Աղետներին դիմագրավելու կարողությունները զարգացնելու համար կարևոր է կամավորների ներուժն օգտագործելը. իրականացվել են վարժանքներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Աղետներին դիմագրավելու կարողությունները զարգացնելու համար կարևոր է կամավորների ներուժն օգտագործելը. իրականացվել են վարժանքներ

14:23 22.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հոկտեմբերի 7-ից 18-ը Ավստրիական Կարմիր խաչի ընկերության հետ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) ծրագրի շրջանակում ՆԳՆ փրկարար ծառայության կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի կամավորների համար կազմակերպվել և անցկացվել են վերապատրաստման երկփուլ դասընթացներ։

Դասընթացները տևել են 5 օր և ուղղված էին կամավոր կարողությունների միջոցով ՀՀ մարզերում բնակչության պաշտպանության համակարգերի ամրապնդմանը։

Ավստրիական Կարմիր խաչի ընկերության ֆինանսավորմամբ՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ իրականացվող (VOLFIRE) ծրագիրը հսկայածավալ աշխատանք է կատարում ՀՀ-ում կամավորական փրկարարական շարժման զարգացման ուղղությամբ՝ առաջարկելով գործիքներ, փոխանցելով համապատասխան ռեսուրսներ, առաջարկություններ և լավագույն փորձի օրինակներ, ինչը խթանում է արտակարգ իրավիճակներում կամավորների՝ առաջին արձագանքման պատրաստակամության բարձրացմանը։

Վերապատրաստման դասընթացներն անցկացվել են Լուսակերտի ուսումնական բազայում: Ծրագրի հիմքում 8 գործող կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի կարողությունների զարգացումն է, ինչպես նաև 4 նոր ջոկատների ստեղծումը, անգարների ու հնամաշ ավտոբաքերի վերանորոգումը, հրշեջ-փրկարարական ջոկատներին անհրաժեշտ հրշեջ-փրկարարական գույքով վերազինումը։

Վերապատրաստման մեկնարկին բացման խոսքով հանդես են եկել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարող, փ/ծ գնդապետ Բագրատ Վարդազարյանը, Ավստրիական Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչ և (VolFire) ծրագրի համակարգող Թիերի Ժիրարդը, Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսեսյանը և Ավստրիական զարգացման գործակալության՝ Հայաստանում տեխնիկական համագործակցության համակարգող Կլաուս Կապպերը։ Ծրագրի բացմանը ներկա էր նաև Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործառնությունների գլխավոր տնօրինության (EU DG ECHO) փորձագետ Նիկոլաս Լուիսը։

Դասընթացների ընթացքում ֆրանսիացի մասնագետները ներկայացրել են իրենց փորձը, հրդեհաշիջման տեխնիկաների հնարավորությունները և պատասխանել մասնակիցներին հետաքրքրող հարցերին։ Կամավորները ծանոթացել են նաև գործնական մոդուլներին՝ արդեն վարժանքների և տակտիկական պարապմունքների տեսքով։

Աշխատելով հայ կամավորների հետ և ծանոթանալով նրանց գործնական հմտություններին՝ ֆրանսիացի փորձագետ Բերնարդ Ժանինը ընդգծել է.

«Վերապատրաստմանն ընդգրկված են տարբեր շրջաններից խմբեր և նոր կամավորներ, որոնք առաջին անգամ էին ծանոթանում ոլորտին։ Մենք զարմացած ենք նրանց վարքագծով, բոլորը շատ դինամիկ են, էներգիայով լի և օպերատիվ»։

Դասընթացի ավարտին տեղի է ունեցել արդյունքների ամփոփում, ինչպես նաև վերապատրաստման մասնակիցների հավաստագրում։
Դասընթացները լինելու են շարունակական՝ նպաստելով ՀՀ բոլոր մարզերում արտակարգ իրավիճակների արձագանքման կամավորական ինստիտուտի զարգացմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ ավտոտնակում

10:40 24.11.2024

Հրդեհ ավտոտնակում

Նոյեմբերիի 24-ին, ժամը 03:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […] ...

Ռումինիայում  նախագահական ընտրություններ են

10:20 24.11.2024

Ռումինիայում նախագահական ընտրություններ են

Ռումինիայում նախագահական ընտրություններ են ընթանում։ Երկրի բնակիչներն ընտրում են պետության ապա նախագահին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ռումինիայում նախագահական ընտրություններն անցկացվում են կիրակի օրը, դրանք անցկացվում են հինգ տարին մեկ։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Ժամը 9.00-ին Ռումինիայում սկսել է գործել գրեթե 19 հազար ընտրատեղամաս։ Ռումինիայի քաղաքացիները, ովքեր ապրում […] ...

Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

10:00 24.11.2024

Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

Նոյեմբերի 23-ին, ժամը 21:28-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրարբի գյուղում այրվում է բնակելի վագոն-տնակի տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Միսակ Մեծարենց փողոցում այրվում է վագոն-տնակ (25 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:03-ին, մարվել՝ 23:40-ին: Այրվել […] ...

Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով․ Փաշինյան

09:40 24.11.2024

Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ»։ ...

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

BACK_TO_TOP