Հակակոռուպցիոն աշխատանքային խմբի հերթական հանդիպումն է անցկացվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 10 2024
  • $
    387.21
  • RUBLE
    4.01
  • 419.23
WEATHER
+9.09 oC

Հակակոռուպցիոն աշխատանքային խմբի հերթական հանդիպումն է անցկացվել

16:45 22.10.2024

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ՝ հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել Հակակոռուպցիոն աշխատանքային խմբի հերթական հանդիպումը:

Արդարադատության նախարարության ներկայացուցիչները և փորձագետները ներկայացրել են նախարարության կողմից իրականացվող գործողությունների շրջանակներում մշակված իրավական ակտերի նախագծերը՝ էթիկայի հանձնաժողովների ձևավորման միասնական մեխանիզմների, ավագանու անդամների վարքագծի կանոնների, հանրային ծառայության առանձին տեսակների, ինչպես նաև լիազորությունների լայն շրջանակ ունեցող և ինքնուրույն որոշումների կայացման իրավասություն ունեցող հանրային պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության ուսումնասիրության կառուցակարգերը:

Պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են վերջիններին հուզող հարցերը և վերհանված խնդիրները: Աշխատանքային խումբն ուրվագծել է քննարկված հացերի շուրջ իրականացվելիք հետագա աշխատանքները։

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ իրավական ակտերի նախագծերի մշակման գործընթացում ներգրավվածության և արդյունավետ գործակցության համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները ներկած 62-ամյա կինը հայտնաբերվել է․ Նարեկ Սարգսյան

21:09 22.10.2024

44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները ներկած 62-ամյա կինը հայտնաբերվել է․ Նարեկ Սարգսյան

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԶԼՄ-ներում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի կին ներկում Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները: ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ քիչ առաջ հայտնաբերվել և խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մայրաքաղաքի […] ...

Շոլցն ասել է, որ «Հեզբոլլահ»-ը պետք է հեռանա Իսրայելի հետ սահմանային տարածքից

21:00 22.10.2024

Շոլցն ասել է, որ «Հեզբոլլահ»-ը պետք է հեռանա Իսրայելի հետ սահմանային տարածքից

Լիբանանյան «Հեզբոլլահ» շիական շարժումը պետք է հեռանա Իսրայելի հետ սահմանային տարածքից՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձեւի, որը կարգավորում է իրավիճակը Իսրայելի եւ Լիբանանի սահմանին։ Այս մասին Բեռլինում Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ բանակցություններից առաջ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ «Ինչ վերաբերում է Լիբանանում տիրող իրավիճակին, ապա Հեզբոլլահը պետք է դուրս գա Իսրայելի հետ […] ...

Լիբանանում օրական 63 մարդ է զոհվում իսրայելական ավիահարվածներից

20:50 22.10.2024

Լիբանանում օրական 63 մարդ է զոհվում իսրայելական ավիահարվածներից

Լիբանանում օրական զոհերի թիվը հասել է 63-ի, վիրավորներինը՝ 234-ի։ Այս մասին ասվում է Լիբանանի առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների օպերատիվ կենտրոնի կողմից X-ում հրապարակված ամփոփագրում։ Ամենաշատ զոհերը գրանցվել են հարավային շրջաններում՝ Սաիդայում և Տյուրում՝ 24 սպանված և 85 վիրավոր, մայրաքաղաքում և Լեռնալիբանանում՝ 18 զոհ և 60 վիրավոր։ Բաալբեկ-Հերմել նահանգում՝ արևելյան Լիբանանի Բեքա հովտում, ռմբակոծության հետևանքով զոհվել […] ...

Գուտերեշը կմասնակցի Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին

20:38 22.10.2024

Գուտերեշը կմասնակցի Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կմասնակցի Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին, լրագրողներին հայտնել են գլխավոր քարտուղարի գրասենյակից։ «Ես կարող եմ հաստատել, որ գլխավոր քարտուղարը կրկին կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին, որն այս անգամ տեղի է ունենում Կազանում»,-ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալ Ֆարհան Հակը։ ...

Ջո Բայդենը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

20:29 22.10.2024

Ջո Բայդենը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում, մասնավորապես, նշված է. «Հարգելի պարոն վարչապետ, Ուրախ եմ տեսնել, որ Ձեր երկիրը և Ադրբեջանը կայուն առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու ուղղությամբ, որը կկարգավորի ձեր երկու երկրների միջև հարաբերությունները: Ես ուզում եմ Ձեզ վստահեցնել, որ Միացյալ Նահանգները պատրաստ են աջակցել […] ...

Իտալիայում 2024 թվականին ծնելիության մակարդակը նվազել է․ Istat

20:18 22.10.2024

Իտալիայում 2024 թվականին ծնելիության մակարդակը նվազել է․ Istat

Իտալիայում ծնելիության մակարդակը նվազել է 2024 թվականին՝ շարունակելով հակառեկորդների շարքը, վկայում են Istat վիճակագրության ազգային ինստիտուտի տվյալները։ Իտալիան «ժողովրդագրական ձմեռ» է ապրում. 2023 թվականի սեպտեմբերին Istat-ը հայտնել էր, որ մինչև 2080 թվականը երկրի բնակչությունը կնվազի 13 միլիոն մարդով՝ ժողովրդագրական լուրջ խնդիրների պատճառով։ «Ծնելիության ևս մեկ ռեկորդային անկում. 2023 թվականին այն իջել է մինչև 379890, ինչը […] ...

BACK_TO_TOP