Գևորգ Մելիքսեթյանը Նյու Դելիում մասնակցել է «Հեռահաղորդակցության ստանդարտացման համաշխարհային համագումար»-ին և «Գլոբալ ստանդարտների սիմպոզիում»-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.02
  • 419.97
WEATHER
+7.09 oC

Գևորգ Մելիքսեթյանը Նյու Դելիում մասնակցել է «Հեռահաղորդակցության ստանդարտացման համաշխարհային համագումար»-ին և «Գլոբալ ստանդարտների սիմպոզիում»-ին

17:15 19.10.2024

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը հոկտեմբերի 14-15-ին աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստանի Հանրապետություն՝ մասնակցելու «Հեռահաղորդակցության ստանդարտացման համաշխարհային համագումար»-ին (WTSA-24) և «Հինգերորդ գլոբալ ստանդարտների սիմպոզիում»-ին, հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

«Նախարարի տեղակալին ուղեկցել է «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սամվել Հարությունյանը:

Մելիքսեթյանը՝ «Գլոբալ ստանդարտների սիմպոզիում»-ի (GSS-24)՝ «Բարձր մակարդակի սեգմենտ. Կատալիզացնող փոփոխություն. արդյունաբերությունն ու նախարարական առաջնորդները ձևավորում են նորարարության ապագան» թեմայով նստաշրջանում հանդես է եկել ելույթով, որում ներկայացրել է ինովացիոն էկոհամակարգերի ապագայի տեսլականն, անդրադարձել ստարտափների, կորպորացիաների ու կառավարությունների միջև համագործակցության ամրապնդման հնարավորություններին և անորոշ ու արագ փոփոխվող գլոբալ միջավայրում նորարարությունների առաջացման բարդությունները հաղթահարելու ուղիներին։

Միջոցառման շրջանակներում Գևորգ Մելիքսեթյանը հանդիպում է ունեցել ՀՄՄ գլխավոր քարտուղարի տեղակալ Թոմաս Լամանոսկասի և ՀՄՄ զարգացման բյուրոյի տնօրեն Կոսմաս Զավազավայի հետ:

Քննարկվել են համագործակցության զարգացման, ՀՄՄ հետազոտական և աշխատանքային խմբերում նոր մասնագետների ներգրավվածության, ՀՀ-ում ոլորտային թեմաներով սեմինարների կազմակերպման և այլ հարցեր:

Հաջորդիվ՝ Գևորգ Մելիքսեթյանը հանդիպել է Հնդկաստանի հեռահաղորդակցության վարչության քարտուղար Նեերաջ Միթտալի հետ:

Հանդիպմանը ներկա են եղել Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը, դեսպանի առաջին քարտուղար Վլադիմիր Պողոսյանը և «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սամվել Հարությունյանը:

Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Հայաստանի և Հնդկաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության զարգացման, համատեղ նամականիշ թողարկելու և փոխգործակցության այլ հնարավորությունների շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 19.10.2024

SHANTNEWS

Որովայնի ցավերով տառապող հիվանդի մոտ բժիշկները կենդանի խավարասեր են հայտնաբերել

21:56 19.10.2024

Որովայնի ցավերով տառապող հիվանդի մոտ բժիշկները կենդանի խավարասեր են հայտնաբերել

Հնդկաստանի Դելիի հիվանդանոցներից մեկում աշխատող բժիշկներն օգնել են 23-ամյա մի հիվանդի, ով գանգատվել է որովայնի ուժեղ ցավերից։ Այս մասին հայտնում է kp.ru-ն։ Տղամարդու տառապանքի պատճառը բարակ աղիքում թաքնված 3 սանտիմետրանոց խավարասերն է եղել: Օգտագործելով առաջադեմ էնդոսկոպիկ տեխնոլոգիաները՝ բժիշկներն հիվանդին ազատել են տհաճ «վարձակալից»՝ հավելելով, որ տղամարդը ճիշտ ժամանակին է օգնության դիմել։ Իրավիճակը մահացու է եղել: […] ...

Միգրանտները ալբանական կենտրոններից վերադարձել են Իտալիա

21:46 19.10.2024

Միգրանտները ալբանական կենտրոններից վերադարձել են Իտալիա

Ալբանիայում վերջերս բացված ապաստանի կենտրոններից տասներկու հոգուց բաղկացած մի խումբ Հռոմի դատարանի որոշմամբ Իտալիա է վերադարձվել։ Միգրանտներին իտալական առափնյա պահպանության նավակով տեղափոխել են Բարի, այն բանից հետո, երբ դատարանը որոշել է, որ նրանք չեն կարող հետ ուղարկվել իրենց ծագման երկրներ՝ Բանգլադեշ և Եգիպտոս՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Տղամարդիկ 16 հոգուց բաղկացած խմբի մի մասն են եղել, […] ...

Կենտրոնական Ֆրանսիան ուշքի է գալիս վերջին 40 տարվա ամենաուժեղ հեղեղումից հետո

21:36 19.10.2024

Կենտրոնական Ֆրանսիան ուշքի է գալիս վերջին 40 տարվա ամենաուժեղ հեղեղումից հետո

Երկու օր տևած հորդառատ անձրևներից հետո Ֆրանսիայի կենտրոնական հատվածում վերջին 40 տարվա ընթացքում ամենաուժեղ հեղեղումն է առաջացել, տարածքը մաքրելու աշխատանքներ են սկսվել: Ֆրանսիայի վարչապետ Միշել Բարնիեն ասել է, որ երկրով մեկ մոտ 2300 գործողություն է իրականացվել, որոնցից մի քանիսը կյանքեր փրկելու համար: «Մենք պետք է պատրաստ լինենք այն բանին, որ կլիմայի փոփոխության համատեքստում մենք ավելի […] ...

Հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների մարզումները․ ՊՆ

21:30 19.10.2024

Հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների մարզումները․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների մարզումներից տեսանյութ է հրապարակել։   ...

Սիցիլիայում հայտնաբերվել է հարուստ հին հռոմեական գյուղ

21:22 19.10.2024

Սիցիլիայում հայտնաբերվել է հարուստ հին հռոմեական գյուղ

Հնագետները Սիցիլիայի հարավ-արևելքում հռոմեական հարուստ գյուղ են հայտնաբերել: Այս մասին հայտնում է Arkeonews-ը։ Կատանիա նահանգում հնագետները հայտնաբերել են հռոմեական տան մնացորդներ՝ խճանկարային հատակով։ Շենքը կառուցվել է մեր թվարկության 2-րդ և 4-րդ դարերում։ Տունը հռոմեական 15 հեկտար գյուղի մի մասն էր և գտնվում էր Վիզինի քաղաքի մոտ՝ ծովի մակարդակից գրեթե 500 մետր բարձրության վրա։ 2023 թվականին […] ...

BACK_TO_TOP