էկոնոմիկայի նախարարը Բելգիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը և առևտրաշրջանառության ավելացմանը վերաբերող հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 10 2024
  • $
    387.16
  • RUBLE
    4.03
  • 419.99
WEATHER
+5.09 oC

էկոնոմիկայի նախարարը Բելգիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը և առևտրաշրջանառության ավելացմանը վերաբերող հարցեր

16:45 21.10.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը և առևտրաշրջանառության ավելացմանը վերաբերող մի շարք հարցեր։

«Մենք համագործակցությունն ընդլայնելու բազմաթիվ հնարավորություններ ունենք, մասնավորապես` տեխնոլոգիաների, կայունության և նորարարության ուղղություններով: Առկա է նաև համատեղ նախաձեռնությունների ներուժ՝ հաշվի առնելով Հայաստանի ազատ տնտեսական գոտիների հնարավորությունները», – նշել է Գևորգ Պապոյանը։

Նախարարի խոսքով՝ Հայաստանը նպատակ ունի ընդլայնել տեղական ագրոպարենային ապրանքների արտահանումը, ինչպիսիք են գինին, մեղրը, կոնյակը, գարեջուրը, շոկոլադը և հանքային ջուրը: Այդ նպատակով նախարարը բելգիական կողմին առաջարկել է տեղեկատվություն տրամադրել Բելգիայի ագրոպարենային ոլորտում սպասվող իրադարձությունների՝ ցուցահանդեսների, համաժողովների, տոնավաճառների, առևտրային առաքելությունների և կոնֆերանսների մասին:

Անդրադարձ է կատարվել նաև տնտեսության դիվերսիֆիկացմանը վերաբերող մի շարք հարցերի։

Գևորգ Պապոյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը կնպաստի Հայաստանի և հարևան երկրների համար տարածաշրջանում խաղաղության և կայունության նոր իրավիճակի ստեղծմանը։

Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Բելգիայի Թագավորության հետ, 2024 թվականի հունվար-օգոստոսին կազմել է 175․0 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11․7%-ով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանով անցնող հատվածում թեթև ձյուն է տեղում

09:44 22.10.2024

Սևանով անցնող հատվածում թեթև ձյուն է տեղում

Մ-4 միջպետական ճանապարհի Սևանով անցնող հատվածում թեթև ձյուն է տեղում, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Ճանապարհն աղ ու ավազով մշակված է։ ...

SHANTNEWS

22:00 21.10.2024

SHANTNEWS

Նորք-Մարաշ վարչական շրջանում նոր պուրակ է հիմնվել, որի բացման արարողությունը մեկնարկել է ծառատունկով

21:48 21.10.2024

Նորք-Մարաշ վարչական շրջանում նոր պուրակ է հիմնվել, որի բացման արարողությունը մեկնարկել է ծառատունկով

Նորք-Մարաշ վարչական շրջանում նոր պուրակ է հիմնվել, որի բացման արարողությունը մեկնարկել է ծառատունկով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Պուրակում կառուցվել է նոր ոռոգման համակարգ, կան ճեմուղիներ, շատրվաններ, ինչպես նաև տեղադրվել են նստարաններ»,-ասված է հաղորդագրության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Փրկարարները բեռնատարը դուրս են բերել փոսորակից

21:38 21.10.2024

Փրկարարները բեռնատարը դուրս են բերել փոսորակից

Հոկտեմբերի 21-ին, ժամը 19:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այծեմնիկ Որարտուի փողոցի թիվ 62 հասցեում բեռնատար ավտոմեքենան ընկել է փոսի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի […] ...

Աննա Հակոբյանն այցելել է Մխիթարյան ճեմարան

21:28 21.10.2024

Աննա Հակոբյանն այցելել է Մխիթարյան ճեմարան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Այսօր այցելել էի Մխիթարյան ճեմարան։ Շրջայց կատարեցի ճեմարանի տարածքում, Հայր Եղիա ծայրագույն Վարդապետ Քիլաղպեանը ներկայացրեց Մխիթարյան ճեմարանի գործունեությունը, կրթական ծրագրերը։ Անդրադարձ կատարվեց նաև Մխիթարյան միաբանության` հայապահպանության և արտերկրում հայկական մշակութային ժառանգության հանրահռչակմանն ուղղված գործունեությանը։ Ծանոթացա նաև ճեմարանի գրադարանի հարուստ հավաքածուին»։ […] ...

Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը BRICS-ը որպես սպառնալիք չի ընկալում

21:15 21.10.2024

Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը BRICS-ը որպես սպառնալիք չի ընկալում

Միացյալ Նահանգները BRICS-ը չի դիտարկում որպես սպառնալիք իր համար։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ «Մենք չենք դիտարկում BRICS-ի միավորումը որպես սպառնալիք, այդ երկրները կարող են ինքնուրույն որոշումներ կայացնել այն մասին, թե ում հետ են ցանկանում համագործակցել, և հատկապես, թե ինչպես են նրանք ցանկանում տնտեսապես կապված […] ...

BACK_TO_TOP