«Ռապիդը» զգուշանում է «Նոայից» և հույսը դնում արտագնա խաղերում նրա ոչ բավարար արդյունքների վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 10 2024
  • $
    387.14
  • RUBLE
    4.00
  • 418.07
WEATHER
+8.09 oC

«Ռապիդը» զգուշանում է «Նոայից» և հույսը դնում արտագնա խաղերում նրա ոչ բավարար արդյունքների վրա

16:00 24.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հոկտեմբերի 24-ին՝ Կոնֆերենցիաների լիգայի 2024/25թթ․ խաղարկության լիգայի փուլի 2-րդ տուրում, «Նոան» արտագնա խաղում ուժերը կչափի ավստրիական «Ռապիդի» հետ։

Ավստրիական ակումբի պաշտոնական կայքը նախախաղային անոնսում նշել է, որ մրցակիցը բավականին ուժեղ թիմ ունի, սակայն արտագնա խաղերում գրանցել է ոչ բավարար արդյունք։

«Հայաստանի «Նոա» ֆուտբոլային ակումբը հաջողությամբ է հանդես գալիս Կոնֆերենցիաների լիգայում: Թիմը լավ մարզավիճակում է և արդեն հաղթել է մի քանի ուժեղ մրցակցի: Նկատելի է հայերի ուժեղ խաղը տնային դաշտում, որտեղ նրանք այս մրցաշրջանում իրենց բոլոր խաղերն էլ հաղթել են՝ ընդամենը մեկ գնդակ բաց թողնելով։ Արտագնա խաղերում պատկերը մի փոքր այլ է․ նրանք դժվարություններ են ունենում դրսում։ Թիմը համեմատաբար երիտասարդ է, սակայն ունի եվրոպական մրցաշարերում հանդես գալու փորձ։ «Ռապիդը» երբևէ չի հանդիպել հայկական ակումբների հետ, հետևաբար առաջիկա խաղը նոր փորձ կլինի երկու թիմերի համար»,- գրված է ավստրիական ակումբի պաշտոնական կայքում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ-ն Եգիպտոսում և Իտալիայում նոր դեսպաններ ունի

20:17 24.10.2024

ՀՀ-ն Եգիպտոսում և Իտալիայում նոր դեսպաններ ունի

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել, համաձայն որոնց՝ Եգիպտոսում և Իտալիայում նոր դեսպաններ են նշանակվել․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի՝ Արմեն Սարգսյանին նշանակել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կահիրե)»,- […] ...

Էրդողանը Կազանում հանդիպել է Վենեսուելայի նախագահին

20:10 24.10.2024

Էրդողանը Կազանում հանդիպել է Վենեսուելայի նախագահին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «BRICS»-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՌԴ կատարած այցի ընթացքում մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել: Կազան քաղաքում Էրդողանը մտքեր է փոխանակել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ: Այս մասին հայտնում է ermenihaber-ը։ Հանդիպումն անցել է փակ ձևաչափով: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր: Թուրքիայի […] ...

SHANTNEWS

20:00 24.10.2024

SHANTNEWS

Պուտինն առաջարկել է երկարաձգել Բրազիլիայի նախագահությունը BRICS-ի Նոր զարգացման Բանկում

19:56 24.10.2024

Պուտինն առաջարկել է երկարաձգել Բրազիլիայի նախագահությունը BRICS-ի Նոր զարգացման Բանկում

Ռուսաստանն առաջարկել է երկարաձգել Բրազիլիայի և Դիլմա Ռուսեֆի նախագահությունը BRICS-ի Նոր զարգացման բանկում (NDB): Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նա բացատրել է, որ այս տարի Բրազիլիան նախագահում է G-20-ի գագաթնաժողովը, իսկ հաջորդ տարի կարող է գլխավորել BRICS-ը: Պուտինը հավելել է, որ BRICS երկրները «կուժեղացնեն միջբանկային հաղորդակցությունը»։ […] ...

Ռուբեն Սողոյանը նշանակվել է Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

19:47 24.10.2024

Ռուբեն Սողոյանը նշանակվել է Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի՝ Ռուբեն Սողոյանը նշանակվել է Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։   ...

Ամերիկացին առևանգել է անծանոթուհուն և ատրճանակի սպառնալիքով ստիպել նրան ամուսնության երդում տալ

19:43 24.10.2024

Ամերիկացին առևանգել է անծանոթուհուն և ատրճանակի սպառնալիքով ստիպել նրան ամուսնության երդում տալ

Ալաբամայում անծանոթ տղամարդը առևանգել է մի կնոջ, տարել եկեղեցի և ատրճանակի սպառնալիքով ստիպել ամուսնության երդում տալ: Այս մասին հայտնում է Fox News-ը։ 37-ամյա կինը մեքենան վարել է մայրուղու երկայնքով և ճանապարհի եզրին նկատել տղամարդու, ով կանգնեցրել է վերջինիս ընթացքը։ Երբ նա կանգ է առել, անծանոթը ատրճանակն ուղղել է նրա վրա, հրամայել նստել հետևի նստատեղին և […] ...

BACK_TO_TOP