«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում կազմակերպվել են շախմատի, շաշկու և դոմինոյի առաջնություններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 10 2024
  • $
    387.21
  • RUBLE
    4.01
  • 419.23
WEATHER
+11.09 oC

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում կազմակերպվել են շախմատի, շաշկու և դոմինոյի առաջնություններ

15:06 22.10.2024

Ազատազրկված անձանց վերասոցիալականացման, զբաղվածության ապահովման, նրանց ազատ ժամանակն արդյունավետ և հետաքրքիր անցկացնելու նպատակով ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից հոկտեմբերի 17-ին և 18-ին կազմակերպվել էին շախմատի, շաշկու և դոմինոյի առաջնություններ։

Առաջնությունները նվիրված են եղել Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակին և Քրեակատարողական ծառայողի օրվան։ Հաղթողները և մասնակիցները խրախուսվել են պատվոգրերով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լաոսի նախագահը ժամանել է Կազան՝ BRICS-ի գագաթնաժողովին

19:36 22.10.2024

Լաոսի նախագահը ժամանել է Կազան՝ BRICS-ի գագաթնաժողովին

Լաոսի նախագահ Թոնգլուն Սիսուլիթը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է Թաթարստանի Պետխորհրդի մամուլի ծառայությունը։ Կազանի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Թաթարստանի Հանրապետության Պետական ​​խորհրդի նախագահ Ֆարիդ Մուխամետշինը։ Մինչ այս BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու համար Կազան էր ժամանել Մավրիտանիայի նախագահ Մուհամեդ Ուլդ ալ-Շեյխ ալ-Ղազուանին։ Կազանում BRICS-ի գագաթնաժողովը մեկնարկել է հոկտեմբերի 22-ին։ Միջոցառումը կտևի […] ...

Էրդողանը կոչ է արել միջազգային հանրությանը միավորվել՝ պայքարելու Իսրայելի դեմ

19:25 22.10.2024

Էրդողանը կոչ է արել միջազգային հանրությանը միավորվել՝ պայքարելու Իսրայելի դեմ

Մերձավոր Արևելքում Իսրայելի ագրեսիայի դադարեցումը հնարավոր է միջազգային հանրության համատեղ ջանքերով: Այս մասին Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Նախագահ Էրդողանն ասել է, որ Իսրայելը ընդլայնել է կրակի գոտին Մերձավոր Արևելքում՝ անտեսելով բոլոր նախազգուշացումները, միջազգային հանրությունը միասին պետք է գործի Իսրայելի ագրեսիան դադարեցնելու համար»,- ասել է Թուրքիայի ղեկավարի […] ...

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Մայքլ Քարփենթերին

19:14 22.10.2024

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Մայքլ Քարփենթերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերը և Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին: Մայքլ Քարփենթերը նախ վարչապետ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ստորագրելու […] ...

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են «Հեզբոլլահ»-ի 10 հրամանատարական կենտրոնների վրա

19:12 22.10.2024

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են «Հեզբոլլահ»-ի 10 հրամանատարական կենտրոնների վրա

Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահ» շիական կազմակերպության 10 հրամանատարական կենտրոններին։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Ալ-Հուշ շրջանում «Հեզբոլլահ»-ի տարբեր զորամասերի 10 հրամանատարական կենտրոններին, այդ թվում՝ Ռադվանի հատուկ նշանակության ուժերի հրամանատարական կենտրոններին, ասվում է հաղորդագրության մեջ։ «Այդ հարվածները հանդիսանում […] ...

Եղվարդում բռնկված հրդեհը մարվել է

19:00 22.10.2024

Եղվարդում բռնկված հրդեհը մարվել է

Հոկտեմբերի 22-ին` ժամը 14:53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ խմորիչի նախկին արտադրամասի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։14-ին, մարվել՝ 17։11-ին։ Մասամբ […] ...

ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

18:55 22.10.2024

ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Նոյեմբերի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով տնօրեն Մայքլ Քարփենթերին: Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններն ընդգրկող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել են արդեն իսկ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին և նախանշել հետագա համագործակցության ուղիները: Հանդիպմանը քննարկվել է արտատարածաշրջանային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, որի շրջանակներում անդրադարձ […] ...

BACK_TO_TOP