15:22 21.10.2024
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզները միակ քարտեզները չեն, որ կօգտագործվեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գրիգորյանն այս մասին ասել է ԱԺ-ում սահմանազատման հարցով հանձնաժողովների կանոնակարգի քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում:
Գրիգորյանը նշել է, որ Գլխավոր շտաբի քարտեզները կազմվել են 1974-1978թթ, 1979 թվականին անցել են հերթապահություն, այլ կերպ ասած՝ մտել են ուժի մեջ:
«Բայց այդ քարտեզները միակ քարտեզները չեն, որոնք, կարծում եմ, կօգտագործվեն սահմանազատման գործընթացում, որովհետև կան հարցեր, որոնց պատասխաններն այդ քարտեզներում չկան»,-ասել է փոխվարչապետը:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի քննարկման ժամանակ, անդրադառնալով պատգամավորների հարցերին, փոխվարչապետը հայտնել էր, որ 1976 թվականի քարտեզը վերաբերելի է միայն Տավուշի հատվածին, Սյունիքինը 78 թվականինն է:
10:00 22.10.2024
Արամ Հակոբյանը դարձել է «Pavlodar Open 2024» մրցաշարի հաղթող21:38 21.10.2024
Փրկարարները բեռնատարը դուրս են բերել փոսորակից18:38 21.10.2024
Տիգրան Բարսեղյանն ու «Սլովանը» նոր պայմանագիր են կնքել17:36 21.10.2024
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպանին17:25 21.10.2024
Կարեն Խաչանովը բարելավել է դիրքը․ ATP17:10 21.10.2024
Միշել Տեր-Զաքարյանը հեռացվել է «Մոնպելյեի» գլխավոր մարզչի պաշտոնից16:31 21.10.2024
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան փողոցում16:25 21.10.2024
Անցած շաբաթվա ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը16:20 21.10.2024
Բարդ հանդիպում էր․ Հենրիխ Մխիթարյան16:00 21.10.2024
ՀՖՖ նախագահի հայտարարությունը13:39 21.10.2024
Կամավորների վերապատրաստում VOLFIRE ծրագրի շրջանակներում13:21 21.10.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 18-ից 21-ը09:44 22.10.2024
Սևանով անցնող հատվածում թեթև ձյուն է տեղումՄ-4 միջպետական ճանապարհի Սևանով անցնող հատվածում թեթև ձյուն է տեղում, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Ճանապարհն աղ ու ավազով մշակված է։ ...
21:48 21.10.2024
Նորք-Մարաշ վարչական շրջանում նոր պուրակ է հիմնվել, որի բացման արարողությունը մեկնարկել է ծառատունկովՆորք-Մարաշ վարչական շրջանում նոր պուրակ է հիմնվել, որի բացման արարողությունը մեկնարկել է ծառատունկով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Պուրակում կառուցվել է նոր ոռոգման համակարգ, կան ճեմուղիներ, շատրվաններ, ինչպես նաև տեղադրվել են նստարաններ»,-ասված է հաղորդագրության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
21:38 21.10.2024
Փրկարարները բեռնատարը դուրս են բերել փոսորակիցՀոկտեմբերի 21-ին, ժամը 19:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այծեմնիկ Որարտուի փողոցի թիվ 62 հասցեում բեռնատար ավտոմեքենան ընկել է փոսի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի […] ...
21:28 21.10.2024
Աննա Հակոբյանն այցելել է Մխիթարյան ճեմարանՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Այսօր այցելել էի Մխիթարյան ճեմարան։ Շրջայց կատարեցի ճեմարանի տարածքում, Հայր Եղիա ծայրագույն Վարդապետ Քիլաղպեանը ներկայացրեց Մխիթարյան ճեմարանի գործունեությունը, կրթական ծրագրերը։ Անդրադարձ կատարվեց նաև Մխիթարյան միաբանության` հայապահպանության և արտերկրում հայկական մշակութային ժառանգության հանրահռչակմանն ուղղված գործունեությանը։ Ծանոթացա նաև ճեմարանի գրադարանի հարուստ հավաքածուին»։ […] ...
21:15 21.10.2024
Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը BRICS-ը որպես սպառնալիք չի ընկալումՄիացյալ Նահանգները BRICS-ը չի դիտարկում որպես սպառնալիք իր համար։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ «Մենք չենք դիտարկում BRICS-ի միավորումը որպես սպառնալիք, այդ երկրները կարող են ինքնուրույն որոշումներ կայացնել այն մասին, թե ում հետ են ցանկանում համագործակցել, և հատկապես, թե ինչպես են նրանք ցանկանում տնտեսապես կապված […] ...