Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ Մոսկվայում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 10 2024
  • $
    387.21
  • RUBLE
    4.01
  • 419.23
WEATHER
+9.09 oC

Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ Մոսկվայում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն

16:38 22.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հոկտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ Մոսկվայում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն: Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից:

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն իր խոսքում շնորհավորել ներկաներին Հանրապետության ազգային տոնի առթիվ՝ նշելով.

«Երեսուներեք տարի առաջ հայ ժողովուրդն ազատ կամարտահայտության միջոցով հայտարարեց իր պետության՝ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին։ Երեսուներեք տարի մենք ապրել ենք, սովորել և աշխատել, ուրախացել և տխրել, երազել ու սիրահարվել, կառուցել ու արարել մեր հողի վրա Հայաստանի դրոշի ներքո, և սա ամենահրաշալի բանն է, որ կարող էր պատահել մեր սերնդի հետ։
Նասիմ Թալեբն իր «Սև կարապը» գրքում գրում է. «Նշանակություն ունի հենց այն, ինչ մենք չգիտենք, քանի որ անկանխատեսելին միշտ փոխում է աշխարհն անձնական և հասարակական մակարդակներում»: Մեր ժողովրդի համար կարևոր է այն, որ մենք միշտ գիտենք՝ մեր ամենամեծ գանձը հայոց այբուբենն է: Այբ, բեն, գիմ․ այո, այս կախարդական տառերը հայերի համար միշտ և ամենուր եղել են դարման և ուժի աղբյուր»։
«ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում կայացած երկկողմ հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց, որ 2024 թվականին մենք ակնկալում ենք Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալի՝ 16 միլիարդ ԱՄՆ դոլարի հասնող աճ։ Սա մեր կառավարությունների աշխատանքի հիանալի ցուցանիշն է։

Հայաստանի կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, որի իրականացումն արմատապես կփոխի տարածաշրջանի աշխարհատնտեսական լանդշաֆտը, բոլոր շահագրգիռ երկրներին հնարավորություն կտա ստանալ տնտեսական և լոգիստիկ օգուտ, կդարձնի տարածաշրջանը կայուն և դիմացկուն ժամանակակից մարտահրավերների նկատմամբ:
Հայաստանի կառավարությունը հաստատակամորեն և համառորեն վարում է իր հարևանների հետ խաղաղության հաստատման քաղաքականությունը, մոտ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը, որն անկասկած կարևոր գործոն է Հարավային Կովկասի բոլոր երկրների զարգացման համար»,- հավելել է դեսպան Արսենյանը։

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը և ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։

Հայաստանի փոխվարչապետն իր խոսքում ընդգծել է, որ հայ ժողովրդի գերխնդիրն առանցքային նպատակից մեկ քայլ անգամ չնահանջելն է. անկախությունը, ինքնիշխանությունը և պետականությունը երկրի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքում սեփական քաղաքացիների անվտանգության, ազատության և բարեկեցության ապահովման հիմնական հարթակն ու մեխանիզմն են։

«Մենք հաստատակամ ենք հետևողական քայլեր ձեռնարկել՝ ուղղված մեր երկրի հետագա հզորացմանն ու զարգացմանը, մեր ժողովրդի բարեկեցության ապահովմանը»,- ընդգծել է փոխվարչապետ Գրիգորյանը։

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ընդգծելով Հայաստանի պատմական դերը եվրասիական ինտեգրացիայի ձևավորման գործում, ինչպես նաև և հայ-ռուսական ժողովուրդների դարավոր կապը, հավելել է.

