14:10 23.10.2024
Ոսկու հանքանյութի ապօրինի արդյունահանում կատարած Վ.Ա.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 327.5 միլիոն դրամ՝ որպես պետությանը պատճառված վնաս, ինչպես նաև 16.3 միլիոն դրամ պետական տուրք: Դատախազության հայցադիմումը 2024 թվականի հոկտեմբերի 2-ին ամբողջությամբ բավարարվել է Հակակոռուպցիոն դատարանի վճռով:
2017 թվականի նոյեմբերի 27-ին և 2018 թվականի փետրվարի 1-ին հարուցված քրեական գործերով (նախաձեռնված վարույթներով), որոնք միացվել էին մեկ վարույթում, պարզվել էր, որ 2017 թվականին Վարդենիս քաղաքի բնակիչ Վ.Ա.-ն, առանց օգտակար հանածոյի արդյունահանման համապատասխան թույլտվության, ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի տարածքում կատարել է ոսկու հանքանյութի ապօրինի արդյունահանում, որի հետևանքով պետությանը պատճառվել էր 327.5 միլիոն դրամի վնաս:
2018 թվականի դեկտեմբերի 27-ին Վ.Ա.-ի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել էր իրավասու դատարան: Վ.Ա.-ին առաջադրվել էր մեղադրանք՝ ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու համար:
2020 թվականի հունվարի 29-ին վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով դատարանը որոշել էր դադարեցնել Վ.Ա.-ի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը և կարճել էր քրեական գործը:
2020 թվականի մարտի 20-ին Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ պահանջելով Վ.Ա.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 327.5 միլիոն դրամ:
Հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 13-ի վճռով հայցադիմումը մասնակի բավարարվել էր և որոշվել էր Վ.Ա.-ից բռնագանձել 100 միլիոն դրամ:
Դատախազը 2024 թվականի հունվարի 16-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռի դեմ ներկայացրել էր վերաքննիչ բողոք, որը բավարարվել էր և գործն ուղարկվել էր նոր քննության: Նոր քննության արդյունքում՝ 2024 թվականի հոկտեմբերի 2-ին, Հակակոռուպցիոն դատարանի վճռով Դատախազության հայցադիմումն ամբողջությամբ բավարարվել է և որոշվել է Վ.Ա.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 327.5 միլիոն դրամ՝ որպես պետությանը պատճառված վնաս, ինչպես նաև 16.3 միլիոն դրամ պետական տուրք:
22:10 23.10.2024
Անվանի ֆուտբոլիստը 45 տարեկանում նորամուտը կնշի պրոֆեսիոնալ թենիսում21:30 23.10.2024
Դիեգո Մարադոնայի որդին իսպանական ակումբ է գլխավորել20:15 23.10.2024
ԱՄՆ-ը հաստատել է, որ Բայդենը կմասնակցի G20-ի գագաթնաժողովին19:50 23.10.2024
Մոդին հեռացել է Կազանից19:40 23.10.2024
Ո՞վ է փոխարինել Միշել Տեր-Զաքարյանին19:10 23.10.2024
Հաքերները կոտրել են «Յուվենտուսի» սոցցանցերից մեկի էջը18:56 23.10.2024
Եգիպտոսի դեսպանի հետ նախանշվել են համագործակցության շրջանակները18:42 23.10.2024
Անկարայում ահաբեկչություն է տեղի ունեցել. կան զոհեր ու վիրավորներ18:37 23.10.2024
Խորհրդարանում հյուրընկալվել է Գվատեմալայի դեսպանը18:32 23.10.2024
Մոուրինյուի գալուց հետո ակումբում հուսահատություն է. Դեմիրալ17:43 23.10.2024
Աշխարհի 5-րդ ռակետը մասնակցելու է Ամփոփիչ մրցաշարին17:10 23.10.2024
Բորելը խոսել է Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձի իրավունքի մասին17:05 23.10.2024
Իմ կարծիքով՝ Վինիսիուսը կստանա «Ոսկե գնդակը». Անչելոտի16:56 23.10.2024
Հայկ Գրիգորյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր16:42 23.10.2024
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին13:51 23.10.2024
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 23-ին13:43 23.10.2024
