20:02 21.10.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Պոլիտեխնիկական համալսարանի, Ագրարային համալսարանի, Ճարտարապետաշինարարական համալսարանի պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմի, գիտահետազոտական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչների ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագծի տեխնոլոգիական կլաստերի նկարագիրը:
Նիկոլ Փաշինյանը խոսել է Ակադեմիական քաղաք նախագծի մասին և նշել, որ այն հեղափոխական գաղափար է: «Պիտի ասեմ, որ իրականում «Ակադեմիական քաղաք» նախագիծը հեղափոխական գաղափար չէ, այլ «Ակադեմիական քաղաք» նախագիծը փորձ է զարգացնելու և հետագա զարգացումն ապահովելու Հայաստանում հաստատված կրթական, գիտակրթական լավագույն ավանդույթների»,- նշել է վարչապետը և հավելել, որ ի սկզբանե որպես գիտակրթական միջավայր նախագծված Երևան քաղաքի կենտրոնն ավելի շատ դարձել է կոմերցիոն միջավայր, որն ինչ-որ չափով հակադիր է կրթական միջավայրին: «Գլոբալ առումով «Ակադեմիական քաղաքի» գաղափարը հետևյալն է՝ ձևավորել կրթական միջավայր, որի առանցքում կլինի հենց կրթությունը, գիտությունը, հետազոտությունը և կյանքը կկազմակերպվի կենտրոնում՝ ունենալով այս ռազմավարական նպատակները»,-ընդգծել է Կառավարության ղեկավարը:
Վարչապետը նաև նշել է, որ «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագիծը նախագծող GMP International GmbH Architects and Engineers ընկերության հետ համատեղ մշակված հայեցակարգային պլանի վրա է հիմնված լինելու հետագա բովանդակությունը:
Այնուհետև՝ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Ակադեմիական քաղաք»-ի առանցքային բաղադրիչներից մեկը՝ սոցիալական բաղադրիչը, ըստ որի՝ բոլոր ուսանողները, ովքեր անհրաժեշտությունը կունենան, կապահովվեն ուսանողական կացարաններով, ինչն այսօրվա բուհական համակարգի ամենամեծ խնդիրներից մեկն է: Վարչապետն անդրադարձել է նաև բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար ուսման վարձի ճկուն համակարգին: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ բազմաթիվ ուսանողներ իրենց առաջին աշխատանքային փորձը կունենան հենց «Ակադեմիական քաղաք»-ում իրենց իսկ մասնագիտությունների գծով: Այս համատեքստում, վարչապետը նշել է, որ «Ակադեմիական քաղաք»-ն իրականում բազմաշերտ նախագիծ է:
Ընդգծելով նմանատիպ հանդիպումների կարևորությունը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այն, ինչ մենք առաջարկում ենք՝ ռազմավարական հայեցակարգային նախագիծ է, և հույս ունենք, որ այս կարգի քննարկումների արդյունքում այս նախագիծը նաև ձեր հարցադրումների, շեշտադրումների, առաջարկների, պատկերացումների բերումով էականորեն կզարգանա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն ընդգծել է՝ շատ կարևոր է, որ «Ակադեմիական քաղաք»-ի բոլոր կլաստերները կունենան իրենց ավագ դպրոցները և նշել, որ սա կարևոր է նրանով, որ դպրոցից բուհ սահուն անցում կատարելու հնարավորություն է ընձեռվում:
Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով ՏԵխնոլոգիական կլաստերը, խոսել է start up թաղամասի մասին, համոզմունք հայտնել, որ տեխնոլոգիական կլաստերը հնարավորություն կտա ակադեմիական զուտ ուսումնառությունը համատեղել գործնական, պրակտիկ հմտությունների ձեռքբերման հետ, աշխատանքային հմտությունները տեղում զարգացնել, փորձարկել, որն իր հերթին հնարավորություն կտա գնահատել տեխնոլոգիական կրթության որակը և մակարդակը:
Ամփոփելով իր խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը խոսել է «Ակադեմիական քաղաք» տանող երկաթուղային հանգույցի, տրանսպորտային համակարգի մասին, նշել, որ այդ համատեքստում Կառավարության նախորդ նիստում հաստատվել է իտալական տրանսպորտային ընկերության հետ պայմանագիրը:
