Լևոն Ջուլֆալակյանը կաշխատի Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 10 2024
  • $
    387.21
  • RUBLE
    4.01
  • 419.23
WEATHER
+9.09 oC

Լևոն Ջուլֆալակյանը կաշխատի Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում

15:57 22.10.2024

Օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը Ռուսաստանի քաղաքացիություն ստանալուց հետո կընդգրկվի Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի համակարգում։ Այդ մասին հայտնել է ՌԸՖ-ի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին։

«Լևոն Ջուլֆալակյանը մեր մարզաձևի վառ ներկայացուցիչներից է, նրա ամբողջ կյանքը կապված է մարզական ըմբշամարտում աշխատանքի հետ։ Նրա ահռելի փորձը թույլ է տվել Հայաստանի հավաքականի հետ հաջողությունների հասնել բարդ պայմաններում։ Նա Ալեքսանդր Կարելինի, Կամանդար Մաջիդովի ու ձեր խոնարհ ծառայի հետ միասին հաղթել է 1988թ․ Սեուլի Օլիմպիական խաղերում։ Նա կլինի ՌԸՖ-ի համակարգում խորհրդատուի, խորհրդականի ու մեր ընկերոջ կարգավիճակում, դա միանշանակ է»,- Մամիաշվիլիի խոսքերը մեջբերում է Tass.ru-ն։

60-ամյա Լևոն Ջուլֆալակյանը 1999-2019 թթ. գլխավորել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 22.10.2024

SHANTNEWS

Ազվանի-Տաթև-Լծեն ավտոճանապարհին տեղում է ձյուն

21:48 22.10.2024

Ազվանի-Տաթև-Լծեն ավտոճանապարհին տեղում է ձյուն

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Սյունիքի մարզի Ազվանի-Տաթև-Լծեն ավտոճանապարհին տեղում է ձյուն։ Կապան-Սիսիան ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Բրազիլիան ափսոսանք է հայտնել, որ Արգենտինան հրաժարվել է միանալ BRICS-ին

21:40 22.10.2024

Բրազիլիան ափսոսանք է հայտնել, որ Արգենտինան հրաժարվել է միանալ BRICS-ին

Բրազիլիան ցավում է, որ Արգենտինայի նոր կառավարությունը չի ընդունել BRICS-ին միանալու հրավերը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է երկրի ԱԳՆ ղեկավար Մաուրու Վիեյրան։ Սեպտեմբերի 23-ին Ռուսաստանում Արգենտինայի դեսպան Էնրիկե Իգնասիո Ֆերեր Վիեյրան ասել է, որ երկիրը Կազանում BRICS-ի գագաթնաժողովի հրավեր չի ստացել։ Դիվանագետն ընդգծել է, որ Բուենոս Այրեսը BRICS-ին միանալու որևէ համոզիչ պատճառ չի տեսնում, […] ...

Պաղեստինի նախագահ Աբասը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին

21:30 22.10.2024

Պաղեստինի նախագահ Աբասը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին

Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Ակնկալվում է, որ Աբասը կհանդիպի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու Գազայի հատվածում և, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Հոկտեմբերի 22-24-ը Կազանում տեղի է ունենում BRICS-ի գագաթնաժողովը՝ պետությունների ղեկավարների մասնակցությամբ։ ...

Ի՞նչ պայմաններ է Ալիևի առջև դրել Բայդենի օգնականը. զրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ

21:20 22.10.2024

Ի՞նչ պայմաններ է Ալիևի առջև դրել Բայդենի օգնականը. զրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ

ԵՄ անդամակցության հանրաքվեի պահանջով 50 հազար ստորագրությունը հավաքվել է: Ի՞նչ է սպասվում հաջորդիվ և ի՞նչ են անելու նախաձեռնող խմբի անդամները. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է  «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը: ...

44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները ներկած 62-ամյա կինը հայտնաբերվել է․ Նարեկ Սարգսյան

21:09 22.10.2024

44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները ներկած 62-ամյա կինը հայտնաբերվել է․ Նարեկ Սարգսյան

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԶԼՄ-ներում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի կին ներկում Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները: ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ քիչ առաջ հայտնաբերվել և խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մայրաքաղաքի […] ...

BACK_TO_TOP