Բուլղարիայում անցկացվել է «Տուր խաղաղությանը հնարավորություն» կարգախոսով ակցիա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 10 2024
  • $
    387.21
  • RUBLE
    4.01
  • 419.23
WEATHER
+14.09 oC

Բուլղարիայում անցկացվել է «Տուր խաղաղությանը հնարավորություն» կարգախոսով ակցիա

13:20 22.10.2024

Հարյուրավոր մարդիկ են մասնակցել «Վերածնունդ» կուսակցության «Տուր խաղաղությանը հնարավորություն» կարգախոսով ակցիային, որը տեղի է ունեցել Բուլղարիայի քաղաքներում։ Ըստ ՏԱՍՍ-ի թղթակցի, Սոֆիայի ակցիայի մասնակիցները հավաքվել են Մշակույթի ազգային պալատի մոտ, ապա խաղաղ երթ են անցկացրել Սոֆիայի կենտրոնական փողոցներով՝ պահանջելով դատապարտել և վերջ տալ ռազմական հակամարտություններին, դադարեցնել երկակի ստանդարտների կիրառումը և վերադառնալ երկխոսությանը՝ որպես խաղաղության հասնելու հիմնական գործիք։ Երթեր ու ցույցեր են տեղի ունեցել նաև Բուլղարիայի այլ քաղաքներում։

«Մեր երթը խաղաղության կոչ է։ Ներկայումս Բուլղարիայի քաղաքականությունն ամբողջությամբ ուղղված է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի քաղաքականությանը և ուղղված է դեպի պատերազմական քաղաքականություն։ Մենք պնդում ենք վերադարձ դեպի խաղաղություն և երկխոսության վերականգնում, բայց առայժմ կանգնած ենք երրորդ համաշխարհային պատերազմի շեմին»,- ասել է «Վերածնունդ» կուսակցության առաջնորդ Կոստադին Կոստադինովը։

Նա պահանջել է հրաժարվել երկակի ստանդարտների պրակտիկայից և կտրականապես դատապարտել Իսրայելի վարքագիծը, Մերձավոր Արևելքում պատերազմ վարելը և խաղաղ բնակիչներին սպանելը։

«Վերածնունդ» կուսակցության համակիրների հետ ակցիային մասնակցել են Բուլղարիայում բնակվող Լիբանանի ու Պաղեստինի տասնյակ քաղաքացիներ ու ներկայացուցիչներ։ Բողոքի ակցիան ավարտվել է առանց միջադեպերի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակցող քահանաներին

17:22 22.10.2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակցող քահանաներին

Հոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակցող Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից ժամանած քահանաներին։ «Նորին Սրբությունն իր հայրական օրհնությունը բերեց հոգևոր հայրերին՝ հաստատելով, որ վերապատրաստման դասընթացները հնարավորություն են տալիս աղոթական մթնոլորտի մեջ զորացնելու հոգևոր կյանքը, նոր գիտելիքներ ձեռքբերելու, անձնապես շփվելու և փոխանակվելու միմյանց փորձառությամբ, ինչը կնպաստի […] ...

ՆԳ նախարարն ընդունել է Գերմանիայի դեսպանին

17:16 22.10.2024

ՆԳ նախարարն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։ Վահե Ղազարյանը շնորհավորել է նրան Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ։ Նախարարը բարձր է գնահատել երկու երկրների բարեկամական հարաբերությունները՝ մասնավորապես ընդգծելով ոստիկանական համագործակցությունը, որն իրականացվում է Ինտերպոլի խողովակներով և Գերմանիայի Դաշնային Հանրապետության […] ...

«Հեզբոլլահ»-ի մամուլի ասուլիսի մեկնարկին Իսրայելը հարվածել է Բեյրութին

17:10 22.10.2024

«Հեզբոլլահ»-ի մամուլի ասուլիսի մեկնարկին Իսրայելը հարվածել է Բեյրութին

Իսրայելական ինքնաթիռները մի քանի հարված են հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին «Հեզբոլլահ»-ի մամուլի ծառայության ղեկավար Մոհամմադ Աֆիֆի ասուլիսի սկզբում, հայտնում է լիբանանյան NNA գործակալությունը։ «Մի քանի րոպե առաջ հակառակորդի ավիացիան հարվածներ է հասցրել հարավային արվարձաններին, մինչ «Հեզբոլլահ»-ի ԶԼՄ-ների հետ կապերի ղեկավար Մոհամմադ Աֆիֆը մամուլի ասուլիս էր անցկացնում», – հաղորդում է գործակալությունը: ...

Խորհրդարանը քննարկել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածուի ընտրության հարցը

17:02 22.10.2024

Խորհրդարանը քննարկել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածուի ընտրության հարցը

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Հովհաննես Ավագյանի, Նելլի Բաղդասարյանի եւ Հայկ Գրիգորյանի թեկնածությունները: Ներկայացված 3 թեկնածուներից Ազգային ժողովը պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածու: Հարցը հոկտեմբերի 22-ի նիստում քննարկվել է «ԱԺ կանոնակարգ» օրենքի 135-րդ հոդվածի սահմանած կարգով: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը […] ...

Շիրակի մարզի Արթիկ համայնքում մեկնարկել է սուբվենցիոն 5 ծրագիր

16:56 22.10.2024

Շիրակի մարզի Արթիկ համայնքում մեկնարկել է սուբվենցիոն 5 ծրագիր

Շիրակի մարզի Արթիկ համայնքում 2024 թվականին պետություն-համայնք համատեղ ներդրմամբ մեկնարկել է սուբվենցիոն 5 ծրագիր՝ 37 ենթածրագրերով, 1 մլրդ 19 մլն 468 հազար դրամ ընդհանուր արժողությամբ, ՀՀ Կառավարության համամասնությունը 58.7 տոկոս է՝ 598 մլն 937 հազար դրամ։ Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում, ասֆալտապատում • Աշխատանքներ են իրականացվում Սարատակ և Պեմզաշեն բնակավայրերում։ • Բնակավայրերի փողոցների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը […] ...

Գրետցկին վստահ է, որ Օվեչկինը գերազանցելու է իր ռեկորդը

16:50 22.10.2024

Գրետցկին վստահ է, որ Օվեչկինը գերազանցելու է իր ռեկորդը

Հոկեյի ազգային լիգայի (NHL) պատմության լավագույն ռմբարկու Ուեյն Գրետցկին վստահ է, որ ամերիկյան «Վաշինգտոն Քեփիթալզի» ռուս հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը գերազանցելու է իր ռեկորդը։ «Ռեկորդի գերազանցումը հրաշալի կլինի խաղի համար, դրական՝ սպորտի համար։ Դա միայն ժամանակի հարց է՝ այս տարվա վերջնամասում, հաջորդի սկզբնամասում կամ այլ ժամանակ։ Ցանկանում եմ ասել, որ նա հիանալի խաղացող ու հրաշալի ռմբարկու […] ...

BACK_TO_TOP