Մեկնարկել է «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» պիլոտային ծրագրի 2-րդ փուլը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+8.09 oC

Մեկնարկել է «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» պիլոտային ծրագրի 2-րդ փուլը

15:40 21.10.2024

ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև ստորագրված հուշագրի շրջանակում մեկնարկել է «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» ծրագրի 2-րդ փուլը, որն ուղղված է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի դասավանդման բարելավմանը և զարգացմանը:

ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը շնորհավորել է մանկավարժներին ծրագրի նոր փուլի մեկնարկի կապակցությամբ՝ նշելով, որ հանրակրթության պետական նոր չափորոշչով օտար լեզուների դասավանդմանը հատուկ կարևորություն է տրվում։ Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարությունը, գործընկեր տարբեր կառույցների հետ համագործակցությամբ, մասնագիտական զարգացման տարբեր վերապատրաստումներ է իրականացնում, որոնցից է նաև նշված ծրագրի շրջանակում իրականացված ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը։

«Այս ընթացքում յուրացրած գիտելիքը նպաստելու է Հայաստանում ֆրանսերենի դասավանդման որակի բարձրացմանն ու լեզվի տարածմանը։ Այս փուլին հասնելով՝ դուք երկար ճանապարհ եք անցել եք և լավ արդյունքներ եք ցուցաբերել: Լիահույս եմ՝ դա ձեզ ավելի է մոտիվացնում՝ առավել շատ ներգրավվելու դասընթացներին և աշխատելու ձեր մասնագիտական զարգացման ու կատարելագործման ուղղությամբ»,- դիմելով ծրագրին մասնակից ուսուցիչներին՝ ասել է Թամարա Սարգսյանը:

Մանկավարժներին շնորհավորել է նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչը:

Վերապատրաստումը բաղկացած է երկու փուլից. նախ ընտրված մասնակիցները առկա ձևաչափով կհանդիպեն Երևանում 2024 թ. հոկտեմբերի 21-25-ը՝ «Ավելացնելով հեռավար ուսուցումը» թեմայով 30 ժամ տևողությամբ դասընթացի շրջանակում, այնուհետև, ենթաաշխատանքային խմբերով 2024 թ. նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին France Education International-ի փորձագետների կողմի ծրագիրը կշարունակվի հեռավար։

Վերապատրաստումը նախագծված է ըստ մասնակցային և ինտերակտիվ ուսուցման ձևաչափի՝ ներառելով տեսական մաս, փորձեր, վերլուծություն և մտքերի ձևակերպման կարողություններ՝ նպաստելով ուսուցման պրակտիկայի փոխանակմանը:

Ծրագրի նախընթաց փուլում ընտրված մանկավարժները Ֆրանսիայի Բորդո քաղաքում մասնակցել են Ֆրանսիայի կրթության ազգային նախարարության ենթակայությամբ գործող France Education International (FEI) կազմակերպության կողմից համակարգվող և 225 ժամ ընդհանուր տևողությամբ վերապատրաստումներին:

«Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» ծրագրի առաջին բաղադրիչը վերաբերում էր ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների վերապատրաստմանը։

Ծրագրում ընդգրկված ուսուցիչներն իրենք կդառնան վերապատրաստողներ, որը հնարավորություն կընձեռի, ՀՀ բոլոր մարզերում ամեն տարի ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստումների անցկացմանը։

Վերապատրաստման դասընթացն անցկացնելու նախագիծը հիմնվում է France Education International-ի (FEI) փորձաքննության վրա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:20 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

08:15 18.04.2025

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

Հենրիխ Մխիթարյանը Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից (2-2) հետո գրառում է կատարել. «Կհանդիպենք կիսաեզրափակչում»,- սոցցանցերում գրել է 36-ամյա ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը կիսաեզրափակչում կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ:   ...

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

08:10 18.04.2025

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

ԱՄՆ-ի 145% մաքսատուրքերը, որոնք սահմանվում են չինական ապրանքների վրա, կարող են կրճատվել և դժվար թե այն բարձրացվի։ Այս մասին հինգշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ ուզում, որ սակագները բարձրանան, ես կարող եմ չբարձրացնել դրանք կամ, նույնիսկ, հնարավոր է ցանկանամ իջեցնել դրանք որոշակի մակարդակի»,- ասել է պետության […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

Լարսը փակ է բեռնատարների համար

23:59 17.04.2025

Լարսը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար: ...

BACK_TO_TOP