Եվրասիական հիմնադրամի միջոցներից ՀՀ-ին նախատեսվում է տրամադրել 100 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական վարկ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 10 2024
  • $
    387.67
  • RUBLE
    4.01
  • 417.83
WEATHER
+7.09 oC

Եվրասիական հիմնադրամի միջոցներից ՀՀ-ին նախատեսվում է տրամադրել 100 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական վարկ

12:34 23.10.2024

Համաձայնագրով նախատեսվում է Կայունացման եւ զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 100 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական վարկ, որն ուղղվելու է պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` հոկտեմբերի 23-ին ԱԺ հերթական նիստում քննարկման ներկայացնելով օրենքի նախագիծը: Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ ««Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ստորագրվել է 2024 թվականի մայիսի 20-ին:

Վարկի գումարը կազմում է 100 մլն ԱՄՆ դոլար, որի մասհանման եւ սպասարկման արժույթն ԱՄՆ դոլարով է, վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետը սահմանված է 2024 թվականի դեկտեմբերի 31-ը: Վարկի տոկոսադրույքը ֆիքսված է` տարեկան 4 տոկոս:

Վարկի մարման ժամկետը մինչեւ 20 տարի է, որից արտոնյալը` մինչեւ 10 տարի` պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է Դավիթ Կարապետյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անվանի ֆուտբոլիստը 45 տարեկանում նորամուտը կնշի պրոֆեսիոնալ թենիսում

22:10 23.10.2024

Անվանի ֆուտբոլիստը 45 տարեկանում նորամուտը կնշի պրոֆեսիոնալ թենիսում

Ֆուտբոլի Ուրուգվայի հավաքականի, Մադրիդի «Աթլետիկոյի» ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Դիեգո Ֆորլանը կմասնակցի Մոնտևիդեոյում կայանալիք «Չելենջեր» շարքի մրցաշարին, որը կկայանա նոյեմբերի 11-17-ին։ Անվանի ֆուտբոլիստը պրոֆեսիոնալ թենիսում նորամուտը կնշի 45 տարեկանում։ Ֆորլաննը հանդես կգա զուգախաղում, արգենտինացի Ֆեդերիկո Կորիայի հետ, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ Դիեգո Ֆորլանը ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2019 թվականին։ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում […] ...

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածը բարեկարգվել է

22:05 23.10.2024

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածը բարեկարգվել է

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածը բարեկարգվել է: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Նախագծի շրջանակում անցկացվել է 290 մ սնուցման ջրագիծ, կառուցվել՝ շատրվանային համակարգ, տեղադրվել՝ 22 նստարան և 24 աղբաման, անցկացվել է արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ: Կանաչապատման ծրագրով տնկվել է 40 տույա»,-նշված է հաղորդագրության մեջ:   ...

SHANTNEWS

22:00 23.10.2024

SHANTNEWS

Ունեմ զգացողություն, որ «Բարսելոնան» հիմա բարձունքում է. Լա լիգայի նախագահ

21:55 23.10.2024

Ունեմ զգացողություն, որ «Բարսելոնան» հիմա բարձունքում է. Լա լիգայի նախագահ

Իսպանիայի Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կարծիք է հայտնել առաջիկա «Էլ կլասիկոյի» մասին։ ««Բարսելոնան» ֆավորի՞տ է․ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, նրանք կունենան հաղթելու հնարավորություն։ Չնայած բոլորն ասում են, որ «Ռեալին» ամեն բան դժվարությամբ է տրվում, սակայն մադրիդցիները հաղթում են։ Այնպես որ, սա կարևոր հանդիպում է, որտեղ կարող է հաղթել յուրաքանչյուրը։ Ունեմ զգացողություն, որ «Բարսելոնան» հիմա […] ...

Եթե չկնքվի պայմանագիրը մինչև տարեվերջ, ապա Ադրբեջանը առնվազն պետք է ապահովի գետնի վրա խաղաղությունը. Էդգար Վարդանյան

21:50 23.10.2024

Եթե չկնքվի պայմանագիրը մինչև տարեվերջ, ապա Ադրբեջանը առնվազն պետք է ապահովի գետնի վրա խաղաղությունը. Էդգար Վարդանյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Էդգար Վարդանյանին: Անդրադարձ է եղել վերջին քաղաքական զարգացումներին: Երկու ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներ տարածաշրջանում էին, սկզբում Ադրբեջանում, հետո՝ Հայաստանում. ինչո՞վ է պայմանավորված ամերիկյան կողմի այս ակտիվացումը, ինչի մասին է սա խոսում, ի՞նչ ուղերձներ կային Բայդենի՝ Ալիևին և Փաշինյանին հանձնված նամակներում: Այս հարցերի շուրջ է ծավալվել զրույցը: Էդգար Վարդանյանը պատասխանել է նաև […] ...

Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավարը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին

21:40 23.10.2024

Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավարը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը չորեքշաբթի երեկոյան ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին թագավոր Սալման Ալ Սաուդի անունից, հայտնում է Սաուդյան Ալ-Իխբարիա պետական ​​հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱԳՆ ղեկավարը ժամանել է Կազան՝ «մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին Սաուդյան Արաբիայի թագավորի անունից, երկիր, որը հրավիրվել է միանալու այս կազմակերպությանը»։ ...

BACK_TO_TOP