Պետք է իրավունքի ստանդարտ ունենանք, որպեսզի կարողանանք օրինականությունը չօգտագործել մարդկանց իրավունքներից զրկելու համար. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

Պետք է իրավունքի ստանդարտ ունենանք, որպեսզի կարողանանք օրինականությունը չօգտագործել մարդկանց իրավունքներից զրկելու համար. վարչապետ

14:06 21.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ստեղծման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: Վերջինիս ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, օրենսդիր, գործադիր, դատական մարմինների այլ անդամներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Վարչապետն իր ելույթում շնորհավորել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի 20-րդ տարեդարձի առիթով և ընդգծել վերջինիս կարևորությունը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՄԻՊ ինստիտուտը բարդ կոորդինատներում գտնվող ինստիտուտ է, որովհետև սովորաբար ընդդիմությունն ունի ՄԻՊ-ի մասին իր պատկերացումը, որոնք ունեն յուրահատկություններ և առանձնահատկություններ, իշխանությունն ունի ՄԻՊ-ի մասին իր պատկերացումները, որոնք նույնպես սովորաբար ունենում են յուրահատկություններ և առանձնահատկություններ, հանրությունն ունի ՄԻՊ-ի մասին իր պատկերացումները, որոնք ունեն յուրահատկություններ և առանձնահատկություններ:

«Բայց ես ուզում եմ ընդգծել, որ ՀՀ Կառավարության համար ՄԻՊ-ի ինստիտուտի անկախությունը չափազանց կարևոր է: Պիտի պատասխանեմ նաև այն հարցին, իսկ ինչո՞ւ է կարևոր, որովհետև քիչ առաջ ասացի, որ երբեմն այստեղ կան նրբություններ:

Պիտի արձանագրեմ, որ ժողովրդավարությամբ առաջնորդվող Կառավարության համար այդ ինստիտուտի անկախությունը չի կարող կարևոր չլինել մի պարզ պատճառով, որ երբեմն Կառավարությունը, կառավարող թիմը, գործադիր մարմինները, տարբեր մարմիններ կարող են շատ նրբություններ չնկատել, շատ նրբությունների ուղղակի չտալ այնպիսի կարևորություն, ինչպիսի կարևորություն նրանք իրականում ունեն աշխատասենյակներից և պաշտոնական օրակարգերից դուրս: Կարող են շատ բաներ պարզապես չտեսնել, որովհետև այնպիսի տպավորություն է, որ իշխանությունը բոլորին և ամենուր վերահսկելու հնարավորություն և ցանկություն ունի, բայց դա իրականում այնքան էլ այդպես չէ»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ իշխանությունը երբեմն իր գործունեության արդյունքների և հետևանքների մասին այլ անկախ աղբյուրներից ազդակներ ստանալու անհրաժեշտություն ունի, մանավանդ այն պարագայում, երբ խոսքը վերաբերում է մարդու իրավունքներին, ազատություններին, արդարությանը, օրինականությանը, հարցեր, որոնք գտնվում են Կառավարության առաջնային օրակարգի տիրույթում, հարցեր, որոնք առաջ բերելով և առաջ քաշելով է, որ իշխանությունը հաղթել է ընտրություններում երկու անգամ:

Վարչապետի դիտարկմամբ՝ կարևոր է, թե ինչպես է տեղի ունենում այդ պարտավորությունների և բարեփոխումների ընթացքը:

«Այս առումով, ես և մեր Կառավարությունը շատ խոսում ենք ստանդարտների անհրաժեշտության մասին:

Ես պիտի ընդգծեմ, որ չգիտեմ՝ ինչքանով է դա բարեհունչ, բայց շատ կարևոր է նաև իրավունքի և արդարության երկու ստանդարտ ունենալը, որովհետև իրավունքն էլ պետք է ստանդարտ ունենա, արդարությունն էլ պետք է ստանդարտ ունենա: Եվ երբ ես ասում եմ, որ քաղաքացիների վերաբերմունքը պետական տարբեր ինստիտուտների նկատմամբ էլ ակնհայտորեն է, բայց Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության մասին շատ մեծ ամպլիտուդով տարբերվում է:

Բայց շատ կարևոր է, որ մենք իրավունքների այնպիսի ստանդարտ ունենանք, որպեսզի կարողանանք նաև դա մարդկանց բացատրել: Մենք չպետք է մոռանանք, որ մենք, ի վերջո, մարդու իրավունքների հետ սկսել ենք առնչվել Խորհրդային միության փլուզումից հետո, անկախություն ձեռք բերելու արդյունքում, երբ մի ամբողջ սերունդ մեծացել է, ըստ էության, իրավունքների, եթե ոչ բացակայության, այլ խիստ նեղացման արդյունքում: Եվ երբ կոլապսի արդյունքում իրավունքը, ժողովրդավարությունը հայտնվել են առաջնային դիրքում, շատ դեպքերում օրինականությունը հենց իրավունքի դիրքից մոռացվել է: Շատ դեպքերում պարտականությունը հենց իրավունքի դիրքից մոռացվել է, քանի որ ժամանակին մարդիկ ունեցել են պարտականություններ և ոչ իրավունքներ, թվացել է, որ դրա փոփոխության արդյունքը հետևյալն է, որ դու ունես իրավունքներ և չունես պարտականություններ: Եվ պետք չէ դատապարտել այն առումով, որ սա ինչ-որ առումով ճգնաժամային բնական արձագանք է: Դու չունես իրավունքներ և ունես միայն պարտականություններ: Հետո պարզվում է, որ դա սխալ է: Հետևաբար՝ սխալի հակառակը ճիշտն է, որ դու ունես իրավունքներ և չունես պարտականություններ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ իրավունքի, արդարության ստանդարտը շատ կարևոր գործիք է, որը դեռևս չի հաջողվել իրականություն դարձնել:

