Փաստաթուղթը հաջորդ շաբաթ կգա Ազգային ժողով. Ալեն Սիմոնյանը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.02
  • 419.97
WEATHER
+3.09 oC

Փաստաթուղթը հաջորդ շաբաթ կգա Ազգային ժողով. Ալեն Սիմոնյանը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի մասին

19:37 20.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը հաջորդ շաբաթ կմտնի Ազգային ժողով. այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Ես չեմ խոսի պայմանագրի մեջ հստակ կետերի վերաբերյալ, որովհետև չեմ ուզում որևէ ձևով բացասական կերպով առիթ տալ այս պայմանագրի հետ կապված թեկուզ ամենափոքր խոսակցությունների ադրբեջանական կողմից։ Ես կասեմ մի բան՝ այն փաստաթուղթը, որը հաջորդ շաբաթ կգա Ազգային ժողով, փաստացի հենց Ալմա-Աթայի չափանիշներով և տրամաբանության մեջ փաստաթուղթ է», – ասել է ԱԺ խոսնակը:

«Դուք խոսում եք կանոնակարգի մասին, որ ինչպես նշեցիք հաջորդ շաբաթ կլինի խորհրդարանում. փաստաթղթի ստորագրումից առաջ, երբ Ադրբեջանին փոխանցվեցին 4 գյուղերը Ղազախ-Տավուշ հատվածում, և ընդդիմությունը Հայաստանում բողոքի ցույցեր սկսեց, Հայաստանի իշխանությունն ասում էր, որ Երևանին հաջողվել էր ամուր երաշխիք ամրագրել տարածքային ամբողջականության համար, բայց շաբաթներ առաջ Բաքվից հայտարարություն հնչեց, որ հղումը Ալմա-Աթայի հռչակագրին չի նշանակում ամենևին, թե որտեղով են անցնում սահմանները, և որ տարածքը որ երկրին է պատկանում, ինչը անգամ ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին հարց բարձրացնել՝ արդյոք սա նշանակում է, որ Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց։ 10 օր է՝ Բաքվից արձագանք չկա։ Այսինքն՝ երաշխիքն այդքան էլ ամո՞ւր չէր», – հարց է հղել լրագրողը:

«Այդ տրամաբանության մեջ որևէ երաշխիք ամուր չէ, որովհետև նույն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կային ամենաբարձր երաշխիքները, և երաշխավորը Ուկրաինայի անվտանգության հանդիսանում էր Ռուսաստանի Դաշնությունը, և որևիցե խաղաղության պայմանագիր երբևիցե խոչընդոտ չի եղել պատերազմ սկսելու համար, այլ հարց է, թե մենք որ ուղղությամբ ենք շարժվում և ինչ ենք ուզում անել և ինչ ենք անում և ինչ տրամաբանություն ենք դնում։ Երբ մենք ասում ենք, որ 4 գյուղերի հարցը քննարկելիս մենք ստացանք երաշխիք, մենք ստացանք դեմարկացված և դելիմիտացված սահման, այն 12 կմ-ի չափով վերհանեցինք այն սահմանը, որը որ, ես պատմական եմ համարում այն լուսանկարը՝ սյունը, որ տեղադրված է», – պատասխանել է ԱԺ խոսնակը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Մանչեսթեր Սիթին» նոր ռեկորդ է սահմանել

00:00 21.10.2024

«Մանչեսթեր Սիթին» նոր ռեկորդ է սահմանել

«Մանչեսթեր Սիթին» ակումբային ռեկորդ է սահմանել՝ անպարտելի մնալով Անգլիայի Պրեմիեր լիգայի (EPL) 31-րդ անընդմեջ խաղում։ Սիթին այս նվաճմանը հասել է «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 2։1 հաշվով։ Հաղթողների կազմում դիպուկ հարվածներով աչքի են ընկել Ջոշկո Գվարդիոլն ու Ջոն Սթոունսը։ «Վուլվերհեմփթոնի» կազմում գոլի հեղինակ է դարձել Յորգեն Ստրանդ Լարսենը: «Մանչեսթեր Սիթին» հաղթական գոլը խփել է […] ...

