենը 14 քաղաքացուց ընդհանուր շուրջ 521․000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է հափշտակել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է խոշոր և առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Իրականացված քննչական և ապացուցողական անհրաժեշտ գործողություններով պարզվել է, որ թվով երեք ՍՊ ընկերությունների տնօրեն Ս.Զ.-ն, ունենալով ընկերությունների գույքը տնօրինելու և դրանց անունից հանդես գալու իրավասություն, ի […] ...

Թամանցիների փողոցը մեկ ամիս միակողմանի փակ կլինի

18:40 24.10.2024

Թամանցիների փողոցը մեկ ամիս միակողմանի փակ կլինի

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը՝ ժամը 00:00-ից մինչև 08:00-ն, փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Թամանցիների փ. – Արտաշատի խճ. օղակաձև հատումից մինչև Թամանցիների փ. – Արշակունյանց պ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը: Քաղաքապետարանը հորդորում է վարորդներին՝ աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում, […] ...

BACK_TO_TOP