«Մենք կարևորում ենք մեր դաշնակցային և ռազմավարական հարաբերությունները Երևանի հետ։ Մեր առաջնորդները կառուցել են վստահելի երկխոսություն. միայն վերջին շաբաթների ընթացքում տեղի են ունեցել մի շարք կարևոր բանակցություններ ինչպես Երևանում, այնպես էլ Մոսկվայում։ Եվ այս սերտ համագործակցության արդյունքը մեր երկրների հարաբերությունների խորությունը բնութագրող ապրանքաշրջանառության ծավալն է»։

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ռուդենկոն, միանալով Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ հնչած շնորհավորանքներին, ընդգծել է Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը աշխատելու երկու երկրների միջև համակողմանի համագործակցության ամրապնդման ուղղությամբ՝ համապատասխան վերջերս կայացած բարձր և բարձրագույն մակարդակի բանակցություններին։

Պատվավոր հյուրերի թվում ընդունելությանը ներկա են եղել նաև Ղրղզստանի Հանրապետության Նախարարների կաբինետի նախագահի առաջին տեղակալ Ադիլբեկ Կասիմալիևը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը, ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, սենատորներ, ՌԴ Պետդումայի պատգամավորներ, փոխնախարարներ, ՌԴ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Ռուս ուղղափառ եկեղեցու երևանյան-հայկական թեմի կառավարիչ արքեպիսկոպոս Ակսիյը, ուժային կառույցների ներկայացուցիչներ, հայ և ռուս հայտնի մշակութային և գիտական ​​գործիչներ, ձեռներեցներ։

Ընդունելությունն ուղեկցվել է հայ երաժիշտների կատարումներով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 22.10.2024

SHANTNEWS

Ազվանի-Տաթև-Լծեն ավտոճանապարհին տեղում է ձյուն

21:48 22.10.2024

Ազվանի-Տաթև-Լծեն ավտոճանապարհին տեղում է ձյուն

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Սյունիքի մարզի Ազվանի-Տաթև-Լծեն ավտոճանապարհին տեղում է ձյուն։ Կապան-Սիսիան ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Բրազիլիան ափսոսանք է հայտնել, որ Արգենտինան հրաժարվել է միանալ BRICS-ին

21:40 22.10.2024

Բրազիլիան ափսոսանք է հայտնել, որ Արգենտինան հրաժարվել է միանալ BRICS-ին

Բրազիլիան ցավում է, որ Արգենտինայի նոր կառավարությունը չի ընդունել BRICS-ին միանալու հրավերը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է երկրի ԱԳՆ ղեկավար Մաուրու Վիեյրան։ Սեպտեմբերի 23-ին Ռուսաստանում Արգենտինայի դեսպան Էնրիկե Իգնասիո Ֆերեր Վիեյրան ասել է, որ երկիրը Կազանում BRICS-ի գագաթնաժողովի հրավեր չի ստացել։ Դիվանագետն ընդգծել է, որ Բուենոս Այրեսը BRICS-ին միանալու որևէ համոզիչ պատճառ չի տեսնում, […] ...

Պաղեստինի նախագահ Աբասը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին

21:30 22.10.2024

Պաղեստինի նախագահ Աբասը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին

Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Ակնկալվում է, որ Աբասը կհանդիպի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու Գազայի հատվածում և, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Հոկտեմբերի 22-24-ը Կազանում տեղի է ունենում BRICS-ի գագաթնաժողովը՝ պետությունների ղեկավարների մասնակցությամբ։ ...

Ի՞նչ պայմաններ է Ալիևի առջև դրել Բայդենի օգնականը. զրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ

21:20 22.10.2024

Ի՞նչ պայմաններ է Ալիևի առջև դրել Բայդենի օգնականը. զրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ

ԵՄ անդամակցության հանրաքվեի պահանջով 50 հազար ստորագրությունը հավաքվել է: Ի՞նչ է սպասվում հաջորդիվ և ի՞նչ են անելու նախաձեռնող խմբի անդամները. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է  «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը: ...

44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները ներկած 62-ամյա կինը հայտնաբերվել է․ Նարեկ Սարգսյան

21:09 22.10.2024

44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները ներկած 62-ամյա կինը հայտնաբերվել է․ Նարեկ Սարգսյան

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԶԼՄ-ներում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի կին ներկում Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները: ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ քիչ առաջ հայտնաբերվել և խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մայրաքաղաքի […] ...

BACK_TO_TOP