Գրետցկին վստահ է, որ Օվեչկինը գերազանցելու է իր ռեկորդը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 10 2024
  • $
    387.21
  • RUBLE
    4.01
  • 419.23
WEATHER
+9.09 oC

Գրետցկին վստահ է, որ Օվեչկինը գերազանցելու է իր ռեկորդը

16:50 22.10.2024

Հոկեյի ազգային լիգայի (NHL) պատմության լավագույն ռմբարկու Ուեյն Գրետցկին վստահ է, որ ամերիկյան «Վաշինգտոն Քեփիթալզի» ռուս հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը գերազանցելու է իր ռեկորդը։

«Ռեկորդի գերազանցումը հրաշալի կլինի խաղի համար, դրական՝ սպորտի համար։ Դա միայն ժամանակի հարց է՝ այս տարվա վերջնամասում, հաջորդի սկզբնամասում կամ այլ ժամանակ։ Ցանկանում եմ ասել, որ նա հիանալի խաղացող ու հրաշալի ռմբարկու է։ Տպավորում են նաև այլ հոկեյիստներ՝ Բրետ Հալը, Մարիո Լեմյեն ու Մայք Բոսին»,- լեգենդար Գրետցկիի խոսքերը մեջբերում է NHL-ի մամուլի ծառայությունը։

39-ամյա Օվեչկինը NHL-ի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն է (853 գոլ) և 41 գոլ է զիջում Ուեյն Գրետցկիին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ազվանի-Տաթև-Լծեն ավտոճանապարհին տեղում է ձյուն

21:48 22.10.2024

Ազվանի-Տաթև-Լծեն ավտոճանապարհին տեղում է ձյուն

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Սյունիքի մարզի Ազվանի-Տաթև-Լծեն ավտոճանապարհին տեղում է ձյուն։ Կապան-Սիսիան ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Բրազիլիան ափսոսանք է հայտնել, որ Արգենտինան հրաժարվել է միանալ BRICS-ին

21:40 22.10.2024

Բրազիլիան ափսոսանք է հայտնել, որ Արգենտինան հրաժարվել է միանալ BRICS-ին

Բրազիլիան ցավում է, որ Արգենտինայի նոր կառավարությունը չի ընդունել BRICS-ին միանալու հրավերը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է երկրի ԱԳՆ ղեկավար Մաուրու Վիեյրան։ Սեպտեմբերի 23-ին Ռուսաստանում Արգենտինայի դեսպան Էնրիկե Իգնասիո Ֆերեր Վիեյրան ասել է, որ երկիրը Կազանում BRICS-ի գագաթնաժողովի հրավեր չի ստացել։ Դիվանագետն ընդգծել է, որ Բուենոս Այրեսը BRICS-ին միանալու որևէ համոզիչ պատճառ չի տեսնում, […] ...

Պաղեստինի նախագահ Աբասը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին

21:30 22.10.2024

Պաղեստինի նախագահ Աբասը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին

Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Ակնկալվում է, որ Աբասը կհանդիպի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու Գազայի հատվածում և, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Հոկտեմբերի 22-24-ը Կազանում տեղի է ունենում BRICS-ի գագաթնաժողովը՝ պետությունների ղեկավարների մասնակցությամբ։ ...

Ի՞նչ պայմաններ է Ալիևի առջև դրել Բայդենի օգնականը. զրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ

21:20 22.10.2024

Ի՞նչ պայմաններ է Ալիևի առջև դրել Բայդենի օգնականը. զրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ

ԵՄ անդամակցության հանրաքվեի պահանջով 50 հազար ստորագրությունը հավաքվել է: Ի՞նչ է սպասվում հաջորդիվ և ի՞նչ են անելու նախաձեռնող խմբի անդամները. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է  «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը: ...

44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները ներկած 62-ամյա կինը հայտնաբերվել է․ Նարեկ Սարգսյան

21:09 22.10.2024

44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները ներկած 62-ամյա կինը հայտնաբերվել է․ Նարեկ Սարգսյան

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԶԼՄ-ներում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի կին ներկում Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները: ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ քիչ առաջ հայտնաբերվել և խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մայրաքաղաքի […] ...

Շոլցն ասել է, որ «Հեզբոլլահ»-ը պետք է հեռանա Իսրայելի հետ սահմանային տարածքից

21:00 22.10.2024

Շոլցն ասել է, որ «Հեզբոլլահ»-ը պետք է հեռանա Իսրայելի հետ սահմանային տարածքից

Լիբանանյան «Հեզբոլլահ» շիական շարժումը պետք է հեռանա Իսրայելի հետ սահմանային տարածքից՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձեւի, որը կարգավորում է իրավիճակը Իսրայելի եւ Լիբանանի սահմանին։ Այս մասին Բեռլինում Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ բանակցություններից առաջ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ «Ինչ վերաբերում է Լիբանանում տիրող իրավիճակին, ապա Հեզբոլլահը պետք է դուրս գա Իսրայելի հետ […] ...

BACK_TO_TOP