Վարչապետի կարծիքով՝ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, նրա անկախությունն այն կարևոր խաչմերուկներից է, որտեղ այս պրոցեսը պետք է տեղի ունենա, որտեղ, ի վերջո, մենք պետք է իրավունքի ստանդարտ ունենանք, որպեսզի կարողանանք չշփոթել, այդ թվում՝ օրինականությունը չօգտագործել մարդկանց իրավունքներից զրկելու համար:

«Ես չուզեցի ասել մարդկանց իրավունքները սահմանափակելու համար, որովհետև իրավունքն ինքնին իր մեջ ներառում է նաև որոշակի սահմանափակում, որը վերաբերում է ուրիշի իրավունքին:

Հետևաբար՝ շատ կարևորում եմ, որ մենք Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հիմնադրման 20-ամյակին ուղղակի ոչ թե ծննդյան տարեդարձ ենք նշում, այլ նշում ենք այսպիսի համաժողովով, որտեղ, իհարկե, համոզված եմ՝ իմ նշած հարցերի մի զգալի մասը քննարկման առարկա կդառնա: Եվ համոզված եմ, որ այս քննարկումը կնպաստի Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հետագա զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աշխատանքային քննարկում՝ «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով

13:20 24.11.2024

Աշխատանքային քննարկում՝ «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն աշխատանքային քննարկում էր կազմակերպել «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով։ Գործադիրի ներկայացուցիչները նախանշել են ՀՀ կառավարության ծրագրով առաջ քաշված գիտության ոլորտի զարգացման խնդիրները, ընդգծել անհրաժեշտ անելիքները: Մանրամասները՝ Ազգային ժողովի տեսանյութում: ...

Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները

13:00 24.11.2024

Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները

Նոյեմբերի 24-ին, ժամը 10:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցում «BMW» մակնիշի ավտոմեքենայի դուռը փակվել է, մանկահասակ երեխան մնացել է ներսում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են ավտոմեքենայի դուռը․ ներսում է գտնվել Ռ. Ս.-ն (ծնված 2023 թ․): ...

ՊՆ-ն հորդորում է նախքան իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ անելը՝ ճշգրտումներ կատարել գերատեսչության հետ

12:40 24.11.2024

ՊՆ-ն հորդորում է նախքան իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ անելը՝ ճշգրտումներ կատարել գերատեսչության հետ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի շարք հրապարակումներ: Այդօրինակ հրապարակումներն արագորեն տարածում են գտնում նաև Հայաստանի Հանրապետությունում գործող լրատվամիջոցներում: Պաշտպանության նախարարությունը, տեղեկատվական անվտանգության պահպանման նկատառմամբ, ևս մեկ […] ...

COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը

12:20 24.11.2024

COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը

Բաքվում կայացած ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովում հաստատվել է կլիմայի ֆինանսավորման նոր հավաքական քանակական նպատակի (NCQG) վերջնական տարբերակը, որը նախատեսում է տարեկան առնվազն 300 միլիարդ դոլարի հատկացում մինչև 2035 թվականը, ինչը երեք անգամ գերազանցում է նախորդ նպատակը: Բացի այդ, մասնակից երկրները պայմանավորվել են ստեղծել նոր կլիմայական ֆինանսական հենանիշ՝ «Բաքվի ֆինանսական նպատակ»։ Այս մեխանիզմը նախատեսում է տարեկան […] ...

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

12:00 24.11.2024

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռը Մյանմար է հասցրել 33 տոննա մարդասիրական օգնություն, հայտնում է ԱԻՆ-ը։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցուցումով և ՌԴ ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովի հանձնարարությամբ 33 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել սաստիկ ցիկլոնից տուժած Մյանմարի բնակչությանը»,- ասվում է նախարարության Telegram-ի ալիքում։ Նշվում է, որ բեռը ներառում է առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղամիջոցներ, վրաններ, գեներատորներ, […] ...

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

11:40 24.11.2024

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

Հորդանանի ոստիկանությունը կիրակի օրը շրջափակել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում Իսրայելի դեսպանատան հարակից տարածքը այն բանից հետո, երբ դիվանագիտական ​​առաքելության անմիջական հարևանությամբ կրակոցներ են հնչել, հայտնում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով ականատեսներին։ Աղբյուրները հայտնել են, որ կրակոցներից հետո ոստիկանությունը և շտապօգնության մեքենաները շտապել են Ռաբիա շրջան, որտեղ գտնվում է դեսպանատունը: Ոստիկանությունը բնակիչներին կոչ է արել […] ...

BACK_TO_TOP