Մոուրինյուի գալուց հետո ակումբում հուսահատություն է. Դեմիրալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 10 2024
  • $
    387.67
  • RUBLE
    4.01
  • 417.83
WEATHER
+6.09 oC

Մոուրինյուի գալուց հետո ակումբում հուսահատություն է. Դեմիրալ

18:32 23.10.2024

Թուրքական «Ֆեներբահչեի» լեգենդար դարպասապահ Վոլկան Դեմիրալը քննադատել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին։

«Հիմա թիմում հուսահատություն ու դժբախտություն է տիրում։ Բոլորս բեկում էինք սպասում նոր մարզչից, սակայն ոչինչ տեղի չունեցավ։ Չենք տեսնում ոչ մի փոփոխություն, բոլոր խաղերն անցնում են նույն սխեմայով։ Այնպիսի տպավորություն է, որ թիմն ընդհանրապես չի պատրաստվում խաղերին։ Երբ «Ֆեներբահչեն» հաղթում է 2-1 հաշվով, ամբողջ թիմով փակվում է պաշտպանությունում»,- Թուրքիայի հավաքականի նախկին դարպասապահի խոսքերը մեջբերում է Standard Sport-ը։

Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյուն հունիսին էր գլխավորել «Ֆեներբահչեն», որը Թուրքիայի ընթացիկ առաջնությունում 8 խաղից հետո 17 միավորով չորրորդ տեղում է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անվանի ֆուտբոլիստը 45 տարեկանում նորամուտը կնշի պրոֆեսիոնալ թենիսում

22:10 23.10.2024

Անվանի ֆուտբոլիստը 45 տարեկանում նորամուտը կնշի պրոֆեսիոնալ թենիսում

Ֆուտբոլի Ուրուգվայի հավաքականի, Մադրիդի «Աթլետիկոյի» ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Դիեգո Ֆորլանը կմասնակցի Մոնտևիդեոյում կայանալիք «Չելենջեր» շարքի մրցաշարին, որը կկայանա նոյեմբերի 11-17-ին։ Անվանի ֆուտբոլիստը պրոֆեսիոնալ թենիսում նորամուտը կնշի 45 տարեկանում։ Ֆորլաննը հանդես կգա զուգախաղում, արգենտինացի Ֆեդերիկո Կորիայի հետ, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ Դիեգո Ֆորլանը ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2019 թվականին։ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում […] ...

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածը բարեկարգվել է

22:05 23.10.2024

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածը բարեկարգվել է

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածը բարեկարգվել է: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Նախագծի շրջանակում անցկացվել է 290 մ սնուցման ջրագիծ, կառուցվել՝ շատրվանային համակարգ, տեղադրվել՝ 22 նստարան և 24 աղբաման, անցկացվել է արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ: Կանաչապատման ծրագրով տնկվել է 40 տույա»,-նշված է հաղորդագրության մեջ:   ...

Ունեմ զգացողություն, որ «Բարսելոնան» հիմա բարձունքում է. Լա լիգայի նախագահ

21:55 23.10.2024

Ունեմ զգացողություն, որ «Բարսելոնան» հիմա բարձունքում է. Լա լիգայի նախագահ

Իսպանիայի Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կարծիք է հայտնել առաջիկա «Էլ կլասիկոյի» մասին։ ««Բարսելոնան» ֆավորի՞տ է․ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, նրանք կունենան հաղթելու հնարավորություն։ Չնայած բոլորն ասում են, որ «Ռեալին» ամեն բան դժվարությամբ է տրվում, սակայն մադրիդցիները հաղթում են։ Այնպես որ, սա կարևոր հանդիպում է, որտեղ կարող է հաղթել յուրաքանչյուրը։ Ունեմ զգացողություն, որ «Բարսելոնան» հիմա […] ...

Եթե չկնքվի պայմանագիրը մինչև տարեվերջ, ապա Ադրբեջանը առնվազն պետք է ապահովի գետնի վրա խաղաղությունը. Էդգար Վարդանյան

21:50 23.10.2024

Եթե չկնքվի պայմանագիրը մինչև տարեվերջ, ապա Ադրբեջանը առնվազն պետք է ապահովի գետնի վրա խաղաղությունը. Էդգար Վարդանյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Էդգար Վարդանյանին: Անդրադարձ է եղել վերջին քաղաքական զարգացումներին: Երկու ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներ տարածաշրջանում էին, սկզբում Ադրբեջանում, հետո՝ Հայաստանում. ինչո՞վ է պայմանավորված ամերիկյան կողմի այս ակտիվացումը, ինչի մասին է սա խոսում, ի՞նչ ուղերձներ կային Բայդենի՝ Ալիևին և Փաշինյանին հանձնված նամակներում: Այս հարցերի շուրջ է ծավալվել զրույցը: Էդգար Վարդանյանը պատասխանել է նաև […] ...

Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավարը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին

21:40 23.10.2024

Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավարը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը չորեքշաբթի երեկոյան ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին թագավոր Սալման Ալ Սաուդի անունից, հայտնում է Սաուդյան Ալ-Իխբարիա պետական ​​հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱԳՆ ղեկավարը ժամանել է Կազան՝ «մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին Սաուդյան Արաբիայի թագավորի անունից, երկիր, որը հրավիրվել է միանալու այս կազմակերպությանը»։ ...

Դիեգո Մարադոնայի որդին իսպանական ակումբ է գլխավորել

21:30 23.10.2024

Դիեգո Մարադոնայի որդին իսպանական ակումբ է գլխավորել

Աշխարհի չեմպիոն Դիեգո Մարադոնայի որդին գլխավորել է «Ունիոն Դեպորտիվա Իբառան», հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը: Այս թիմը հանդես է գալիս Իսպանիայի առաջնության երրորդ դիվիզիոնում: Թիմը գտնվում է Կանարյան կղզիներում։ Ներկայումս «Իբառան» զբաղեցնում է 14-րդ տեղը Տերսերայի 12-րդ խմբում: «Մենք ուրախ ենք ներկայացնել Դիեգո Մարադոնա կրտսերին: Բարի գալուստ։ Հաջողություններ ենք մաղթում»,-ասվում է ակումբի մամուլի ծառայության […] ...

BACK_TO_TOP