Սերժ Սարգսյանի ստորագրած մի շարք հրամանագրեր կորցրել են ուժը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+2.09 oC

Սերժ Սարգսյանի ստորագրած մի շարք հրամանագրեր կորցրել են ուժը

13:18 05.04.2018

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագերլ, որոնցով ուժը կորցրած են ճանաչվել նախագահի մի շարք հրամանագրեր: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: 

Ուժը կորցրած են ճանաչվել նախագահի հետևյալ հրամանագրերը.

 

  1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1991 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր անվտանգության խորհրդի մասին» ՆՀ-33 հրամանագիրը.
  2. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1991 թվականի դեկտեմբերի 19-ի «Զորամասերը կամ ծառայության վայրերը ինքնակամ լքած զինծառայողների հետագա զինվորական ծառայությունը շարունակելու մասին» ՆՀ-40 հրամանագիրը.
  3. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1992 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում առկա թանկարժեք մետաղների տնօրինման մասին» ՆՀ-66 հրամանագիրը.
  4. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1992 թվականի սեպտեմբերի 1-ի «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների մասին» ՆՀ-150 հրամանագիրը.
  5. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1992 թվականի դեկտեմբերի 9-ի «Հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական արտակարգ իրավիճակի պայմաններում բնակչության և տնտեսության կենսագործունեության ապահովման լրացուցիչ միջոցառումների մասին» ՆՀ-181 հրամանագիրը.
  6. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1992 թվականի դեկտեմբերի 29-ի «Չաշխատող կենսաթոշակառուների սոցիալական պաշտպանվածությունն ապահովելու լրացուցիչ միջոցառումների մասին» ՆՀ-185 հրամանագիրը.
  7. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի փետրվարի 3-ի «Պետական վիճակագրական հաշվետվական կարգապահությունը բարձրացնելու մասին» ՆՀ-194 հրամանագիրը.
  8. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի հուլիսի 1-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների և կրթաթոշակների չափերի ինդեքսավորման մասին» ՆՀ-237 հրամանագիրը.
  9. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման սերտիֆիկատի նկարագրությունը հաստատելու մասին» ՆՀ-239 հրամանագիրը.
  10. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի հոկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների և կրթաթոշակների չափերի ինդեքսավորման մասին» ՆՀ-260 հրամանագիրը.
  11. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակչությանը միանվագ նպաստներ վճարելու մասին» ՆՀ-268 հրամանագիրը.
  12.  Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի դեկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների և կրթաթոշակների չափերի բարձրացման մասին» ՆՀ-271 հրամանագիրը.
  13. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1994 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների և կրթաթոշակների չափերի բարձրացման մասին» ՆՀ-283 հրամանագիրը.
  14. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1994 թվականի օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՆՀ-352 հրամանագիրը.
  15. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1994 թվականի սեպտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, երեխաներին տրվող նպաստների չափերի բարձրացման մասին» ՆՀ-377 հրամանագիրը.
  16. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1994 թվականի նոյեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների և կրթաթոշակների չափերի բարձրացման մասին» ՆՀ-401 հրամանագիրը.
  17. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության համակարգի գործունեության կազմակերպման մասին» ՆՀ-446 հրամանագիրը.
  18. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագիրը.
  19. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի օգոստոսի 15-ի «Միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկումը բարելավելու միջոցառումների մասին» ՆՀ-795 հրամանագիրը.
  20. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության միասնական արտաքին քաղաքականության վարման գործում Հայաստանի Հանրապետության պետական մարմինների գործունեությունը համակարգելու մասին» ՆՀ-541 հրամանագիրը.
  21. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի հուլիսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստանալու վերաբերյալ նյութերը Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնելու կարգը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» ՆՀ-630 հրամանագիրը.
  22. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների կառուցվածքը սահմանելու մասին» ՆՀ-1063 հրամանագիրը.
  23. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի հոկտեմբերի 28-ի «Պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների մասին» ՆՀ-189-Ն հրամանագիրը.
  24. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի օգոստոսի 17-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից պետական պաշտոններում նշանակվող անձանց ներկայացնելու կարգի մասին» ՆՀ-172-Ն հրամանագիրը.
  25. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագիրը.
  26. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու կարգը հաստատելու մասին» ՆՀ-118-Ն հրամանագիրը.
  27. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչությունը և բուսասանիտարիայի պետական տեսչությունը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի վերակազմակերպելու մասին» ՆՀ-292-Ն հրամանագիրը.
  28. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի հոկտեմբերի 22-ի «Հայկական սփյուռքի հետ Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգում միասնական քաղաքականության իրականացման մասին» ՆՀ-277-Ն հրամանագիրը.
  29.  Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի փետրվարի 10-ի «Միջազգային տնտեսական համագործակցության շրջանակներում միասնական քաղաքականության իրականացման մասին» ՆՀ-206-Ն հրամանագիրը.
  30. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի ապրիլի 1-ի «Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի քննարկման կարգը, ժամկետները, դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի հուլիսի 23-ի ՆՀ-351 հրամանագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՆՀ-255-Ն հրամանագիրը։
  31. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր պետական պարգևների հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» ՆՀ-353 հրամանագիրը.
  32. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերի մասին» ՆՀ-764 հրամանագիրը.
  33. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-799 հրամանագիրը.
  34. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգի մասին» ՆՀ-1164-Ն հրամանագիրը.
  35. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2004 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-219-Ն հրամանագիրը.
  36. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի նոյեմբերի 26-ի «Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-214-Ն հրամանագիրը.
  37. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի նոյեմբերի 30-ի «Դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-218-Ն հրամանագիրը.
  38. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-97-Ն հրամանագիրը.
  39. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի հուլիսի 6-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-155-Ն հրամանագիրը.
  40. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների հետ կապված հարաբերությունները կարգավորելու մասին» ՆՀ-396-Ն հրամանագիրը:
  41. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1996 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի մասին» ՆՀ-606 հրամանագիրը.
  42. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1996 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգիայի անվտանգության խորհրդի գործունեությունը կանոնակարգելու մասին» ՆՀ-679 հրամանագիրը.
  43. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» ՆՀ-350 հրամանագիրը.
  44. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի հոկտեմբերի 23-ի «Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» ՆՀ-693 հրամանագիրը.
  45. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2003 թվականի նոյեմբերի 19-ի «Դատապարտյալների ներման խնդրագրերը քննարկելու կարգը հաստատելու մասին» ՆՀ-183-Ն հրամանագիրը.
  46. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի հունիսի 17-ի «Ընդերքօգտագործման ոլորտում արդյունավետության բարձրացման հարցերով խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-133-Ն հրամանագիրը.
  47. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի հուլիսի 31-ի «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-163-Ն հրամանագիրը.
  48. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի սեպտեմբերի 17-ի «Տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման միջոցառումների համակարգման և Հայաստանի Հանրապետության տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-246-Ն հրամանագիրը

Նախագահ Սարգսյանի ստորագրոծ բոլոր հրամանագրերն ուժի մեջ կմտնեն  հանրապետության նորընտիր նախագահի կողմից պաշտոնն ստանձնելու օրը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP