Հակոբ Արշակյանը հանդիպել է Հնդկաստանի պատվիրակության ղեկավար Ռամեսվար Թելիին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.02
  • 419.97
WEATHER
+4.09 oC

Հակոբ Արշակյանը հանդիպել է Հնդկաստանի պատվիրակության ղեկավար Ռամեսվար Թելիին

18:00 20.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովի (AIPA) 45-րդ գագաթնաժողովի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 19-ին հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Ռամեսվար Թելիին: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

«Հակոբ Արշակյանն ընդգծել է պատմամշակութային խորը հենք ունեցող հայ- հնդկական բարեկամական հարաբերությունները եւ նշել, որ Հնդկաստանի հետ համապարփակ համագործակցությունն ամրագրված Կառավարության ծրագրի առաջնահերթություններում:

ԱԺ փոխխոսնակը կարեւորել է միջխորհրդարանական արդյունավետ փոխգործակցության ակտիվացումը՝ նշելով, որ ՀՀ Ազգային ժողովում գործում է Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը: Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցությանն առեւտրի, տրանսպորտի եւ կապի, առողջապահության, դեղագործության, գյուղատնտեսության, մշակույթի, բարձր տեխնոլոգիաների, կինոարտադրության եւ այլ ոլորտներում:

Խոսելով տուրիզմի եւ տնտեսության զարգացման խթանման անհրաժեշտության մասին՝ Հակոբ Արշակյանն ընդգծել է երկու երկրների միջեւ ուղիղ ավիաչվերթների կարեւորությունը՝ նշելով, որ աշխատանք է տարվում չվերթներն ընթացիկ տարում մեկնարկելու ուղղությամբ: Առանձնացվել է նաեւ համագործակցությունը պաշտպանության ոլորտում:

Կողմերը խոսել են նաեւ Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ փոխգործակցության մասին՝ կրթության եւ մշակույթի ոլորտներում: Հնդկական կողմը շնորհակալություն է հայտնել ավելի քան 3,000 հնդիկ ուսանողների ուսման հնարավորության համար»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Մանչեսթեր Սիթին» նոր ռեկորդ է սահմանել

00:00 21.10.2024

«Մանչեսթեր Սիթին» նոր ռեկորդ է սահմանել

«Մանչեսթեր Սիթին» ակումբային ռեկորդ է սահմանել՝ անպարտելի մնալով Անգլիայի Պրեմիեր լիգայի (EPL) 31-րդ անընդմեջ խաղում։ Սիթին այս նվաճմանը հասել է «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 2։1 հաշվով։ Հաղթողների կազմում դիպուկ հարվածներով աչքի են ընկել Ջոշկո Գվարդիոլն ու Ջոն Սթոունսը։ «Վուլվերհեմփթոնի» կազմում գոլի հեղինակ է դարձել Յորգեն Ստրանդ Լարսենը: «Մանչեսթեր Սիթին» հաղթական գոլը խփել է […] ...

Բրազիլիայի նախագահը չի մասնակցի Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին

23:40 20.10.2024

Բրազիլիայի նախագահը չի մասնակցի Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան չի գնա Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին, նա կմասնակցի առցանց։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով մամուլի ծառայությանը։ Նշվում է, որ վերջինս գլխի վնասվածքի պատճառով ժամանակավորապես չի կարողանա թռչել ինքնաթիռով։ Հոկտեմբերի 22-ին Կազանում մեկնարկում է BRICS-ի գագաթնաժողովը։ Միջոցառումը կտևի մինչև հոկտեմբերի 24-ը։ Նիստին առաջին անգամ կմասնակցեն BRICS-ի նոր […] ...

Պուտինը Մերձավոր Արևելքում իրավիճակը շատ ծանր է անվանել

23:20 20.10.2024

Պուտինը Մերձավոր Արևելքում իրավիճակը շատ ծանր է անվանել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄԷ նախագահ Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահյանի հետ հանդիպմանը Մերձավոր Արևելքում իրավիճակը շատ բարդ է անվանել և իր գործընկերոջը հրավիրել է քննարկել իրավիճակը։ «Մենք, իհարկե, կխոսենք նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին», – հայտարարել է Ռուսաստանի ղեկավարը։ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահյանը պաշտոնական այցով ժամանել է […] ...

Գերմանիայում ռեստորանի մոտ պայթյուն է որոտացել

23:00 20.10.2024

Գերմանիայում ռեստորանի մոտ պայթյուն է որոտացել

Գերմանական Վեցլար քաղաքում կիրակի վաղ առավոտյան պայթյուն է որոտացել ռեստորանի մոտ, տուժածներ չկան, հաղորդում է Հեսսեն նահանգի ոստիկանությունը։ «Կիրակի վաղ առավոտյան հրկիզիչ կամ պայթուցիկ սարք է գործարկվել Dejà Vu սրճարանում», – ասվում է Հեսիայի ոստիկանության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: Պայթյունի հետեւանքով վնասվել է շենքի մի մասը։ Պայթյունից ոչ ոք չի տուժել, ոստիկանությունը հետաքնննություն է սկսել։ ...

Աֆղանստանի իշխանությունները որոշել են նոր ճանապարհներին տալ «ճիշտ» անվանումներ

22:45 20.10.2024

Աֆղանստանի իշխանությունները որոշել են նոր ճանապարհներին տալ «ճիշտ» անվանումներ

Աֆղանստանում նորակառույց ճանապարհներն ու փողոցների խաչմերուկներն այժմ կստանան միայն «ճիշտ» անուններ՝ ընտրված երկրի կրոնական և ազգային արժեքներին համապատասխան։ Այս որոշումն ընդունվել է կիրակի օրը Իսլամական Էմիրության տեղեկատվության և մշակույթի նախարարությանը կից սուրբ վայրերի անվանակոչման հանձնաժողովի չորրորդ նիստում։ Մշակույթի նախարարության մամուլի քարտուղար Հաբիբ Ղաֆրանի խոսքով՝ «հանդիպման մասնակիցները որոշել են նորաբաց խաչմերուկներն ու ճանապարհներն անվանել կրոնական և […] ...

ԱՄԷ նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան

22:30 20.10.2024

ԱՄԷ նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահյանը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Գործակալության տվյալներով՝ պետության ղեկավարը մայրաքաղաքի փողոցներով շարժվել է ավտոշարասյունով՝ Aurus մեքենայով։ Հոկտեմբերի 20-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը BRICS-ի անդամ երկրների ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մտադիր է ԱՄԷ նախագահին հրավիրել պաշտոնական […] ...

BACK_TO_TOP