Սուարեսը ցանկանում է երկարաձգել պայմանագիրն «Ինտեր Մայամիի» հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 10 2024
  • $
    387.14
  • RUBLE
    4.00
  • 418.07
WEATHER
+8.09 oC

Սուարեսը ցանկանում է երկարաձգել պայմանագիրն «Ինտեր Մայամիի» հետ

16:57 24.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Լուիս Սուարեսը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը MLS-ը ներկայացնող ամերիկյան «Ինտեր Մայամիի» հետ։

«Իմ ներկայացուցիչները բանակցում են ակումբի հետ, բայց ես հանգիստ եմ։ Պատրաստվում եմ մրցաշրջանն ավարտել լավագույն կերպով։ Դա իմ գլխավոր նպատակն է։

Ֆիզիկապես ինձ լավ եմ զգում և հուսով եմ` կշարունակեմ լինել այս ակումբի պատմության մի մասը»,- ուրուգվայցի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ESPN-ը։

37-ամյա Սուարեսն «Ինտեր Մայամի» է տեղափոխվել 2024 թ. հունվարին և մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը գործող պայմանագիր ունի։ Նա ամերիկյան ակումբում 33 խաղում խփել է 22 գոլ, դարձել 10 գոլային փոխանցման հեղինակ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բրազիլիայի նախագահը Պուտինին խնդրել է ուղերձ փոխանցել Վենեսուելայի նախագահին

21:18 24.10.2024

Բրազիլիայի նախագահը Պուտինին խնդրել է ուղերձ փոխանցել Վենեսուելայի նախագահին

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է «որոշ խոսքեր» փոխանցել Վենեսուելայի իր գործընկերոջը։ «Բրազիլիայի նախագահը խնդրեց ինձ մի քանի խոսք փոխանցել Վենեսուելայի նախագահին մեր հեռախոսազրույցի ընթացքում»,- ասել է Պուտինը BRICS-ի 16-րդ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Ես ճանաչում եմ նախագահ Լուլային որպես շատ պարկեշտ, ազնիվ անձնավորության և […] ...

ԱԺ-ն ընդունել է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագիծը

21:06 24.10.2024

ԱԺ-ն ընդունել է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագիծը

ԱԺ -ն ընդունել է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը. օրինագծին կողմ է քվեարկել 88 պատգամավոր, ձեռնպահ՝ 5, դեմ՝ 0, հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ «ԱԺ հոկտեմբերի 24-ի լիագումար նիստում օրինագիծը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը՝ ընդգծելով, որ նախագիծը մանրամասն քննարկվել է […] ...

Ի՞նչ կփոխի Փաշինյան-Ալիև հանդիպումը. զրույց Արա Պապյանի հետ

20:59 24.10.2024

Ի՞նչ կփոխի Փաշինյան-Ալիև հանդիպումը. զրույց Արա Պապյանի հետ

Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հանդիպեցին Կազանում: Ի՞նչ սպասել առաջիկայում և հնարավոր է արդյոք Ադրբեջանը փոխի իր մոտեցումներն ու Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքի: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Արա Պապյանը: ...

Պուտինը խոսել է Վենեսուելայի՝ BRICS-ին միանալու հնարավորության մասին

20:47 24.10.2024

Պուտինը խոսել է Վենեսուելայի՝ BRICS-ին միանալու հնարավորության մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Վենեսուելայի՝ BRICS-ին միանալու հնարավորությունը, ասել է, որ դա հնարավոր է միայն ասոցիացիայի բոլոր մասնակիցների համաձայնությամբ։ Հոկտեմբերի 22-24-ը Կազանում տեղի է ունենում BRICS-ի գագաթնաժողովը՝ պետությունների ղեկավարների մասնակցությամբ։ «Ինչ վերաբերում է Վենեսուելայի կամ որևէ այլ պետության անդամակցությանը BRICS-ին, ապա ես ուզում եմ ասել, որ դա հնարավոր է միայն կոնսենսուսի դեպքում, ըստ որի՝ […] ...

Գազայում դպրոցի շենքին հասցված իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 17 պաղեստինցի է զոհվել

20:37 24.10.2024

Գազայում դպրոցի շենքին հասցված իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 17 պաղեստինցի է զոհվել

Առնվազն 17 պաղեստինցիներ, այդ թվում՝ երեխաներ են զոհվել հոկտեմբերի 24–ին Գազայի կենտրոնական հատվածում գտնվող Նուսեյրաթ ճամբարի դպրոցի շենքի վրա իսրայելական հարվածների հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը: Դպրոցում մարդիկ պատսպարվել էին: Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարության և կառավարման կենտրոնին, որը նախկինում որպես դպրոց է օգտագործվել: ...

ՀՀ բժշկական կազմակերպություններում առկա են մարդասիրական օգնությամբ ստացված դեղեր, որոնք անվճար են. ԱՆ

20:25 24.10.2024

ՀՀ բժշկական կազմակերպություններում առկա են մարդասիրական օգնությամբ ստացված դեղեր, որոնք անվճար են. ԱՆ

ՀՀ ԱՆ-ն տեղեկացնում է, որ Հայաստանի բժշկական կազմակերպություններում առկա են մարդասիրական օգնությամբ ստացված դեղեր, որոնք անվճար են և տրվում են ՀՀ քաղաքացիներին իրենց սպասարկող պոլիկլինիկաներում` ըստ բժշկական ցուցումների, անկախ պացիենտի` սոցիալական խմբերի ցանկում ընդգրկվածության:   ...

BACK_TO_TOP