Մանրամասներ՝ Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.02
  • 419.97
WEATHER
+9.09 oC

Մանրամասներ՝ Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարից

16:36 19.10.2024

Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 12:30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Աղավնավանք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Թեղուտ գյուղի սկզբնամասում բախվել են «Vaz» (վարորդ` Դ. Գ., ծնված 1971 թ.) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա. Ս., ծնված 1983 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Ս. Յ.-ն (ծնված 1970 թ.) և Հ. Յ.-ն (ծնված 1966 թ․) տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները «Vaz» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ուղևոր Մ. Գ.-ին (ծնված 1969 թ.) և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Լ. Մ.-ին (ծնված 1984 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էլիդա Քոչարյանը նվաճել է Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոնի տիտղոսը

20:42 19.10.2024

Էլիդա Քոչարյանը նվաճել է Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոնի տիտղոսը

60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը երկրոդ տարին անընդմեջ նվաճեց Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոնի տիտղոսը, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։ «Եզրափակչում հայ մարզուհին հաղթեց ուկրաինուհի Տետիանա Դովգալին։ Հայ մարզուհուն պարգևատրել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Սամվել Գասպարյանը»,-նշված է հաղորդագրության մեջ։ ...

G7-ի պաշտպանության նախարարները դատապարտել են Հյուսիսային Կորեայի միջուկային հրթիռային ծրագրի զարգացումը

20:32 19.10.2024

G7-ի պաշտպանության նախարարները դատապարտել են Հյուսիսային Կորեայի միջուկային հրթիռային ծրագրի զարգացումը

G7 երկրների պաշտպանության նախարարները դատապարտել են ԿԺԴՀ-ի միջուկային հրթիռային ծրագրի զարգացումը: Այս մասին ասվում է Նեապոլում կայացած G7-ի պաշտպանության նախարարների առաջին հանդիպման արդյունքներով ընդունված ամփոփիչ փաստաթղթում։ «Մենք դատապարտում ենք Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային ծրագրերի շարունակական զարգացումը, որոնք ուղղակիորեն խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերը»,- ասվում է փաստաթղթում։ G7-ի պաշտպանության ղեկավարները նաև կրկնել են […] ...

ՀԱՄԱՍ-ը նշել է, որ ավելի քան երկու շաբաթ է, ինչ մարդասիրական օգնություն չի հասնում Գազայի հյուսիս

20:20 19.10.2024

ՀԱՄԱՍ-ը նշել է, որ ավելի քան երկու շաբաթ է, ինչ մարդասիրական օգնություն չի հասնում Գազայի հյուսիս

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պնդում է, որ Գազայի հատվածի հյուսիսի բնակչությունը վերջին երկու շաբաթվա ընթացքում գրեթե ամբողջությամբ զրկվել է մարդասիրական օգնությունից։ Այս մասին հայտարարել է արմատական ​​շարժման ներկայացուցիչ Սամի Աբու Զուհրին, ում խոսքերը տրված են ՀԱՄԱՍ-ի Telegram ալիքում։ «Օգնությունը հասել է Գազա քաղաքի անկլավի վարչական կենտրոնի միայն որոշ շրջաններ, սակայն, ավելի քան երկու շաբաթ է, ինչ […] ...

Բրիտանիայում բանտարկյալները վաղաժամկետ ազատ կարձակվեն բանտերի գերբեռնվածության պատճառով. ԶԼՄ

20:10 19.10.2024

Բրիտանիայում բանտարկյալները վաղաժամկետ ազատ կարձակվեն բանտերի գերբեռնվածության պատճառով. ԶԼՄ

Մոտ 1100 բանտարկյալներ Բրիտանիայում հաջորդ շաբաթ վաղաժամկետ ազատ կարձակվեն բանտերի ծանր գերբեռնվածության պատճառով, շաբաթ օրը հաղորդել է ITV-ն: Սեպտեմբերին ավելի քան 1,7 հազար հանցագործներ նույնպես պայմանական վաղաժամկետ ազատ են արձակվել բրիտանական քրեակատարողական հիմնարկներում տեղերի բացակայության պատճառով։ «Եվս 1100 բանտարկյալ ազատ կարձակվի հաջորդ շաբաթվա սկզբին», – ասել է հեռուստաալիքը: Ըստ Times թերթի՝ նրանք ազատ կարձակվեն երեքշաբթի՝ […] ...

SHANTNEWS

20:00 19.10.2024

SHANTNEWS

Անահիտ Ավանեսյանը Վանաձորում կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման շրջանակում հանդիպել է կանանց հետ

19:50 19.10.2024

Անահիտ Ավանեսյանը Վանաձորում կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման շրջանակում հանդիպել է կանանց հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Վանաձորում կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման շրջանակում հանդիպել է կանանց հետ։   ...

BACK_TO_TOP