Բրազիլիայի նախագահը չի մասնակցի Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին

23:40 20.10.2024

Բրազիլիայի նախագահը չի մասնակցի Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան չի գնա Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին, նա կմասնակցի առցանց։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով մամուլի ծառայությանը։ Նշվում է, որ վերջինս գլխի վնասվածքի պատճառով ժամանակավորապես չի կարողանա թռչել ինքնաթիռով։ Հոկտեմբերի 22-ին Կազանում մեկնարկում է BRICS-ի գագաթնաժողովը։ Միջոցառումը կտևի մինչև հոկտեմբերի 24-ը։ Նիստին առաջին անգամ կմասնակցեն BRICS-ի նոր […] ...

Պուտինը Մերձավոր Արևելքում իրավիճակը շատ ծանր է անվանել

23:20 20.10.2024

Պուտինը Մերձավոր Արևելքում իրավիճակը շատ ծանր է անվանել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄԷ նախագահ Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահյանի հետ հանդիպմանը Մերձավոր Արևելքում իրավիճակը շատ բարդ է անվանել և իր գործընկերոջը հրավիրել է քննարկել իրավիճակը։ «Մենք, իհարկե, կխոսենք նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին», – հայտարարել է Ռուսաստանի ղեկավարը։ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահյանը պաշտոնական այցով ժամանել է […] ...

Գերմանիայում ռեստորանի մոտ պայթյուն է որոտացել

23:00 20.10.2024

Գերմանիայում ռեստորանի մոտ պայթյուն է որոտացել

Գերմանական Վեցլար քաղաքում կիրակի վաղ առավոտյան պայթյուն է որոտացել ռեստորանի մոտ, տուժածներ չկան, հաղորդում է Հեսսեն նահանգի ոստիկանությունը։ «Կիրակի վաղ առավոտյան հրկիզիչ կամ պայթուցիկ սարք է գործարկվել Dejà Vu սրճարանում», – ասվում է Հեսիայի ոստիկանության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: Պայթյունի հետեւանքով վնասվել է շենքի մի մասը։ Պայթյունից ոչ ոք չի տուժել, ոստիկանությունը հետաքնննություն է սկսել։ ...

Աֆղանստանի իշխանությունները որոշել են նոր ճանապարհներին տալ «ճիշտ» անվանումներ

22:45 20.10.2024

Աֆղանստանի իշխանությունները որոշել են նոր ճանապարհներին տալ «ճիշտ» անվանումներ

Աֆղանստանում նորակառույց ճանապարհներն ու փողոցների խաչմերուկներն այժմ կստանան միայն «ճիշտ» անուններ՝ ընտրված երկրի կրոնական և ազգային արժեքներին համապատասխան։ Այս որոշումն ընդունվել է կիրակի օրը Իսլամական Էմիրության տեղեկատվության և մշակույթի նախարարությանը կից սուրբ վայրերի անվանակոչման հանձնաժողովի չորրորդ նիստում։ Մշակույթի նախարարության մամուլի քարտուղար Հաբիբ Ղաֆրանի խոսքով՝ «հանդիպման մասնակիցները որոշել են նորաբաց խաչմերուկներն ու ճանապարհներն անվանել կրոնական և […] ...

ԱՄԷ նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան

22:30 20.10.2024

ԱՄԷ նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահյանը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Գործակալության տվյալներով՝ պետության ղեկավարը մայրաքաղաքի փողոցներով շարժվել է ավտոշարասյունով՝ Aurus մեքենայով։ Հոկտեմբերի 20-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը BRICS-ի անդամ երկրների ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մտադիր է ԱՄԷ նախագահին հրավիրել պաշտոնական […] ...

BACK_TO_TOP