Միշել Տեր-Զաքարյանը հեռացվել է «Մոնպելյեի» գլխավոր մարզչի պաշտոնից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 10 2024
  • $
    387.16
  • RUBLE
    4.03
  • 419.99
WEATHER
+6.09 oC

Միշել Տեր-Զաքարյանը հեռացվել է «Մոնպելյեի» գլխավոր մարզչի պաշտոնից

17:10 21.10.2024

Հայ մասնագետ Միշել Տեր-Զաքարյանը հեռացվել է ֆրանսիական «Մոնպելյեի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Այդ մասին հայտնել է ակումբի նախագահ Լորան Նիկոլենը։

«Ցանկանում եմ հայտնել, որ Միշել Տեր-Զաքարյանի հետ պայմանագիրը խզվել է։ Նա այլևս «Մոնպելյեի» գլխավոր մարզիչը չէ։ Տեսնելով, թե ինչ տեղի ունեցավ այս երեկո, ստիպված էի դադարեցնել համագործակցությունը։ Սա, անկասկած, լավ օրից չէ։ Բայց, միանշանակ, ակումբն ավելի բարձր դիրքում է։ Ոչինչ ծրագրված չէր»,- Նիկոլենի խոսքերը մեջբերում է RMC Sport-ը։

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստի գլխավորությամբ վերջին խաղում «Մոնպելյեն» սեփական դաշտում 0-5 հաշվով պարտվել էր «Մարսելին»։ Ակումբը Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում վաստակել է 4 միավոր և վերջին` 18-րդ տեղում է։ 61-ամյա մասնագետը «Մոնպելյեն» մարզում էր 2023 թ. փետրվարից։ Միշել Տեր-Զաքարյանն ակումբը գլխավորել է նաև 2017-2021 թթ.։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանով անցնող հատվածում թեթև ձյուն է տեղում

09:44 22.10.2024

Սևանով անցնող հատվածում թեթև ձյուն է տեղում

Մ-4 միջպետական ճանապարհի Սևանով անցնող հատվածում թեթև ձյուն է տեղում, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Ճանապարհն աղ ու ավազով մշակված է։ ...

SHANTNEWS

22:00 21.10.2024

SHANTNEWS

Նորք-Մարաշ վարչական շրջանում նոր պուրակ է հիմնվել, որի բացման արարողությունը մեկնարկել է ծառատունկով

21:48 21.10.2024

Նորք-Մարաշ վարչական շրջանում նոր պուրակ է հիմնվել, որի բացման արարողությունը մեկնարկել է ծառատունկով

Նորք-Մարաշ վարչական շրջանում նոր պուրակ է հիմնվել, որի բացման արարողությունը մեկնարկել է ծառատունկով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Պուրակում կառուցվել է նոր ոռոգման համակարգ, կան ճեմուղիներ, շատրվաններ, ինչպես նաև տեղադրվել են նստարաններ»,-ասված է հաղորդագրության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Փրկարարները բեռնատարը դուրս են բերել փոսորակից

21:38 21.10.2024

Փրկարարները բեռնատարը դուրս են բերել փոսորակից

Հոկտեմբերի 21-ին, ժամը 19:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այծեմնիկ Որարտուի փողոցի թիվ 62 հասցեում բեռնատար ավտոմեքենան ընկել է փոսի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի […] ...

Աննա Հակոբյանն այցելել է Մխիթարյան ճեմարան

21:28 21.10.2024

Աննա Հակոբյանն այցելել է Մխիթարյան ճեմարան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Այսօր այցելել էի Մխիթարյան ճեմարան։ Շրջայց կատարեցի ճեմարանի տարածքում, Հայր Եղիա ծայրագույն Վարդապետ Քիլաղպեանը ներկայացրեց Մխիթարյան ճեմարանի գործունեությունը, կրթական ծրագրերը։ Անդրադարձ կատարվեց նաև Մխիթարյան միաբանության` հայապահպանության և արտերկրում հայկական մշակութային ժառանգության հանրահռչակմանն ուղղված գործունեությանը։ Ծանոթացա նաև ճեմարանի գրադարանի հարուստ հավաքածուին»։ […] ...

Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը BRICS-ը որպես սպառնալիք չի ընկալում

21:15 21.10.2024

Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը BRICS-ը որպես սպառնալիք չի ընկալում

Միացյալ Նահանգները BRICS-ը չի դիտարկում որպես սպառնալիք իր համար։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ «Մենք չենք դիտարկում BRICS-ի միավորումը որպես սպառնալիք, այդ երկրները կարող են ինքնուրույն որոշումներ կայացնել այն մասին, թե ում հետ են ցանկանում համագործակցել, և հատկապես, թե ինչպես են նրանք ցանկանում տնտեսապես կապված […] ...

BACK_TO_TOP