Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Գանայի նորանշանակ դեսպանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 01 2025
  • $
    397.92
  • RUBLE
    4.07
  • 413.72
WEATHER
+2.09 oC

Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Գանայի նորանշանակ դեսպանը

18:21 22.10.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գանայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լեսլի Աքուա Օպոկու-Վարեյը:

Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել դիվանագիտական առաքելության ընթացքում:

«Աֆրիկյան տարածաշրջանը մեր արտաքին քաղաքականության համեմատաբար նոր հեռանկարներ ունեցող ուղղություններից է։ Վերջին տարիներին փորձում ենք ակտիվացնել մեր հարաբերությունները Աֆրիկայի երկրների հետ և այդ ուղղությամբ արդեն ձեռնարկել ենք որոշակի քայլեր, վստահ եմ, որ Ձեր նշանակումը նոր խթան կհանդիսանա մեր երկրների միջև համագործակցության համար»,- նշել է նախագահը:

Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և ջերմ խոսքերի համար:

«Շատ ուրախ եմ իմ երկիրը Հայաստանում ներկայացնելու հնարավորության համար և տպավորված եմ այն ջերմ ընդունելությունից, որին հանդիպեցի Հայաստանում, ես ջանքեր չեմ խնայի մեր երկրների միջև փոխգործակցության սերտացման ուղղությամբ»,- ասել է դեսպան Աքուա Օպոկու-Վարեյը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Գանայի միջև տարբեր ոլորտներում առկա համագործակցային ներուժի կյանքի կոչման հնարավորությունների և ուղղությունների վերաբերյալ հարցեր: Առանձնահատուկ կարևորվել է բարձր տեխնոլոգիաների, կրթության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում համագործակցության ակտիվացման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, ինչպես նաև երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտում աշխատանքների ակտիվացումը:

Կողմերը երկուստեք դրական են գնահատել նաև միջազգային տարբեր հարթակներում Հայաստանի և Գանայի արդյունավետ համագործակցությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համընդհանուր հայտարարագրման համակարգը որևէ պարագայում չի կարող լրացուցիչ ֆինանսական բեռ ստեղծել սոցիալապես խոցելի խավերի համար․ Փաշինյան

12:52 31.01.2025

Համընդհանուր հայտարարագրման համակարգը որևէ պարագայում չի կարող լրացուցիչ ֆինանսական բեռ ստեղծել սոցիալապես խոցելի խավերի համար․ Փաշինյան

Եկամուտների ընդհանուր հայտարարագրման համակարգը որևէ պարագայում սոցիալապես անապահով խավի համար չի կարող լրացուցիչ ֆինանսական կամ հարկային բեռ ապահովել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Որևէ պարագայում սոցիալապես խոցելի խավի համար չի կարող սա լրացուցիչ որևէ հարկային կամ ֆինանսական բեռ ապահովել կամ ավելացնել։ Եվ ընդհանրապես որևէ մեկի համար չի կարող ավելացնել, […] ...

Հայաստանում ՏԱՑ-ը 2024 թ․ հունվար-դեկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8 տոկոսով

12:45 31.01.2025

Հայաստանում ՏԱՑ-ը 2024 թ․ հունվար-դեկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8 տոկոսով

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2024 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8 տոկոսով։ Հիմնական աճն ապահովել են․ Արդյունաբերություն – 4.7 % Գյուղատնտեսություն – 1.6 % Շինարարություն – 14.5 % Առևտուր – 17.0 % Ծառայություններ – 10.6 % ...

Հնդկաստանը կարծում է, որ Թրամփը կարող է փոխել համաշխարհային օրակարգը

12:38 31.01.2025

Հնդկաստանը կարծում է, որ Թրամփը կարող է փոխել համաշխարհային օրակարգը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է էական փոփոխություններ մտցնել համաշխարհային օրակարգում, սակայն Հնդկաստանը կշարունակի առաջնորդվել արտաքին քաղաքականության մեջ ազգային շահերով։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սուբրահմանյամ Ջայշանքարը՝ ելույթ ունենալով Դելիի համալսարանում։ «Այո, նա (Թրամփը) շատ բան կփոխի, միգուցե որոշ բաներ դուրս կգան ծրագրի շրջանակներից, բայց մենք պետք է արտաքին քաղաքականություն վարենք […] ...

Ռուբիոն բացատրել է, թե ինչու պետք է ԱՄՆ-ը վերահսկի Գրենլանդիան

12:30 31.01.2025

Ռուբիոն բացատրել է, թե ինչու պետք է ԱՄՆ-ը վերահսկի Գրենլանդիան

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է, որ Միացյալ Նահանգները պետք է վերահսկի Գրենլանդիան, քանի որ վախենում է, որ Չինաստանը կփորձի զավթել այդ տարածքը՝ արկտիկական տերություն դառնալու համար: «Կարելի է պատկերացնել, որ ի վերջո, գուցե նույնիսկ կարճաժամկետ հեռանկարում, չինացիները կփորձեն Գրենլանդիայում անել այն, ինչ նրանք արդեն արել են Պանամայի ջրանցքում և այլուր՝ ստեղծել այնպիսի կառույցներ, որոնք […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

12:22 31.01.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 30-31-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 160 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 59, թմրանյութի հայտնաբերման՝ 23, մարմնական վնասվածք պատճառելու` 11, հոգեկան ներգործության ու խարդախության` 8-ական, ֆիզիկական ներգործության՝ 6, սառը […] ...

Սահմանվել են ՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավունքի` հավաստագրի համար հավակնորդների փաստաթղթերի ընդունման ժամկետները

12:14 31.01.2025

Սահմանվել են ՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավունքի` հավաստագրի համար հավակնորդների փաստաթղթերի ընդունման ժամկետները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին: Համաձայն հրամանի` նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն առցանց` https://exams.emis.am հղմամբ` 2025 թ. հունվարի 31-ից փետրվարի 20-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով: […] ...

BACK_TO_TOP