Մյունխենի Տեխնիկական Համալսարանի (TUM International GmbH) ծրագրերի ավագ ղեկավար՝ Ջորջետա Աուկտորն իր հերթին ներկայացրել է Մյունխենի Տեխնիկական Համալսարանի գործունեությունը և «Ակադեմիական քաղաք» ծրագրի հետ նախատեսվող համագործակցության շրջանակը:
Հաջորդիվ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Մյունխենի տեխնիկական համալսարանի ներկայացուցիչ Ջորջետա Աուկտորը պատասխանել են ներկաների հարցերին:
21:38 21.10.2024
Փրկարարները բեռնատարը դուրս են բերել փոսորակից18:38 21.10.2024
Տիգրան Բարսեղյանն ու «Սլովանը» նոր պայմանագիր են կնքել17:36 21.10.2024
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպանին17:25 21.10.2024
Կարեն Խաչանովը բարելավել է դիրքը․ ATP17:10 21.10.2024
Միշել Տեր-Զաքարյանը հեռացվել է «Մոնպելյեի» գլխավոր մարզչի պաշտոնից16:31 21.10.2024
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան փողոցում16:25 21.10.2024
Անցած շաբաթվա ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը16:20 21.10.2024
Բարդ հանդիպում էր․ Հենրիխ Մխիթարյան16:00 21.10.2024
ՀՖՖ նախագահի հայտարարությունը13:39 21.10.2024
Կամավորների վերապատրաստում VOLFIRE ծրագրի շրջանակներում13:21 21.10.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 18-ից 21-ը21:48 21.10.2024
Նորք-Մարաշ վարչական շրջանում նոր պուրակ է հիմնվել, որի բացման արարողությունը մեկնարկել է ծառատունկովՆորք-Մարաշ վարչական շրջանում նոր պուրակ է հիմնվել, որի բացման արարողությունը մեկնարկել է ծառատունկով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Պուրակում կառուցվել է նոր ոռոգման համակարգ, կան ճեմուղիներ, շատրվաններ, ինչպես նաև տեղադրվել են նստարաններ»,-ասված է հաղորդագրության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
21:38 21.10.2024
Փրկարարները բեռնատարը դուրս են բերել փոսորակիցՀոկտեմբերի 21-ին, ժամը 19:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այծեմնիկ Որարտուի փողոցի թիվ 62 հասցեում բեռնատար ավտոմեքենան ընկել է փոսի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի […] ...
21:28 21.10.2024
Աննա Հակոբյանն այցելել է Մխիթարյան ճեմարանՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Այսօր այցելել էի Մխիթարյան ճեմարան։ Շրջայց կատարեցի ճեմարանի տարածքում, Հայր Եղիա ծայրագույն Վարդապետ Քիլաղպեանը ներկայացրեց Մխիթարյան ճեմարանի գործունեությունը, կրթական ծրագրերը։ Անդրադարձ կատարվեց նաև Մխիթարյան միաբանության` հայապահպանության և արտերկրում հայկական մշակութային ժառանգության հանրահռչակմանն ուղղված գործունեությանը։ Ծանոթացա նաև ճեմարանի գրադարանի հարուստ հավաքածուին»։ […] ...
21:15 21.10.2024
Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը BRICS-ը որպես սպառնալիք չի ընկալումՄիացյալ Նահանգները BRICS-ը չի դիտարկում որպես սպառնալիք իր համար։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ «Մենք չենք դիտարկում BRICS-ի միավորումը որպես սպառնալիք, այդ երկրները կարող են ինքնուրույն որոշումներ կայացնել այն մասին, թե ում հետ են ցանկանում համագործակցել, և հատկապես, թե ինչպես են նրանք ցանկանում տնտեսապես կապված […] ...
21:06 21.10.2024
Բայդենի ուղերձը Ալիևին. ի՞նչ կփոխի դա հայ-ադրբեջանական բանակցություններումՀայաստանը պատրաստվում է վավերացնել Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի կանոնակարգը, իսկ ադրբեջանական կողմն անգամ «3+3» ձևաչափով հանդիպումից և նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարների բանակցություններից հետո հայտարարել է, թե գլխավոր խոչընդոտ է շարունակում մնալ ՀՀ սահմանադրությունը: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը: ...