Նիդերլանդները Ուկրաինային 42,6 մլն եվրո արժողությամբ անօդաչու սարքեր կմատակարարի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.02
  • 419.97
WEATHER
+9.09 oC

Նիդերլանդները Ուկրաինային 42,6 մլն եվրո արժողությամբ անօդաչու սարքեր կմատակարարի

16:25 19.10.2024

Նիդերլանդները մտադիր է Ուկրաինային մատակարարել 42,6 մլն եվրո արժողությամբ անօդաչու սարքեր: Այս մասին գրել է Նիդերլանդների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Ռուբեն Բրեկելմանսը X-ում:

«Ուկրաինան ներկայումս խիստ կարիք ունի ժամանակակից անօդաչու թռչող սարքերի: Սա մեր անօդաչու սարքերի գործողությունների ծրագրի առաջին կոնկրետ իրականացումն է», – ընդգծել է Բրեկելմանսը:

Անզեն հետախուզական անօդաչու թռչող սարքերը կարող են թռնել մեծ տարածություններով և օգտագործվում են իրական ժամանակում մարտադաշտից տվյալներ ստանալու, տեղեկատվություն հավաքելու և հակառակորդի գործողությունները վերահսկելու համար: Անվտանգության նկատառումներից ելնելով` նիդերլանդական կողմը չի հայտնել մատակարարված անօդաչու սարքերի թիվը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բրիտանիայում բանտարկյալները վաղաժամկետ ազատ կարձակվեն բանտերի գերբեռնվածության պատճառով. ԶԼՄ

20:10 19.10.2024

Բրիտանիայում բանտարկյալները վաղաժամկետ ազատ կարձակվեն բանտերի գերբեռնվածության պատճառով. ԶԼՄ

Մոտ 1100 բանտարկյալներ Բրիտանիայում հաջորդ շաբաթ վաղաժամկետ ազատ կարձակվեն բանտերի ծանր գերբեռնվածության պատճառով, շաբաթ օրը հաղորդել է ITV-ն: Սեպտեմբերին ավելի քան 1,7 հազար հանցագործներ նույնպես պայմանական վաղաժամկետ ազատ են արձակվել բրիտանական քրեակատարողական հիմնարկներում տեղերի բացակայության պատճառով։ «Եվս 1100 բանտարկյալ ազատ կարձակվի հաջորդ շաբաթվա սկզբին», – ասել է հեռուստաալիքը: Ըստ Times թերթի՝ նրանք ազատ կարձակվեն երեքշաբթի՝ […] ...

SHANTNEWS

20:00 19.10.2024

SHANTNEWS

Անահիտ Ավանեսյանը Վանաձորում կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման շրջանակում հանդիպել է կանանց հետ

19:50 19.10.2024

Անահիտ Ավանեսյանը Վանաձորում կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման շրջանակում հանդիպել է կանանց հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Վանաձորում կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման շրջանակում հանդիպել է կանանց հետ։   ...

Իսրայելը ծրագրում է փոխանակել ՀԱՄԱՍ-ի մահացած առաջնորդի մարմինը պատանդների հետ. CNN

19:40 19.10.2024

Իսրայելը ծրագրում է փոխանակել ՀԱՄԱՍ-ի մահացած առաջնորդի մարմինը պատանդների հետ. CNN

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի սպանված ղեկավար Յահյա Սինվարի մարմինը կարող է փոխանակվել իսրայելցի պատանդների հետ։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Ստացված տեղեկությունների համաձայն՝ Իսրայելը դիտարկում է Սինվարի մարմինը որպես «սակարկության առարկա» օգտագործելու հնարավորությունը՝ Գազայում գերության մեջ գտնվող իսրայելցիների դիմաց։ Աղբյուրները նշում են, որ պատանդների փոխանակումը, հավանաբար, Սինվարի աճյունը Գազա վերադարձնելու միակ միջոցն է: Հոկտեմբերի 17-ին […] ...

Էրդողանը հայտարարել է Լիբանանից փախստականներ ընդունելու պատրաստակամության մասին

19:30 19.10.2024

Էրդողանը հայտարարել է Լիբանանից փախստականներ ընդունելու պատրաստակամության մասին

Թուրքիան պատրաստ է ընդունել փախստականներին Լիբանանից, այդ թվում՝ թուրքմեններին, շաբաթ օրը հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Էրդողանը հիշեցրել է, որ սիրիական ճգնաժամի սկզբում Թուրքիա էր ժամանել մոտ 4 միլիոն փախստական, այժմ՝ մոտ 3,5 միլիոն։ «Մեր դռները հիմա էլ բաց են նրանց համար: Եթե Լիբանանից մեր երկիր գան, ապա մենք կընդունենք այդ եղբայրներին»,- ասել է […] ...

Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրից հանվել է Շեքսպիրի դիմանկարը

19:20 19.10.2024

Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրից հանվել է Շեքսպիրի դիմանկարը

Անգլիացի մեծ բանաստեղծ և դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրի՝ Լուի-Ֆրանսուա Ռուբիլիակի դիմանկարը հանվել է Դաունինգ Սթրիթի նստավայրի դահլիճից՝ նոր վարչապետ Քիր Սթարմերի հրամանով, հայտնում է Telegraph թերթը։ Ավելի վաղ Telegraph-ը հայտնել էր, որ Սթարմերը իր նստավայրի սրահից հեռացրել է թագուհի Էլիզաբեթ I Թյուդորի և անգլիացի ճանապարհորդ սըր Ուոլթեր Ռալիի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի […] ...

BACK_TO_TOP