10:13 24.10.2024
Գործադիրն առաջարկել է մշակել բժշկական արտադրատեսակների գրանցման ներպետական ազգային կարգ, ինչը թույլ կտա մինչեւ ԵԱՏՄ-ի կարգերին ամբողջական անցման վերջնաժամկետը` 2025 թվականի դեկտեմբերի 31-ը, բժշկական արտադրատեսակների գրանցման ԵԱՏՄ-ի միասնական կարգին զուգահեռ գործածել նաեւ ներպետական կարգավորումները:
Կառավարության հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթն ԱԺ հերթական նիստում օրենսդրականներին է ներկայացրել Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը:
Կարգավորումներով առաջարկվում է տարանջատել կլինիկական եւ կլինիկալաբորատոր հետազոտություններ իրականացնելու համար թույլատվական գործընթացները, սահմանել կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի աշխատակարգի հանձնաժողովի, բժշկական կազմակերպություններին կլինիկական փորձարկումներ իրականացնելու թույլատվության տրամադրման, բժշկական արտադրատեսակների կլինիկական եւ կլինիկալաբորատոր փորձարկումների նկատմամբ մասնագիտական դիտարկումներին վերաբերող կարգավորումներ եւ որոշ այլ դրույթներ:
Առողջապահական բլոկի ղեկավարի տեղակալի տեղեկացմամբ առաջարկվում է ամրագրել նաեւ լիազոր մարմնի կողմից սահմանված դեպքերում պետության կարիքների համար չգրանցված բժշկական արտադրատեսակների ներմուծման մեխանիզմ: Նախաձեռնության ընդունմամբ բժշկական արտադրատեսակների սպասարկում տեսակով գործունեության իրականացման համար տրված լիցենզիայով կթույլատրվի բժշկական արտադրատեսակների սպասարկմամբ զբաղվել լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրում եւ այդ վայրից դուրս:
11:21 10.04.2025
Օմանում Հայաստանը դեսպանություն կունենաԿառավարության որոշմամբ՝ Օմանի Սուլթանությունում (նստավայրը՝ Մասկատ) Հայաստանի Հանրապետության դեսպանություն կստեղծվի: Հիմնավորման մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետության և Ծոցի արաբական երկրների միջև հարաբերությունները վերջին տարիներին զարգանում են դինամիկ կերպով: Նկատվում է ակտիվություն թե՛ քաղաքական երկխոսության, թե՛ առևտրատնտեսական համագործակցության, թե՛ կրթամշակութային և հումանիտար ոլորտներում կապերի տեսանկյունից: «Հայկական կողմը ցանկություն է հայտնել Մասկատում ռեզիդենտ դեսպանություն բացել, ինչին ի պատասխան, […] ...
11:15 10.04.2025
ՊՍԺ-ի կամային հաղթանակը «Ստադ դե Ֆրանսում»Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում ՊՍԺ-ն «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում 3-1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Ասթոն Վիլայի» նկատմամբ։ Հյուրերին 35-րդ րոպեին առաջ Է մղել Մորգան Ռոջերսը։ 4 րոպե անց հեռվից հարվածով գոլ է խփել 19-ամյա Դեզիրե Դուեն ու հավասարեցրել հաշիվը։ Լուիս Էնրիկեի թիմի երկրորդ գոլը 49-րդ րոպեին խփել է Խվիչա Կվարացխելիան, իսկ հանդիպման վերջակետը […] ...
11:09 10.04.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավորից բռնագանձել 15 անշարժ գույք, ավելի քան 6 միլիարդ դրամՀակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 3-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 5 անշարժ գույք՝ Երևանում, 6 անշարժ գույք՝ Ավշար […] ...
11:00 10.04.2025
Սիսիանցի տղամարդու տանը կից խորդանոցում մեծ քանակությամբ մարիխուանա է հայտնաբերվելՔրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Սիսիան քաղաքի բնակիչ 51-ամյա տղամարդը տանը մեծ քանակությամբ մարիխուանա տեսակի թմրամիջոց է պահում: Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ապրիլի 8-ին 51-ամյա տղամարդու տանը կից խորդանոցում կատարված զննությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող 250 գրամից ավելի դեղնականաչավուն զանգված: Տղամարդը հայտնել է, որ […] ...
10:53 10.04.2025
Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունները ժամանել են Ստամբուլ՝ բանակցությունների վայրՌուսաստանից և ԱՄՆ-ից պատվիրակություններ են ժամանել Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության շենք։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ռուս բանակցողները ժամանել են տեղական ժամանակով 09:25-ի սահմաններում: Ամերիկյան կողմը ժամանել է 5 րոպե անց։ Սպասվում է, որ բանակցությունները կսկսվեն ժամը 10:00-ին։ ...
10:41 10.04.2025
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսված է իր այցը տարածաշրջան, որը կծառայի խաղաղության և անվտանգության օրակարգինԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում Տաշքենդում հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում խաղաղությանը եւ անվտանգությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ չնայած խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտին՝ Ադրբեջանը լրացուցիչ նախապայմաններ է առաջադրում, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման եւ գործունեության դադարեցման վերաբերյալ: Արհեստական […] ...