Թրամփը սկսել է McDonald’s-ի տարբերանշանով շապիկներ վաճառել13:40 23.10.2024
ՌԴ բուհերում 2025-2026 ուսումնական տարում կրթություն ստանալու հրավեր13:25 23.10.2024
Կազանում մեկնարկել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի նեղ կազմով նիստը13:22 23.10.2024
Մոտակա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի22:10 23.10.2024
Անվանի ֆուտբոլիստը 45 տարեկանում նորամուտը կնշի պրոֆեսիոնալ թենիսումՖուտբոլի Ուրուգվայի հավաքականի, Մադրիդի «Աթլետիկոյի» ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Դիեգո Ֆորլանը կմասնակցի Մոնտևիդեոյում կայանալիք «Չելենջեր» շարքի մրցաշարին, որը կկայանա նոյեմբերի 11-17-ին։ Անվանի ֆուտբոլիստը պրոֆեսիոնալ թենիսում նորամուտը կնշի 45 տարեկանում։ Ֆորլաննը հանդես կգա զուգախաղում, արգենտինացի Ֆեդերիկո Կորիայի հետ, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ Դիեգո Ֆորլանը ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2019 թվականին։ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում […] ...
22:05 23.10.2024
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածը բարեկարգվել էՍուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածը բարեկարգվել է: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Նախագծի շրջանակում անցկացվել է 290 մ սնուցման ջրագիծ, կառուցվել՝ շատրվանային համակարգ, տեղադրվել՝ 22 նստարան և 24 աղբաման, անցկացվել է արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ: Կանաչապատման ծրագրով տնկվել է 40 տույա»,-նշված է հաղորդագրության մեջ: ...
21:55 23.10.2024
Ունեմ զգացողություն, որ «Բարսելոնան» հիմա բարձունքում է. Լա լիգայի նախագահԻսպանիայի Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կարծիք է հայտնել առաջիկա «Էլ կլասիկոյի» մասին։ ««Բարսելոնան» ֆավորի՞տ է․ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, նրանք կունենան հաղթելու հնարավորություն։ Չնայած բոլորն ասում են, որ «Ռեալին» ամեն բան դժվարությամբ է տրվում, սակայն մադրիդցիները հաղթում են։ Այնպես որ, սա կարևոր հանդիպում է, որտեղ կարող է հաղթել յուրաքանչյուրը։ Ունեմ զգացողություն, որ «Բարսելոնան» հիմա […] ...
21:50 23.10.2024
Եթե չկնքվի պայմանագիրը մինչև տարեվերջ, ապա Ադրբեջանը առնվազն պետք է ապահովի գետնի վրա խաղաղությունը. Էդգար Վարդանյան«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Էդգար Վարդանյանին: Անդրադարձ է եղել վերջին քաղաքական զարգացումներին: Երկու ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներ տարածաշրջանում էին, սկզբում Ադրբեջանում, հետո՝ Հայաստանում. ինչո՞վ է պայմանավորված ամերիկյան կողմի այս ակտիվացումը, ինչի մասին է սա խոսում, ի՞նչ ուղերձներ կային Բայդենի՝ Ալիևին և Փաշինյանին հանձնված նամակներում: Այս հարցերի շուրջ է ծավալվել զրույցը: Էդգար Վարդանյանը պատասխանել է նաև […] ...
21:40 23.10.2024
Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավարը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովինՍաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը չորեքշաբթի երեկոյան ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին թագավոր Սալման Ալ Սաուդի անունից, հայտնում է Սաուդյան Ալ-Իխբարիա պետական հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱԳՆ ղեկավարը ժամանել է Կազան՝ «մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին Սաուդյան Արաբիայի թագավորի անունից, երկիր, որը հրավիրվել է միանալու այս կազմակերպությանը»։ ...