Ավելի քան 1 տարի բացակայելուց հետո Նեյմարը վերադարձել է խաղադաշտ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 10 2024
  • $
    387.21
  • RUBLE
    4.01
  • 419.23
WEATHER
+14.09 oC

Ավելի քան 1 տարի բացակայելուց հետո Նեյմարը վերադարձել է խաղադաշտ

12:17 22.10.2024

Բրազիլացի հարձակվող Նեյմարը ծանր վնասվածք ստանալուց 368 օր անց վերադարձել է խաղադաշտ և Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլյալի» կազմում մասնակցել պաշտոնական հանդիպման:

Պորտուգալացի Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմն Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում հյուրընկալվելիս 5-4 հաշվով հաղթել է Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Ալ Աինին»:

32-ամյա Նեյմարը խաղադաշտ է դուրս եկել 77-րդ րոպեին: Նեյմարը նախորդ անգամ խաղադաշտ էր դուրս եկել 2023 թվականի հոկտեմբերի 18-ին Բրազիլիայի հավաքականի կազմում Ուրուգվայի դեմ ԱԱ-2026-ի ընտրական փուլի մրցավեճում (0-2): Հարձակվողը ծնկի խաչաձև կապանների պատռվածք էր ստացել և վիրահատության ենթարկվել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հենրիկ Նալբանդյանը կսպասարկի Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումը

16:14 22.10.2024

Հենրիկ Նալբանդյանը կսպասարկի Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումը

Հայաստանը ներկայացնող Հենրիկ Նալբանդյանի գլխավորած մրցավարական անձնակազմը կսպասարկի ՀԻԿ (Ֆինլանդիա) – «Դինամո Մինսկ» (Բելառուս) Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումը: Նալբանդյանի օգնականները կլինեն Ատոմ Սևգուլյանը և Խաչատուր Հովհաննիսյանը, չորրորդ պաշտոնյան՝ Յուրա Մահտեսյանը, VAR-ի սենյակում էլ կաշխատեն Զավեն Հովհաննիսյանը և Արտեմ Գասպարյանը: Այս մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: ...

Բելառուսի ԱԳՆ ղեկավարը ԲՐԻԿՍ-ին անդամակցությունն անվանել է «Մինսկի երազանքը»

16:08 22.10.2024

Բելառուսի ԱԳՆ ղեկավարը ԲՐԻԿՍ-ին անդամակցությունն անվանել է «Մինսկի երազանքը»

Բելառուսն ակնկալում է, որ հանրապետությունը կստանա ԲՐԻԿՍ-ի գործընկեր երկրի կարգավիճակ, սակայն երազում է ապագայում դառնալ լիիրավ անդամ, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Բելառուսի ԱԳՆ ղեկավար Մաքսիմ Ռիժենկովը։ Բելառուսն անցյալ տարի դիմել էր ԲՐԻԿՍ-ին անդամակցելու համար: «Մենք, իհարկե, շատ ենք ակնկալում, որ այդ կարգավիճակը կտրվի Բելառուսին, կարծում ենք, որ ելնելով մեր քաղաքական և տնտեսական զարգացումից, […] ...

Եղվարդ քաղաքում այրվում է խմորիչի գործարանի տանիքը

16:02 22.10.2024

Եղվարդ քաղաքում այրվում է խմորիչի գործարանի տանիքը

Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14:53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքում այրվում է խմորիչի գործարանի տանիքը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է տանիքից մոտ 150 քմ հատված։ ...

Լևոն Ջուլֆալակյանը կաշխատի Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում

15:57 22.10.2024

Լևոն Ջուլֆալակյանը կաշխատի Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում

Օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը Ռուսաստանի քաղաքացիություն ստանալուց հետո կընդգրկվի Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի համակարգում։ Այդ մասին հայտնել է ՌԸՖ-ի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին։ «Լևոն Ջուլֆալակյանը մեր մարզաձևի վառ ներկայացուցիչներից է, նրա ամբողջ կյանքը կապված է մարզական ըմբշամարտում աշխատանքի հետ։ Նրա ահռելի փորձը թույլ է տվել Հայաստանի հավաքականի հետ հաջողությունների […] ...

Խորհրդարանը քննարկել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածուի ընտրության հարցը

15:51 22.10.2024

Խորհրդարանը քննարկել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածուի ընտրության հարցը

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել է Գուրգեն Մալխասյանի, Վիգեն Քոչարյանի եւ Ատոմ Հայրապետյանի թեկնածությունները. պատգամավորները հարցը քննարկել են Ազգային ժողովի` հոկտեմբերի 22-ի նիստում: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը ներկայացրել է առաջադրված երեք թեկնածուների կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը: Կարեն Անդրեասյանը տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով թեկնածու […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածում կատարվում են ժայռային պայթեցումներ

15:45 22.10.2024

Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածում կատարվում են ժայռային պայթեցումներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ ընթացքի մեջ է Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ հատվածի կառուցումը։ Նախատեսվող ճանապարհի տարբեր տեղամասերում կատարվում են ժայռային պայթեցումներ։ Իրականացվում են նաև այլ բնույթի աշխատանքներ։ ...

BACK_TO_TOP